Ու ես կարդամ ձեզ համար իմ «Գանգրահեր տղան» Չարենցի։ Գրանցեք պարտքերիս ցուցակում։ 

Երեկվա օրըՏիգրան Հայրապետյանի պայծառ հիշատակին, որ մատուցեցիք դուք, կրթահամալիր, այնքա՛ն տեղին ու պատշաճ․․․ Ես նման բաները չեմ մոռանում․․․ Շնորհակալ եմ, ընկե՛ր սեբաստացի։ 

Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
Եվ տեսնում եմ ես այնքա՛ն, այնքա՛ն պարզ
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրը հրավարս: 

Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն
Ու կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն 

Ահա, ինչ ենք կորցրել, Գանգրահե՛ր տղա, իմ հեռո՜ւ ընկեր, Օ՜, Տիգրան Հայրապետյան, զնգացող օրվա մեջ թափվող երգ ու խնդությունը Ու մենթորությունն իմ խարիսխ է այսօր ապրելու։ Բա՜։ 

Ո՞ւր հասանք։ Երեկ կարևոր էր «Դար» հիմնադրամի, «Գագարին» պրոեկտի մեր ընկերների մի եռյակի հետ՝ Ալվարդ Ավետիսյանի, Հայկ Բիանջյանի, Անժելիկա Թամարյանի հետ Բ-1 թաղամասի կրթական մեր ձևավորած պարտեզով քայլելու։ Սիրելիոգևորվողտեսած մարդիկ տպավորված էին այնքան, իսկ Զառա Առաքելյան օգնականի սեբաստացի գործակալությամբ հեշտ է դառնում նման աշխատատար տուրերի կազմակերպումը. մի տեսակ՝ ոտի վրա։ Կեցցենք մենք։ 

Շամիրամը Հարավի կրթական համայնքով կանչում է իրենց աշխարհ՝ ոգևորված դպրոցպարտեզի բացված նկուղային տարածքով իմ, Սուսանի ու Գևորգի անցած շաբաթ օրվա հանկարծակի տուրից․․․ Մի ամբողջ ոգևորող աշխարհ կառուցումիստեղծումի․․․ Քանի՜ մարդու շնորհքի անելիք կգտնես։ Մենք, իհարկե, կգանք, մեր աջակցությունն ունեք հուսալի, դուք միայն ինքնավար շարունակեք նոր հարկի կառուցումը՝ ընդառաջ 2021-2022 ուսումնական տարվան․․․ 

Նման կազմակերպմամբ աշխատանք ունենք Արևմուտքում՝ մե՜ծ նկուղը՝ արևելքարևմուտք ճակատներով, Հյուսիսում՝ բարձր տանիքները, վերնատուն ներկայացող արևմուտքարևելք՝ ճակատճակատի բաժիններ, Արևելքում՝ հյուսիսհարավ ճակատներով մեծ նկուղը, Մայր դպրոցում՝ մարմարյա սրահի ներքևում կորցրած նկուղային տարածքը, որտեղ մեր Փոքր Մհերն է պահված։

Այսպիսի գործերը հանրայինպետական այս շփոթ ներկայում ո՞նց կարվեն․․․ Բայց հիշեցնեմ, որպես մենթորական աջակցություն, որ մարմարյա սրահի ողջ կառուցումը (որ Բլեյան դպրոցի ի՞նչն է, կասե՞ք) 1989-1990-ի այսպիսի մի շրջանում արվեց․․․ 

Դե, խոսեք, սեբաստացի՛ դպրոցներ, ձեր ինքնավարությանինքնուրույնության, նախաձեռնողականության համայնքային ուժով․․․ Արձագանքե՛ք, Ագարակի, Խաղողի և գինու, Արատեսի ուսումնական կենտրոններ, գործեք վճռական, 2021-ի մեծագործությունների կենտրոն եկեք։ 

Կրթահամալիրի դպրոցպարտեզների՝ ոչ միայն հայտարարած, այլև գործնականում սկսած2021-2022 ուստարվա ընդունելություննիմ ուշադրության կենտրոնում է։ Սեբաստացի սովորողների գարնանային արձակուրդի՝ մարտի 22-26-ի օրերին ոչ միայն Հարավարևմտյան զանգվածին, մայրաքաղաք Երևանին մարդկայինկյանքի աշխույժ կբերեն մեր մուտքի ճամբարները՝ 2015թ ծնված վեց տարեկան առաջին դասարանցիների․․․ Կյանքը շարունակվում է, սիրելիկանչող է իր այսպիսի ծլարձակումներով, ու կա մեր մանկավարժության, Բլեյան դպրոցի հանրային պահանջը՝ ցանցով, Բանգլադեշից դուրս, ու կրթահամալիրի Բանգլադեշում․․․ Ճամբարները նոր առաջին դասարանցիների, ինչպես նաև աշխատանքիկանաչի ջոկատները, որպես նաև երկարօրյա ուսուցման ու մուտքի ճամբարներ 2-ից 11-րդ դասարանցիների համար, ստեղծագործական հավաքների, մեր կյանքում գարնան թագավորության մունետիկներ են միմի․․․ 

#2017

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսուցման ամառային-բնական ձևերի մասին

Իսկ պատերն ամենուր են, այնպես, այնքան ու իսկական, որ ձգվում են նաև Խանջյան-Հաղթանակի կամրջով Ծովակալ Իսակով-Բաբաջանյան, Րաֆֆի-Սեբաստիա-Իսակով-Հաղթանակի կամրջով Խանջյան ճանապարհների երկարությամբ, աջ թե ձախ… Հատկապես Իսակովի պողոտայի պատերը՝ թե՛ աջից,

Համբարձման-մաքրումի․․․ տոնական օրեր՝ Հայաստանով մեկ փոխանցումով

Սևան քաղաքի եկեղեցում, նրա հրապարակում, տարատարիք սեբաստացի սովորողների և մանկավարժական աշխատողների ելույթը՝ պար-երգը, խոսքն ու զրույցը Սևանում ստեղծվող մեր հանրային դպրոցի մասին, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ ուսումնական պատարագը, հետո, բնական-ծիսական  շարունակություն ջրոցին Սևանա լճի ափին մեր մայիսի 8-ի,  Համբարձման խաղեր-մաքրումի օրվա պատշաճ  շարունակությունն էր․․․ 

Անուղերձ օրագիրս ո՞րն է…

Մեր թաղի մասին (Երևանի Սևանի փողոցի փակուղի), որտեղ ծնվել ու մեծացել եմ, ապրել մինչև 1978թ., ես պատմել եմ։ Գետառը, որ հիմա քաղաքի ողջ տարածքով թողեցին բետոնի ծածկի տակ, փակեցին, անցնում