1in.am

Լուսինե Բադալյանի զրույցը կրթահամալիրի տնօրենի հետ։
Զրուցատեղի՝ ջերմոց-լաբորատորիա. կրթահամալիրի քոլեջ։

«Պատահական չէ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ողջ ձայնով հանդես եկավ 1990 թվականին, այսինքն՝ կրթահամալիրը ստեղծվեց առաջընթացի, վերածննդի պատվերի արդյունքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով՝ չնայած տեղի ունեցած ռեպրեսիաներին, իրենք շարունակել և շարունակում են իրենց գործով զբաղվել, որովհետև իրենց հերոսը երեխան է:

Անդրադառնալով այսօրվա կրթական համակարգին՝ նա նշեց, որ կրթությունն առանց պատվիրատուի է. «Ես այն անվանում եմ անպատվիրատու հանրակրթություն: Մենք պետք է կարողանանք պատվերը հասցնել ուսուցչին ու սովորողին»:

Բլեյանի համոզմամբ՝ պետք է դպրոցին նայել պատանու աչքերով, որովհետև դա նրա կյանքն է, նրա՛ ժամանակը, ոչ թե ծնողի. «Շատ կարևոր է, որ երեխան որոշի, թե որտեղ ներդնի իր միջոցները, որովհետև իրականում նա ներդրում է կատարում: Հակառակ դեպքում` դա նշանակում է մսխել, փոշիացնել, վատնել այդ ժամանակը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

[youtube https://www.youtube.com/watch?v=ytr1MjCT2VU?rel=0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք չենք կարողանա առանց փոխհամագործակցության լուծել նորմալ համակեցության մեր խնդիրները

Սեպտեմբեր, 2008թ., Երևան www.newcaucasus.com Հարցազրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Հայաստանի նախկին Լուսավորության նախարարի հետ   — Ինչպիսի՞ն են Վրաստանի օգոստոսյան իրադարձությունները թվում Հայաստանից: — Դժբախտաբար, Ռուսաստանում շարունակում է գերիշխել կայսերական մտածելակերպը:

Մերձքաղաքական զրույց 24news-ում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ նախագահի թեկնածու, պատգամավոր, լուսավորության նախարար Աշոտ Բլեյանը «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում պատմել է 90-ականներին՝ պատերազմի թեժ պահին, Բաքու այցի մասին, որի նպատակը երկու ժողովուրդներին հաշտեցնելու փորձն էր:

Մայրեր-երեխաներ

«Կենտրոն TV-ում մարտի 12-ի «Կենտրոնում կինն է» հաղորդման հյուրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է։ Հաղորդման կրկնությունը՝ մարտի 15-ին՝ ժամը 19.10։