Արթնացա. մութ է… Դավիթ Բլեյանի խոսուն հումորը եկավ՝ ձայնն ականջներիս, տեսքը՝ աչքերիս…
— Հայրիկը արթնանալիս լույս չի տեսնում…
Նստեցի գրասեղանի առաջ. աշխատանք է, գրում եմ, պատմում… կհասնի ձեզ, մութ-լույսով կկարդաք… Ես իմ բլոգի հաշվիչին ամեն օր եմ նայում, առաջ էդպես չէր, 1500-րդ գրին քանի՞ օր մնաց…
Մի հաշվիչ էլ կա, որ Դավթի ու Արմինեի հետ ենք վարում… Աստղիկի ծնունդին մնաց… Հաշված օրեր մնացին. ծիծաղում եմ… Ամենաանհամբերը, Արմինեից էլ անհամբեր, Դավիթ եղբայրն է…
— Մա՛մ, հլը հաշվի՝ տեսնեմ…
Ու մեր ու տղա հաշվում են. բա՜ն չմնաց՝ Արմինեն ազատվի… Ֆրիդա տատիկի տան ճանապարհին երեկ մութով կրկնել էր տալիս Դավիթը…
— Տես, է, այնքան փոքրիկ է, որ չի էլ երևում, բայց ինչքա՜ն է տանջում մայրիկին։
Սա Դավիթն է… Ինչքա՜ն բան իր տղա հալով, իր հարցասիրությամբ իմացավ կնոջ-ծնունդի մասին Դավիթը… Ափսո՜ս, Արմինեն բաց թողեց ինչպիսի՜ օրագիր…
— Ոչինչ, հաջորդ երեխին…
Սա էլ՝ ես, իմ ներքին ձայնը…
Անհատական աշխատանք երկրորդ դասարանում:
Այս օրերին հանրապետության 12-րդ դասարաններում «ընթացիկ արտաքին գնահատման» ստուգումների առիթով ԳԹԿ-ի՝ գիտելիքների թեստավորման կենտրոնի արտաօրենսդրական գործունեությունը հայտնվեց-երևակվեց… Հլը կայքին նայեք. հուլիսից անտեր-անվար է. մոռացել են թեկուզ ձևական մրցույթ հայտարարեն տնօրենի թափուր պաշտոնի մասին։ Երևի խորհրդի կազմն էլ են կորցրել, նրա նախագահին էլ… Տեսնես՝ ո՞վ կլինի, ե՞րբ են վերջին անգամ հավաքվել, ի՞նչ են քննել, որտե՞ղ կարդաս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գործուն պիտի զբաղվի իր աշխատակազմով, անդրադառնա պետական-կառավարման գործառույթներ իրականացնող կազմակերպություններին, անկախ նրանց իրավակազմակերպական ձևից՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն, հիմնադրամ… գնահատման և թետավորման կենտրոնի, կրթության ազգային ինստիտուտի, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, կրթական ծրագրերի կենտրոնի նման… Ա՛յ, կրթության համակարգի աշխատողների շրջանում՝ ուսուցիչ-դասախոսներ, դոցենտ-պրոֆեսորներ, բոլոր կարգի ղեկավարներ, մի թեստային ուսումնասիրություն անցկացնես, թե սրանց հետ ինչպես, երբ են վերջին անգամ առնչվել… ինչ գործառույթների մասնակից են եղել… ինչ օգնություն են ստացել… Հետո համեմատես այդ գործողությունները այդ կազմակերպությունների կանոնադրական խնդիրների հետ… ԳԹԿ-ի նման… Կանոնադրությունից սկսենք. մեջ եմ բերում իմ օրագիր… «սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը (12.բ), տարրական, միջին և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը (12.գ), ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպումը (12.ե), սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսների անցկացումը (12.զ), դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուղղակի կապի պահպանումը և քննությունների արդյունքների տրամադրումը (12.ժ)»:
