Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված համայնքի, Արատեսի հարակից անտառներում, և, ցավոք, չտեսանք դրան համապատասխան անհանգստությունը, գործողությունը հանրային կյանքում, պետական մարմինների հրապարակումներում, գործողություններում, որքան էլ որ կրթահամալիրը պաշտոնապես դիմել է։ 

Մենք սկսել ենք մեր միջոցներով պայքարելը. կամավորների խումբ ենք կազմել, գործիքներ, նյութեր ձեռք բերել… Մեզ արդեն միացել են Եղեգիսի համայնքից։ Բայց կարելի էր, չէ՞, կազմակերպել պայքարը որպես հանրային աշխատանք, որ սկզբից գնային անտառապահները, անտառտնտեսության աշխատողները, ստանային համայնքների, ձեռներեցների, հասարակության այլ անդամների աջակցությունը։ 

Փրկենք մեր անտառները. վստահ ենք, որ կան մասնագետներ, մարդիկ, որ կարող են արագ գործել, աջակցություն ցույց տալ։ Խնդրում ենք կապի մեջ լինել մեզ հետ, տեղեկացնել առաջարկների, գործողությունների մասին։ 

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ ճամփեն ու ճամփորդը մեկտեղվեն, ու ճամփորդն իր ճամփից չշեղվի…

Չեմ հիշում՝ երբ եմ 99-ը աստիճաններով կրթահամալիրի Մայր դպրոց-Գեղարվեստ-Կենտրոն ճանապարհն անցել, հեծանիվը կապ չունի, ոտքով… Աստիճան բարձրանալ սիրում եմ, ինչպես բարձունք, վերելակից հազվադեպ եմ օգտվում… Որքան էլ չձևավորված, բայց մեր

Գիր՝ որպես հաշվետվություն գործուղման

Գեղարվեստական վաղուց չի ստացվում․․․ Ինչպես աջուձախ ասում են՝ թող էս  ընտրություններն անցնեն։

Կառուցել՝ քանդելով… ծեսով… ջրով ու խնձորով

— Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում,- Դավիթը ձգվում է դեպի մայրիկը. տարածվում է, գլուխը խոթում… — Ես կաթ չունեմ. համ էլ դու պուճուր չես, Դավի՛թ: — Ես արդեն մեծ