Առողջագետ ընկերներով հիմա մենք թ. 304 սենյակում ենք։ Կոկիկ, խնամված, ճաշակով, հիգիենիկ միջավայրում։ Ամեն ինչ հարմար է՝ հնարավոր կարճ ժամանակում առողջությունը վերականգնելու համար։ Մնում է, որ մեր մասին մտածողները այնքան մտածեն, որ մեզ չվնասեն։ Դրա համար մի բան է պետք, որ մեր խնդրանքները հարգվեն յուրաքանչյուրի կողմից։ Թեկուզ փոքր կարիքի դեպքում մենք կդիմենք։ Էն դեպքն է, որ նախաձեռնությունը չի խրախուսվում։ 

Բուժանձնակազմը, սպասարկող անձնակազմը, հմուտ, ժպտերես, պատրաստակամ, ուշադիր, մարդիկ՝ իրենց աշխատանքով ոգևորված։ Ոչինչ չեմ չափազանցնում։ Ուրախ, հանգիստ այս աշխարհում անցկացնում ենք մեր մեկուսացումը։ 

Սենյակում սառնարան չկա ու չի լինելու։ Երեքանգամ սնունդ են մեզ առաջարկում, հարմար փաթեթավորված, սպասքով, համեղ, ընդունելի և՛ տիար Գևորգի, և՛ իմ կողմից։ Սնունդը լրիվ բավարար է մեր խնդիրը լուծելու համար։ 

Հիգիենիկ պարագաների պակաս էլ չկա, դեղերի, միջոցների էլ։ Ինտենսիվ բուժում է նշանակված և իրագործվում րոպեների ճշտությամբ։ Օրը հազիվ էլ հերիքում է բուժվելու համար։ Իսկ արանքում նաև ունենք հնարավորություն ինտերնետով աշխատանքը մեր շարունակելու։ Այ, խնդրեմ, ուզում եք գոհունակությո՞ւն պարգևել՝ եկեք ապրիլը, ստեղծագործական հավաքին ընդառաջ, իրար նվեր դարձնենք, պարգևենք պարտիզապուրակային աշխատանքի այնպիսի բում, որ հազարան հավքը մեր պարտեզում յուրային զգա։ 

Շնորհակալ ենք։
Միշտ ձեր՝ տիար&Գևորգ քոմփընի։ 

Խաղողի և գինու դպրոցի տեսանյութը Մարիաննա Գևորգյանի ներկայացմամբ՝ հատուկ տիարների համար։ 

#2039 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գործը մեր կիսատ հո չե՞նք թողնի․..

Հայկ Բիանջյանը՝ հայտնի լուսանկարիչ, սեբաստացի Հարությունի հայրիկը, մեր լավ գործընկերը «Դար» հիմնադրամից, ոգևորված պատմում էր մայիսի 8-ին սկսած Հրազդան գետի մաքրումը Դդմաշենի գյուղի կամրջի  մոտ շարունակելու մասին, սովորողների հետ․․․

Ամառային տապը ստեղծականության ու նախաձեռնության ուժանյութ…

Առավոտ է, ու Դավիթ Բլեյանը՝ անհավես… Արմինեն ակնհայտ վրիպել է, ու Դավթին՝ իր տղուկին, տանը թողնել չի կարելի… ուրիշ ի՞նչ կմնա տնային գործերին հանձնված մայրիկի ուշադրությունից դուրս մնացած Դավթին անելու՝

Թավալգլոր զարգացումների շաբաթվա գիր

Մարտի 26-28-ին՝ Գյումրիի հավաք, այնտեղից Վրաստան՝ Քութաիսիում սուսերամարտի միջազգային մրցաշարին մասնակցելու․․․ Մեր մարզադպրոցի-հնգամարտի ղեկավար, սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանի հայտն է,  որը սիրով բավարարում եմ։ Սեբաստացի սուսերամարտիկները, լողորդները, նետաձիգ-կրակողները, ձիավարներն ու