Արագ շախմատի մրցաշար կրթահամալիրի Արևելքում:
Խոսե՛ք, Հայաստանի՛ լեռներ… Սրանց փոխարեն, որով պիտի մտնեին ոչ միայն ամեն դպրոց, այլև սովորող ունեցող ամեն տուն, ամեն ուսուցչի լաբորատորիա, տեսեք, սեպտեմբերից «արտաքին գնահատում» անվան տակ, կանոնադրությամբ չնախատեսված՝ քիչ է, ՀՀ հանրակրթության մասին օրենքով կրթական հաստատություններին վերապահված ընթացիկ ստուգումներով են զբաղված… Եվ քանի՜ տարի: Մի կազմակերպություն՝ Բլեյանի դպրոցն է մեկ էլ 2011-2012-ին հարցրել՝ ի՛նչ իրավունքով։ Մեկ էլ հանկարծ 2018-ի այս օրերին մեզ նորից ընտրության առաջ են կանգնեցնում՝ օրինականությունը, սովորողի շահը, թե պաշտոնյայի կամայականությունը… Հեղափոխությա՞ն բերածն է… Էս ինչպես է, որ դուք չեք անցնում մեր թրի տակո՞վ… լուրջ կասկածնե՞ր ունեն մեր երեխաների գրագիտության վրա… Էստեղ չե՞ն ասել՝ անճարը կերել է բանջարը…
Հինգ տարեկանների բարի ախորժակը:
Կրթության և գիտության նախարարությունը գիտի՞ այս մասին։ Չգիտեր՝ իմացա՞վ մեր միջոցով, իրեն ուղղված մեր հիմնավորումով կդիմի՞ ԳԹԿ-ի անմիջական վերադաս ՀՀ կառավարության աշխատակազմին, կկանգնեցնի՞ էս ժամանակի վտանգավոր վատնումը, մարդկային-նյութական դրամական միջոցների մսխումը։ Պիտի ուղղել էս կարողությունը ՀՀ հանրակրթության մասին օրենքով 12-ամյա պարտադիր, ամբողջական ներառական հանրակրթության խնդիրներին՝ կեղծիքի, ձևականության, հականերառականության հաղթահարման այս փուլում գնահատման նոր գործիքների կիրառմանը, որի մշակումը հենց ԳԹԿ-ի գործն է… Սրա շուրջ մի քննարկում պիտի սկսված լիներ էս հեղափոխական հինգ ամսում… Չէ՜, վախվորած ինչ-որ հարթակ են գտել… Էս մեր աշխարհը բռնած համատարած վա՜խը. միայն ազգային անվտանգության ծառայության, թե այլ բռնողների ցանցն ընկած մարդու վրա են գալիս… Իսկ ահա քննարկում-անցում մարդու-ժամանակի դեմ աշխատող, օրենքով 12 տարի պարտադիր զուբրիտի՝ հակակյանքի դպրոցից մարդու՝ տարբեր ու սովորական երեխայի կրթության զարգացմամբ ինքնիրացման, երեխայի իրավունքի դպրոցի՝ չէ ու չէ… Ժամանակը չի՞ հերիքում… Ինչպես չի հերիքում 12-ամյա պարտադիրի քննական բեռը ուղղելուն-թեթևացնելուն (եթե անգամ ոչ ազատվելուն)՝ երկու տարի առաջ Լևոն Մկրտչյան նախարարի կիրառած խրախուսելի նախագիծը շարունակելու, ամբողջական գործադրելու… Մի ամիս մնաց, ինչպես կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավար, սովորողների հետ եռօրյա ուսումնական ճամփորդությունից վերադարձած, թարմացած մտքով Մարթա Ասատրյանն է դիմում հեղափոխության հարթակից պատանիներին ծանոթ ԿԳ նախարարին. «Ուզում եմ հավատալ, որ Ձեր բազմազբաղ առօրյայում կկարևորեք սովորողների կարծիքն ու հանրային քննարկում կկազմակերպեք՝ լսելու սովորողներին»…
Միջավայրի կանաչապատման ամբողջականությանն ուղղված աշխատանքները շարունակվում են:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1486