«Ոչ մի թալան չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով օգոստոսի 26-ին կրթահամալիրում տեղի ունեցած գողության դեպքին։

Հիշեցնենք՝ կրթահամալիրի փոխտնօրենը ոստիկանությանը հայտնել է, որ գողացել են 2 հատ նոութբուք, 1 հատ ֆոտոխցիկ, 2 հատ տեսախցիկ և 1 հատ ձայնագրիչ։ Նա նշեց, որ իրենց մոտ ամեն ինչ բաց է և գայթակղության տարր կարող է պարունակել․ «Մենք մեր ծախսերի մեջ հնարավոր գողությունն էլ ենք մտցնում, բայց մենք հանկարծ երեխային չենք դնի հնարավոր գողի տեղ, ու փակի, որովհետև դա գողի մանկավարժություն է, դաստիարակման, գողերից պաշտպանման։ Նորմալ է, դա էլ կլինի՝ հասարակություն է, որովհետև հասարակության մեջ գողություն էլ կա։ Ինչ-որ տարել են՝ նյութական առումով արժեք չունի պարզապես։ Կարող է՝ մոլորվածի մեկն է եղել, հուսով եմ՝ կգտնեն, որովհետև համապատասխան սարքերը արձանագրել են։ Կուզենամ, որ այդ տղան չընկնի բերդ, որովհետև ինքն օգնության կարիք ունի։ Մենք ո՛չ նյութական, ո՛չ որևէ վնաս չենք կրել։ Ուղղակի, այնտեղ կար տեղեկատվություն, որ Գևորգ Հակոբյանը՝ մեր մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը, տարիների իր աշխատանքն էր, թարգմանություններ էին, բայց այդտեղ էլ մեր աղջիկները, ընկերները իրեն կօգնեն, ամեն ինչը ցանցում է՝ կհավաքեն։ Թալանի մասին խոսք լինել չի կարող»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը պարտադրված է և անընդունելի

Կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին, ասաց, որ դա անընդունելի է և պարտադրված է Հայաստանին: «Հասարակական պահանջը

Կրթությունն ու կյանքն անբաժանելի են

«Կրթություն» թերթ 02.08.2006 Հայաստանում մարդկային զարգացման ազգային զեկույցի փորձագետի կարգավիճակը օգնում է ինձ առավել ամբողջական և ուշադիր հայացքով քննել կրթության արդի վիճակը Հայաստանում հիմա, երբ հանրապետության պետական կրթակարգի ներդրումն ապահովող

Այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ առանց մխտռվելու…

Շնորհակալ եմ 1in.am-ին, լրագրողներ Գոհար Հայրապետյանին և Ժիրայր Ոսկանյանին՝ իմ տեսագրի ստեղծման, այսպիսով իմ բլոգապատմանը թարմություն հաղորդելու համար։ Սա իմ անդրադարձն է այսօրվա հանրային, քաղաքական, պետական անցուդարձին։ Հարցնում եք իմ վերաբերմունքը