Շաքարը, ճնշումը, ջերմաստիճանը, սատուրացիան այս օրերին ձեզ ծանոթ հովվերգության մեջ՝ որպես էսկարդ… 

Ոչ մի անհանգստացնող բան, պրոցեդուրաները՝ իրենց ընթացքով: 

Կարևոր է, որ տիար Գևորգն ամբողջ օրն անցկացրեց առանց թթվածնի բալոնի։
Իմ սատուրացիան 96-97, Գևորգինը՝ 94-95 առանց թթվածնի ապարատի ու արտաքինից նկատելի դրական փոփոխությամբ։ Վաղը—մյուս օրը հետազոտությունների վճռական շրջան է։ Այս չափումներին ավելացրեք իսկական էսկարդ, որը խմում ենք քնելուց առաջ, որովհետև ուզում ենք պատրատ վիճակի լինենք մեր բուժանձնակազմի նման։ 

Շուշանն իր խոստումը կատարեց. ընկերներով հավաքվել էին Աշոտ—Լուսինեի Վիեննայի բնակարանում, որը գեղատեսիլ վայրում է՝ Դանուբ գետի ափին, և Շուշանը հայրիկին, էլի որպես արդեն վիեննական էսկարդ, ուղարկեց Դանուբի զովաբեր շունչը։ Մնում է մյուս խոստումը. վաղը Շուշանը պարապմունքի է և խոստացել է տիար Գևորգին և ինձ պարուրել իր նոր հոգևոր երաժշտությամբ։ Այսպես բոլորս պատրաստվում ենք վաղը—մյուս օրվա իրադարձություններին։ 

Բարի, խաղաղ գիշեր բոլորիս։ 

#2042

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ անճարը կերել է…

Արթնացա. մութ է… Դավիթ Բլեյանի խոսուն հումորը եկավ՝ ձայնն ականջներիս, տեսքը՝ աչքերիս… — Հայրիկը արթնանալիս լույս չի տեսնում… Նստեցի գրասեղանի առաջ. աշխատանք է, գրում եմ, պատմում…  կհասնի ձեզ, մութ-լույսով կկարդաք… Ես

Փոստ-գիր. այսպիսի՞… Այո՛…

Հային անհրաժեշտ է գործել, լավ թե վատ, նա ամեն ինչ անում է, եւ կարող է պատահել, որ ոչ մի ազգ այնքան կրթության ու դաստիարակության կարիք չունի, ինչպես հայը, որի համար

Լյառն այս վեհանիստ ու բիբլիական

Դավիթ Բլեյանը ջերմություն ունի, մարմնի վրա հայտնվել են ջրծաղիկին բնորոշ կարմիր բծերը… Բայց լավ է, որ մինչև դեկտեմբերի 12-ը կհաղթի դրան, որ չորս տարեկանում մեր հերոսը լայն հասարակությանը ներկայանա իր