Գագարին պրոյեկտի շրջանակում կրթական ամառ կազմակերպելու նպատակով մայիսի 19-ին «Դար» հիմնադրամում տեղի ունեցավ քննարկում նախագծի կրթական մասի մենթոր Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի և «Դար» հիմնադրամի նախագահ Արսեն Աղաջանյանի, հիմնադրամի աշխատակազմի հետ։ 

Պրոյեկտի դպրոցների և սեբաստացիների համար կազմված ամառային գյուղական ճամբարի և ռազմամարզական ճամբարի նախագծերի հստակեցմանը հնարավորություն ունեք հիմա մասնակցելու նաև դուք, բոլոր կարգի ընթերցողներ։ Արժեքավոր են նաև ձեր՝ ճամբարների կազմակերպմանն ուղղված առաջարկները, որ սեբաստացիներն ու Գագարին պրոյեկտի դպրոցների սովորողները կունենան իսկական ճամբարային ապրում։ 

Աշխատանքային օրը շարունակվեց երկրագործ Արմեն Մեհրաբյանի հետ, կրթահամալիրի բանգլադեշի Հյուսիսից Քոլեջ, Արևելքից Մայր դպրոց մանրակրկիտ անցումով։ Լավ է, որ Արմեն Մեհրաբյանի կարգի մասնագետը նորովի հայտնագործեց իր համար սիրելի, ոգևորիչ աշխարհ։ Ձեռք բերեցինք մի շարք պայմանավորվածություններ, փոխանակեցինք կարևոր տեղեկություններ։ Ունենք հոգատար բարեկամ ու ակտիվ գործընկեր։ 

#2065 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պարզունակության դեմ՝ մասնակցային պետություն…

Հայաստանը բռնած պրիմիտիվիզմը կամ պարզունակությունը (Վահե Հովհաննիսյանի հետ դժվար է չհամաձայնելը) խեղդող ազդեցություն  ունի. չկա քննարկում, չկա փոխանցում… 2018-ի ապրիլից Հայաստան մտած անձնային-հանրային-պետական կյանքի փոփոխությունների հնարավորությունը չենք կարող այսպես հեշտ

Երևանցու օրագիր

Ես՝ գիտեք, ծնվել և մշտաբնակվում եմ Երևանում: Թբիլիսին, գիտեք,  շատ եմ հավանում: Եթե կառուցել ենք այս քաղաքը միասին, վրացիների հետ (փաստ է` մասնակցել ենք Թբիլիսիի կառուցմանը), երկար ապրել ենք միասին,

Նրբանկատ, ամենակարող ասպետի և գեղեցիկ արքայադստեր մասին

Դավիթ Բլեյանը՝ ծնված 2011-ի դեկտեմբերի 12-ին, նուրբ-ուշադիր է իմ նկատմամբ, խոցելու աստիճանի․․․ Իրիկունը իմ ինքնազգացողությունը նկատելի վատացավ, այնչափ, որ հրաժարվեցի կիրակի մի խմբով Հառիճ այցելելու և սիրելի Մարինե Մկրտչյանին ու