Չգիտեք՝ իմացաք, իմացաք՝ տարածեք․․․ Լավ լուր է, թող ճախրի։ 

«Դար» տարածաշրջանային մրցակցային զարգացման հիմնադրամի, նրա «Գագարին» պրոյեկտի, Արսեն Աղաջանյանի առաջարկով ես ընդարձակել եմ մենթոր-ընկերոջ իմ լիազորությունները հանրային կրթության մեջ։ Բլեյան դպրոցի և «Գագարին» պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր գյուղերի և Գագարին ավանի սովորողների, սաների, մանկավարժական աշխատողների՝ ծանոթ-անծանոթների, ինձ սիրելի մարդկանց միջև իսկական ընկերություն հաստատելու, Հայաստանի համար վճռական այս շրջանում համատեղ կյանքի խնդիրներ լուծելու համար, հա, ես կամուրջ եմ ձեր ու ձեր միջև, հուսալի ավագ ընկերոջ խորհրդատվության մշտական պատրաստակամությամբ․․․ Ինձ կարող եք զանգել 094431099 համարով, կարող եք գրել bleyan@mskh.am հասցեին. ես հասանելի եմ յուրաքանչյուրիդ։ 

Ամենաոգևորիչը նախաձեռնողականությունն է՝ միասին կոնկրետ գործ սկսելու Երևանում, թե Գագարին պրոյեկտի որևէ բնակավայրում, տարածքում․․․ տիեզերքում՝ ժամանակին Գագարինի նվաճած․․․ Բլեյան դպրոց-Գագարին պրոյեկտ մեր գործընկերությունն ունի իր համատեղ բլոգը, օրացույցը, որտեղ հրապարակվում են մեր գործերը․․․ Մայիսը Բլեյան դպրոցի համար ամենամյա ստեղծագործական հավաքի հետաքրքիր ընթացող օրեր են ավանդական, ու այս անգամ, իհարկե, է՛լ ավելի. միասին ենք անցկացնում ստեղծագործական հավաքը․․․ Ամենատպավորիչը մեր համատեղ անցումները կլինեն Գագարին պրոյեկտի սարերով-երկինքներով, բնակավայրի մարդկանց ուղեկցությամբ, իհարկե, ճամփորդությունները հայրենագիտական, գագաթների նվաճումները, համատեղ երկրագործությունը, մեր երկրի մաքրությունն ու ազգային խաղերը, ֆուտբոլը՝ առաջին ռազմամարզական խաղերի ուրախությունը․․․ Սկսենք ձևավորել նախագծային խմբերը՝ Բլեյան դպրոցով, թե Գագարին պրոյեկտի, թե խառը… Սրընթաց մայիսը պահանջում է, որ երկրագործ ընկերներով արագացնենք կանաչի հետ աշխատանքները։ Մնացածը կարող են և սպասել։ 

Միշտ Ձեր Աշոտ Բլեյան՝ Գագարին պրոյեկտով, թե Բլեյան դպրոցով… 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծննդյան գործերի կիրակի

Ամենաբյուջետային եվրոպական հանգստավայրերը ընտանեկան հանգստի համար: Արձակում-ճամփորդության օգոստոսի կիրակին սկսում եմ 2016թ-ի թոփ 10 ամենաէժան ուղղությունների վարկանիշով․ համեցե՛ք: Նունե Մովսիսյանը, Լուսինե Բուշը լավ օրինակ ցույց տվեցին ճամփորդության հանրայնացման՝ դրանից mskh-ի համար

Մարդկայնության ու կենցաղային առևտրի միջև ընտրության մեր ժամանա՞կը…

Ա՜յ քեզ անձրև, ես համարյա դրսում էի գիշերը. մեր տան պատշգամբից այնքա՜ն հնչեղ էր սելավը… Տարերք, որ իմն է… Ես երբեք անձրևանոց-թիկնոց չեմ կրել, անձրևից չեմ պաշտպանվել… Հայաստանում, Երևանում այնքա՜ն

Կոնկրետ, ոչ սովորական, անկեղծության աստիճանի

Կրթահամալիր մուտքի ճամբարական 6-8-րդցիների հետ իմ զրույցը երեկ, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցարանում այնքան ինքն իրեն-բնական եղավ. տպավորություն է՝ իմ օրվա գրով տալու համար… Նույնքան ինքն իրեն, ինչպես իմ հանդիպումը