Հոկտեմբերի 25, «Արևորդի» փառատոնի փակման արարողություն Կինոմիության դահլիճում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի 30-ամյակի տոնին ընդառաջ «Արևորդի» փառատոնի այս գործընկերությամբ մենք  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), «ԱրԱվես» հասարակական կազմակերպության հետ հաստատում ենք, որ հանրակրթական իրական բովանդակություն է Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը, որ հռչակել է հիմնադրամը։ Սա ոգևորող ուղերձ է հանրաճանաչ հիմնադրամի՝ արդեն հանրային լիցք ստացած «Արևորդի» փառատոնի 10-ամյակից առաջ։ Այս գործընկերությամբ մեր հեղինակային մանկավարժությունը ձեռք է բերում բնապահպանական փորձ և բարձր սավառնումի աշխատանքային հուսալի ընկերներ։

Այս օրերին «Արևորդի» փառատոնի հարթակ դարձավ մեր սիրասուն-փայփայած՝ կրթահամալիրի Բանգլադեշը՝ կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցը՝ իր նոր արտադրամասով, Սարալանջը՝ մեր կրթական պարտեզի միջնաբերդը, 2018-ին ստեղծված՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը՝ իր ԱրտաՍահմանով, քանդակագործության փառատոնային պուրակով…  Այս օրերին մենք միասին օրհնեցինք խաղողի նոր այգին մեր ընդարձակվող ուսումնական ագարակում։ Հարյուրավոր տարատարիք սեբաստացիներ բնապահպանական ֆիլմեր դիտեցին որպես ուսումնական աշխատանք, թափոններից դիմակահանդես-շքերթ արեցին, մեր կենդանաբանական այգում կրթահամալիրի կողմից տեղադրվեց խնամակալության խորհրդանիշ Առյուծ կավե քանդակը, իրականացվեցին կավե քանդակների աշխատարան, մեր ԱրտաՍահմանը ցուցադրեց վայրի բնությունը տարատարիք սեբաստացիների օբյեկտիվներում։

Այս օրերին կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում՝ Վայոց ձորի Եղեգիսի կիրճում սկսեցինք վայրի նշենի, փշատենի, տանձենի տնկելը։ Թող իրենց լավ զգան Եղեգիսի կիրճի մեր վայրի գազանները… Հաշտ-համերաշխ շուրջտարյա դպրոց բնության գրկում…

Եվ էլի։ Այսօր կրթահամալիրի Մայր դպրոցում նորին գերազանցություն ԱՄՆ դեսպանի՝ հարգելի Լին Թրեյսիի մասնակցությամբ կայացավ բնապահպանական հրդեհների կանխարգելման թեմայով սեմինարը։

Այո, մենք բնության խնդիրների, բնությունը լափող բնածին և մարդածին հրդեհների պասիվ դիտորդներից պիտի դառնանք որպես արևորդիներ և որպես շուրջտարյա դպրոց բնության գրկում՝ իրականացնենք մեր պատասխանատվությունը կանաչ ապահով վայրի բնության առաջ՝ որպես ոչ միայն կենդանի հուշարձան, այլ նաև մեր կենսագործունեության ապահով միջավայր։

Իսկ հոկտեմբերի 28-ին՝ երկուշաբթի, ժամը 14։00, կրթահամալիրի Մարմարյա սրահում կվավերացնենք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), «ԱրԱվես» հասարակական կազմակերպության հետ գործընկերությունը։ Համեցեք հեռանկարային հուշագրի ստորագրությանը։

Ինչ ճիշտ է՝ ճիշտ է. հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը նաև կարողանում է բնապահպանության՝ վայրի բնության  և մշակույթի պահպանման ոլորտ բերել հետաքրքիր-հեռանկարային երիտասարդ կին գործիչների… Համատեղ աշխատանքով մենք ծանոթ էինք  Սիրանուշ Թումանյանին, որի հետ այսօր էլ շարունակում ենք աշխատել բազում նախագծերով, այնպես, որ մեր շրջանավարտներն էլ չեն կորցնում իրենց կապերը։ Իսկ Արևորդի փառատոնով ծանոթացանք-հարազատացանք Սոնա Քալանթարյանին։ Այս նշանավոր օրով, հանդիսավոր դահլիճում թույլ տվեք մեր սովորողների կողմից հանձնել մեր հիացումի արտահայտությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ բախտը հրեշների հարցում էլ է բերել…

Ապագան գուշակելու լավագույն միջոցը… այն կերտելն է… Գտնված սկիզբ է օրվա իմ պատումի համար, և՛ ընթերցելու նյութ, որ առաջարկում են Ավագ դպրոցի սովորող Տիգրան Աբրահամյանն ու խորհրդատու ուսուցիչ Իրինա Ապոյանը mskh.am-ի

Անկասկած, ոչինչ չի մնալու նույնը

Կրկնում եմ ես՝ այսքա՜ն վախեցնելու չափ հասուն իմ սիրելի Թամիին,անկասկած ոչինչ չի մնալու նույնը՝ նայելով իմ լուսամուտից այն կողմ… Շնորհակալ եմ, սիրելիս, և՛ վերնագրի, և՛ սկզբի համար օրվա գրի… Մնացածը, ինչպես

Որ հայրենիքը երես չդարձնի մեզնից, որպես օտարներից…

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ — Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն