Օրը՝ առողջապահական առավոտով, արդեն ավանդական բուժական պրոցեդուրաներով, բուժական կարգով, սիրելի շարունակություն ստացավ տնից վաղ ստացված փաթեթով։ Մեջ եմ բերում Արմինեին «Աստղիկը քեզ համար ծաղիկ է նկարել։ Ասում է կտանեք հայրիկիս, որ հոտ քաշի, նուռ ուտի ու գա իմ մոտ», հետն էլ՝ մաքուր, հատիկհատիկ, կոկիկ ամանի մեջ ինձ ու իր հոպարիկ Գևորգի համար իստակած նուռ, կիվիի պտուղներ։ Ու իր մաքուր էջին հայրիկին նվիրած մատիտածաղիկը։ 

Մինչ մենք վայելում ենք, շարունակում օրն աշխատանքային մեր առողջագետ ընկերների, առողջագիտական տեղեկատուում առավոտվա հուսադրող, վստահությունը շարունակ մեծացնող թվերն են հայտնվում՝ մեր սեղանից ձեր սեղանին։ Ասում եք, չէ՞, որ դրանց եք սպասում՝ որպես կարևոր սկիզբ աշխատանքային հաջորդ օրվա 

սատուրացիա՝ 95
զարկերակային ճնշում՝ 130-85
ջերմություն՝ 36,1-36,2
շաքար՝ 4,6-6։ 

Իմ ու Գևորգի միջինացված թվերն են, որ հեշտ կողմնորոշվեք, չխճճվեք։ 

Ապրիլյան պարտիզապուրակային եռանդուն գործունեությանը՝ կրթահամալիրով մեկ, մենք էլ Լիլիթ Ազիզխանյանի երաշխավորած ուղիղ եթերներով հետևում ենք, ուրախանում, լրացնում մեր առողջության պաշարը երկրագործության ծաղկունքով, ուրախությամբ։ Մի՛ խնայեք մեզ, ձեր գործերով առաջ եկեք, ու թող լինեն բազում սեբաստացի ներկայացումներ սեբաստացի կինոյով։ 

Բարի օր։ 

#2041

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ոգևորող ընկերը չքացա՞վ հավիտյան․․․

Հուլիսն ի՞նչ անի, մեղավոր չէ, ինչպես և լեզուս բռնի-չբռնի… Թաթոս եղբորս ետևից Սեյրան ընկերոջս «չքվելը հավիտյան» մինչև այս հուլիսը նախապատրաստված էր, հաշտեցումի աստիճան… Ոգևորողն ընկավ արդեն, Եվ լռեցին նորա հետ Սիրո

Ջրափոսում չլմփացող մանուկ-մարդուկների տրամադրությամբ

Նիկոլին մեր, իր սիրուն ընտանիքին, թավշյա-հակաբռնի հեղափոխության բոլոր մասնակիցներին ասենք՝ շնորհավոր մեր՝ դուով-դուխով վարչապետի ծննդյան առիթով: Գնա, գալիս ենք: Գերմանիայից, գերմանացի մեր գործընկեր-պարտիզպան Գերդ Քյոհլերին երեկ օրվա վերջին ճանապարհեցի կրթահամալիրի

Ծննդյան օրվա նշումը, ինքնության հաստատումը, բարձունքի նվաճումը հայրենիքի հետ կապի նորոգում

Հայաստանի, Երևանի, Բանգլադեշի ամենա-հուշարձանն ինձ համար Արարատն է. Դեպի լյառը անհաս ու վեհանիստ Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, — Որ ճաշակե այնտեղ հավերժական