Ես չեմ կարող չշարունակել իմ երեկվա գիրը-պատումը․ նախ՝ որովհետև Բլեյան դպրոց-կրթահամալիրը ունի նաև Արևելյան և Հյուսիսային դպրոց-պարտեզներ, և որ, մայիսյան օրացույցով բացօթյա լողափերի-լողավազանների կարգավորման-տեղադրման շրջանն է, իսկ ամենասեբաստացիական հունիսին՝  ուսումնական ճամբարներ հեղինակային մանկավարժությամբ ստեղծված․․․

Փոփոխությունները Արևելյան դպրոցում նախագծված-ուղղված են նկուղային տարածքը ամբողջական օգտագործելուն, կբերեն նոր լանջերի, նոր խաղադաշտի ստեղծմանը․․․ Արևելյան դպրոցի աշխարհագրական դիրքը միշտ էլ խելամիտ է օգտագործել Նառա Նիկողոսյանը իր ընկերների հետ, և՛ Քոլեջի, և՛ Մայր դպրոցի, և՛ հարևան մանկապարտեզի դաշտերը, տարածքները դարձել են ամենօրյա-անընդհատ օգտագործվող Արևելյան դպրոց-պարտեզի սաների, սովորողների կողմից․․․ 

Երեկ ես հեռու-հեռվից, իսկ առավոտյան մեդիայով հետևում էի հեծանվային,  ինքնագլորային եռամարտի հերթական ստուգատեսին, որն անցկացնում են Բլեյան դպրոցի Հյուսիսի սաները բոլոր տարիքի, մանկավարժների-ծնողների անմիջական մասնակցությամբ, Սուրբ Երրորդություն եկեղեցու հրապարակից դեպի երիտասարդական «Վահան Զատիկյան» այգի ձգվող կանաչ-խնամված, հիմա նաև զով-ջրավազանով ընդարձակ այգում, հանրային տարածքում․․․ Սա էլ դպրոցի դիրքի հնարավորությունների խելամիտ օգտվել է։ Հյուսիսն ունի օբյեկտիվ դժվարություն, որ առանց իր կրթական համայնքի բոլոր ուժերի հետևողական համախմբման, այսպես ասենք, միայն Բլեյանով, կրթահամալիր-կազմակերպությամբ, լուծելի չէ։ Հյուսիսի դպրոց-պարտեզը, կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնով-կերպարվեստով, Վիգեն Ավետիս քանդակի դպրոցով, նրա կազմում գործող ոսկերչականով, երաժշտության լաբորատորիայով, կրթական պարտեզի գրասենյակով լրիվ՝ քառակուսի մետրի ճշտությամբ, օգտագործել է ինչպես իր շենքային, այնպես և բակային-հողային հնարավորությունները․․․ Համեցեք, քայլեք օրվա ընթացքում, ձեր ընտրությամբ. կտեսնեք, որ Հյուսիս-գեղարվեստում սովորողներն էլի որևէ ստանդարտով մարզադաշտի, անգամ գնդակով խաղալու տարածք չունեն․․․ Մյուս կողմից հարևան թիվ 76 քաղաքային  մանկապարտեզն ունի տարածք, հատկապես հարավ-արևելք ձգվող, որ երբևէ չի օգտագործել, բարձիթողի է, ու չի երևում ինչպես է գործածելու նպատակային․․․ Ջանքերի մեկտեղումով կրթական պարտեզ նախագծի ծավալումը՝ որպես համայնք-բնակավայրի զարգացման ամբողջական նախագիծ, թույլ կտա հենց կրթահամալիրի-Հյուսիսի միջոցներով կարճ ժամանակում ունենալ խաղադաշտ, որ ոչ միայն չի խանգարի թիվ 76 մանկապարտեզին ու շրջակա բնակելիներին, այլև համատեղ օգտագործման աշխույժի կենտրոն կդառնա կանաչող պուրակում։ Սա է ճանապարհը ավելի լավը ունենալու։ Եվ սա Հյուսիսի կրթական համայնքի, մանկավարժական հավաքանիի համար իր ինքնաբավարարության-հասունության դրսևորման խնդիր է, օրակարգ հանրային։ 

Երեկ, իմացաք, մենք աշխատանքային մի խմբով՝ Սուսան Մարկոսյան, Գևորգ Հակոբյան, Մարթա Ասատրյան, Աշոտ Բլեյան,  նախօրոք ձևավորված օրակարգով կրթահամալիր-փորձարարական հետազոտական միավորման  լուծման կարոտ խնդիրների, կրթության-գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատանքային քննարկման մասնակիցներ էինք, փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, հանրակրթության վարչության նոր պետ Արսեն Բաղդասարյանի, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանի մասնակցությամբ։ Իմ օրագիրը թույլ է տալիս մասնակցային ուղիղ միջամտություն, ավելի հավաստի-հետաքրքիր պատումը դարձնելու համար։ Լսենք Սուսան Մարկոսյանի կարճ գնահատականը կատարվողին,  որ վստահ եմ, կրթահամալիրի զարգացման անխափան ուղին է։ 

#2060

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր մանիֆեստի՝ այսպիսի՜ առիթով մարտի 13-ի…

Իսկ առիթը հանրակրթության մանիֆեստի Չարենցի ծննդյան օրն է. Երևա՛ն, դու Չարենցի քաղաքն ես, եղի՛ր ու մնա՛, հայոց մայրաքաղաքը՝ քո դիրքով-հանճարով… որպես առաջամարտիկ… Մենք պիտի ապրենք այնպես, որ մեր գործերով իրավիճակի

Գնում եմ պարտեզ՝ ընկերներիս… շաշացնեմ

Ահա այսպիսի ծրագրով է մեր առյուծ տղան փետրվարին պարտեզ գնում. Արմինե մայրիկն անհանգստացած է, ես՝ ոգևորված… Գլխավորն այն հավեսն է, դրական ձգտումը դեպի ընկերները, դաստիարակները… Օրեր առաջ չորս-հինգ տարեկանների ծնողների

Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու

Մանյակ-տնօրենի անընդհատ՝ 572-րդ հերթական գիրն օրվա… Դավիթը երեկոյան (իրիկունը) կամ/և առավոտ կանուխ, երբ արթնանում է, ինձ տեսնում է համակարգչի առաջ կամ հեռուստացույցով «Եվրոնյուզ» դիտելիս… — Պապ, դու հո հեռուստացույցի ու