«Երբ դուք ասում եք, որ պարտադիր է առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը, ինչի՞ համար է դա պարտադիր։ Պարտադիր է Հայաստանը լքելո՞ւ համար։ Բայց Հայաստանն այսօր անապատանում է, և երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ, որպես պարտադիր տեխնոլոգիական հմտություն, հանրակրթության չափորոշիչների նախագծում այդպես էլ չի արտացոլված։

Ամառ օրով գնացեք՝ նայեք, թե դպրոցական շենքերի շուրջ եղած հողակտորներն ինչ վիճակում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ներկայացրած փաստաթղթին։
Ա․Բլեյանի ներկայացմամբ՝ դպրոցում աշակերտի մոտ պետք է ձևավորել վարք, որ հոգատար լինի Հայաստանի յուրաքանչյուր քառակուսի մետրի նկատմամբ, որ այդ պատասխանատվության իրացումը չի կարող չլինել հանրակրթության խնդիր։
«Ավելին՝ 9-րդ դասարանն ավարտած ամեն մի աշակերտ պետք է սերտիֆիկատ ունենա, որ հողագործության, երկրագործության հմտություններ ունի։ Երկրի խնամքն է հայրենասիրությունը»,- ասում է նա։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծին, ապա Ա․Բլեյանի խոսքերով՝ այնպես է ներկայացվում, որ կարծես թե Հայաստանը չի ունեցել չափորոշիչներ, որ առաջին անգամն է ներդրվում։
«Իրականում կան գործող՝ 2010թ․ որոշումով հաստատված չափորոշիչները։ Խոսում ենք եղածը փոխելու, լրացնելու մասին»։
Ա․Բլեյանը ԿԳՄՍՆ-ին կոչ է անում հետ տանել հանրակրթության չափորոշիչների նախագիծը և ավելի հասկանալի փաստաթուղթ ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուրը․ a1plus.am
[youtube https://www.youtube.com/watch?v=DA2oDSUHvOQ]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այլընտրանքը ցույց է տալիս՝ ինչի հետ համաձայն չեմ

Եթե կուզեք՝ ես հիմա Բլեյան Աշոտ կաշխատեի… Աղբյուրը՝ Oragir.News

«Սովորողին ի՞նչ են ուզում դարձնել. դա սովետ է». Աշոտ Բլեյան

Հայոց ցեղասպանությանը նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը հրապարակել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դարձավ տարատեսակ քննադատությունների առարկա: 

Վտանգավոր է, երբ երեխան ժամը 8-ին արթնանալու փոխարեն արթնանա ժամը 7-ին

Տպավորություն է, թե ՔՊ-ական իշխանությունը որոշել է ամեն հնարավոր բան անել, հասարակությանը զայրացնելու և ոտքի հանելու համար: Բացի այն, որ այս իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և անվտանգ Հայաստանը դարձրել