«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը և մանկավարժական խորհուրդը՝ 250-300 հոգանոց և Մխիթար Սեբաստացի կրթական համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը և տեղեկացրել ենք կառավարությանը, որ մենք կրթահամալիրի իրավակազմակերպական ձևը ցանկանում ենք փոխել: Հիմա կրթահամալիրը պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ), ցանկանում ենք դառնալ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամ»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նա հայտնել է, որ ներկայացրել են հիմնադրամ դառնալու համապատասխան հիմնավորումներ:

Այս օրերին ֆեյսբուքյան օգտատերերը մտահոգություն են հայտնում այն առիթով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որպեսզի Աշոտ Բլեյանը 65-ամյակը նշելուն պես հեռանա տնօրենի պաշտոնից: Ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների» ՊՈԱԿ մասին օրենքի՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին»:

Աշոտ Բլեյանն ասել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը պահանջում, ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը պիտի հաստատի կրթահամալիրի՝ հիմնադրամ դառնալու որոշումը և, բնական է, կառավարությանը խնդրել են հաստատել: «Ենթադրում ենք՝ կառավարությունն այդքան խելամիտ կլինի, որ կհարգի մեր իրավունքը փոխել իրավակազմակերպական ձևը. այսինքն՝ իրավունքներ ու պարտականություններ մեր առջև դրված խնդիրները լուծելու համար, որ մենք ընտրենք, որովհետև այդ խնդիրները մենք՝ կազմակերպությունն է լուծում»:

Արայիկ Հարությունյանի մասին Աշոտ Բլեյանն առանձնապես չցանկացավ խոսել, միայն նշեց. «Ընդհանրապես ինքը ինձ չի նշանակել և ինքը երազում կտեսնի, որ ինքն ինձ նշանակում է և ինձ ազատում»:

Հարցին՝ ի վերջո Արայիկ Հարությունյանը նամակով դիմե՞լ է իրեն, Աշոտ Բելյանն այսպես է արձագանքել. «Դա ՊՈԱԿ-ի մասին օրենքով է: Տնօրենի պաշտոնավարությունը դադարում է, երբ նա դառնում է 65 տարեկան: Եվ Արայիկ Հարությունյանի շնորհքն ասեմ, մարդկությունը ասեմ, չեմ ուզում բաներ ասել, պիտի հերիքեր, որ ինքը նախաձեռներ այդ գործընթացը: Բայց քանի որ օրենքով մենք իրավունք ունենք և քանի որ կրթահամալիրը ոչ թե Արայիկ Հարությունյանն է ստեղծել, այլ մենք՝ մեր կրթահամալիրն է 31 տարի և ավելի, նշանակում է մեր էլ աշխատանքն է, գործը ընտրել ավելի համապատասխան իրավակազմակերպական ձև՝ հատկապես որ պետական հիմնադրամը որևէ ձևով կառավարության իրավասությունները չի պակասեցնում, ուղղակի հնարավորություն է տալիս, որ կազմակերպությունն ակտիվ դերակատուրումը ունենա, քան ՊՈԱԿ-ը: Այսօր ունենք տասնյակ և տասնյակ պետական հիմադրամներ և′ բուհական, և′ ոչ բուհական, ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություններ, պետական ՓԲԸ-ներ: Մի պահ պատկերացնենք նույն կրթահամալիրը ՊՈԱԿ է, նրա տնօրենը չի կարող 65 տարին լրանալուց հետո շարունակել ղեկավարել գործադիր մարմինը, եթե ՓԲԸ է կամ հիմնադրամ, ինքը կարող է. սա խտրություն է և անհեթեթություն»:

Հարցին՝ ի՞նչ ժամկետների հարց է, Աշոտ Բլեյանը պատասխանել է. «Առաջադեմ հայ ժողովուրդը մեծ շուքով պատրաստվում է նշել իմ ծննդյան 65-ամյակը՝ դա դիտելով որպես առիթ: Ըստ անձնագրի՝ այդ օրը սեպտեմբերի 4-ն է, ըստ երախտահիշատակ մորս հիշողությունների՝ սեպտեմբերի 5-ն է: Այնպես որ, Դուք գոնե սեպտեմբերի 4-ից պիտի սկսեք, որ չուշացնեք, որ ինձ շնորհավորեք: Շնորհավորելու ձևը հաստատ կգտնեք, մանավանդ, որ կրթահամալիրը պատաստվում է մեծ կրթական շքերթի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երեկ հերոս էր, այսօր՝ հանցագործ. այս անցումները վտանգավոր են, կարող է՝ չմարսվեն…

Հարցազրույց Factor tv-ում։ Factor.am-ի հարցազրույցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ – Պարո՛ն Բլեյան, Կառավարությունը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ քայլեր չի անում: Դա այլևս իշխանության համար անհրաժեշտություն չէ՞: –

Մտքեր արդի հանրակրթության մասին

ո  Հայկական ժամանակ 2005թ. Եթե կշեռքի մի նժարին դնենք երեխայի դպրոցական նստարանին անցկացրած ժամերի, օրերի, ամիսների ու տարիների քանակը, մյուս նժարին՝ այն օգուտը, որ քաղում է երեխան դրանից, ի՞նչ կտեսնենք,

Երբեք չեմ ապրել ուրիշի ժամանակով և կամ ուրիշի թելադրանքով

Հովհաննես Թումանյանի «Ոսկե քաղաքը» հեքիաթում Գոհար թագուհին ասում է, որ իրենց քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են ուղիղ ճանապարհի վրա և գոհ են ունեցածից: