Կրթահամալիրի կենտրոնից Սարալանջ անցումին դադար եմ առնում. ինձ ձգում է Գեղարվեստի նորաստեղծ թվային արվեստի սրահը՝ նախկին նկուղի հարավից լուսավորվող մուտքով․․․ Արվեստանոց, որ ստեղծում են ամենօրյա իրենց անհատական ջանքերով Մերի Անդրեասյանն ու Դավիթ Քոչունցը։ Դեպի հարավ սրա շարունակությունը Դավիթ Պետրոսյանի ստեղծած ոսկերչության արվեստանոցն է ու դրան կից նորաստեղծ ձուլարանը, մեխանիկական արհեստանոցով, որի վրա աշխատանքները ամենժամյա ռեժիմով Դավիթը շարունակում է․․․
Անցում եմ անում Արտասահման՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցով՝ Ալիս Գևորգյանի մշտական ներկայությամբ, Քնարիկ Ներսիսյանի թատրոնով, Տաթև Աթոյանի ու Հարություն Հովսեփյանի գրաֆիկայի բաց արվեստանոցներ՝ եռաչափ տպիչով, որ Ավագ դպրոցի՝ Հերմինե Անտոնյանի ՏՏ լաբորատորիայի պատանիների ուսուցմամբ-աջակցությամբ յուրացնում են բոլոր երիտասարդ արվեստագետները․․․
Սրան ավելացրեք Գեղարվեստի, Արևիկ Բալջյանի բաց ցուցասրահը, որտեղ երեկ Կարեն Մկրտչյանի ու Գագիկ Չարչյանի հունվարյան ճամբարային ցուցադրությունն է տեղ գտել, համեցեք, շարունակությունն էլ՝ գունանկարի ու գծանկարի արվեստանոցները․․․
Շրջանցել Հասմիկ Մաթևոսյանի երաժշտության լաբորատորիան, հատկապես ազգագրական փառատոնից, Արատեսի ստեղծագործական հավաքից հետո մեղք է, դրանից շատ ունեմ, ու․․․ Մեր գեղարվեստը Հյուսիսում, Քնարիկ Ներսիսյանի անխոնջ եռանդով Հարություն Հովսեփյանի նախագծային խումբը պատրաստվում է «Արատես՝ արվեստի կենտրոն» փետրվարյան բաց հավաքին․․․ Կմասնակցի՞ այս հավաքին Իրինա Ղուլիջանյան վիտրաժագործը․․․ Համարձակ նորեկը մեր գեղարվեստի, որ կրթահամալիրի քոլեջում սկսել է հեռանկարային դասընթաց, ձևավորում է նոր արվեստանոց, շան առաջ չընկրկեց Սարալանջում՝ Մայր դպրոց-Գեղարվեստ-Քոլեջի իրենը դարձած խաչմերուկում, ու… Առանց ինձ Իրինան, պարզվում է, անպաշտպան է. ես թարսի պես երեկ կեսօրից ընտանեկան մեկուսացման մեջ էի․․․ Մեկը ձեզանից, սեբաստացի բաց համայնք, կարողանա ինձ օգնել, իմ տատանվող ճնշումը կարգավորել․․․ Ո՞վ կմտածեր, որ Լիլիթ Բլեյանի հասցրած ճնշման թվային չափիչ գործիքը կդառնա իմ սեղանին անհրաժեշտ․․․
Այսպիսով ներկայացրի Հյուսիսային դպրոց-պարտեզի՝ ողջը գեղարվեստին հանձնված նախկին նկուղը՝ իր 1376 քառակուսի մետր նվաճված-իսկական արտասահմանի վերածված տարածքով․․․ Նկուղի ամբողջական նվաճման հաջորդ թիրախը Քոլեջի շենքն է․․․ Տաթևի, իր ընկերների արհեստանոց-արվեստանոցներով իմ շրջայցը կրթահամալիրի օրացույցով 2021-ի մարտին է՝ իմ գրի-բլոգապատման 2000-րդ հրապարակման օրը․․․ Բաց չեք թողնի․․․
Ով ուշադիր է 2021-ի կրթահամալիրի նյութական միջավայրի բարեկարգման-ընդարձակման աշխատանքների նկատմամբ, տեսել է Մայր դպրոցի նկուղի ամբողջական նվաճումը. սրա ներկայացումը սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին մեր նվերն է (անցյալ տարի, հիշում եք, Սասնալանջն էր՝ իր Գեղարվեստ անցումով, Մայր դպրոցի հյուսիային լանջերը՝ փառատոնային պուրակով)։ Այսպիսի մեծագործությունը միայն տիար-մենթորի ուժին մի՛ թողեք սեբաստացի պատանիներ, միջին ու ավագ դպրոցների կրթական համայնք, այսպիսի առողջությամբ, իմ սեղանի նոր թվային գործիքով․․․
Ինչպե՞ս կարելի է չոգևորվել այսպիսի հեռանկարով, դեպի 2021թ. կրթական շքերթ, 2021-2022 ուսումնական տարի տոնական ձեռքբերումների մուտքով․․․ Վստահության համար արձանագրենք, որ Վարպետ Պետոյի արհեստանոցի արդիականացման աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Հետևեք։
#1976