Ափսոս, որ մարտի 8-ին կինը կնոջն ավելի հաճախ թանկ-էժան-անվճար ծաղիկ նվիրելուց այն կողմ չանցավ… Կանանց իրավունքի համար պայքարի օրվա որևէ հետաքրքիր նշույլ-ներկայության ես չհանդիպեցի Յուլիսիս-Դավթի հետ իմ շրջագայության-թափառումի ողջ օրվա ընթացքում, չհանդիպեցի և մեդիա աշխարհում հայկական… Այնպես ուզում էի… Մեր արմանք-զարմանքը Լեոնտևն է ու ապրիլ 6-ին սպասվող մյո՞ւս սարսափը՝ Ալեգրովայի տեսքով… Երեկոյան 7-ից 10-ի արանքում TV-ում մոնիտորինգ եմ անում. ախր, հանրապետություն է՝ կանանց տասնյակ, մեկը մյուսից կենսական խնդիրներով, մեծ ու փոքր, լուծելի, բարձրաձայնելի հարցերով, ու… ահա գագաթը մեր շնորհավորանքի՝ Լեոնտև… Այնպես չէ, որ ես ինձ երաժշտագետի կամ ճաշակավորի տեղ եմ դրել, բայց սա վայրենություն է. սա ի՞նչ կապ ունի, սա կապ չունի երաժշտության հետ… Մամա ջան, կարող է ես այս աստիճանի ապուշ եմ, բայց չեմ հասկանում, թե այս «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճը, հազար ներողություն, ինչո՞վ կամ ինչո՞ւ է ծափահարում, ի՞նչն է հավանել… Դավիթը քաքիկից հետո նայում է նստակոնքի մեջ ու՝ յա՜խկ… Հազար ու սրտանց ներողություն, ես, իսկապես, հասկանալու պահանջ ունեմ… Ես ներշնչանքի այս աստիճան տրվող չեմ, որ չհասկանամ ու ծափահարեմ…
Մարտի 8-ին
10.08.2014
0 Comments
Explore More
Երբ թվում է, թե անեզր է ամեն ինչ
Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ մահվան դեպքն է գրանցվել հայկական զինված ուժերում: Երկու դեպքում էլ Լեռնային Ղարաբաղից ստացված պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում, թե արդյո՞ք հակառակորդի գնդակից են զոհվել 20-ամյա Արման Օսիպյանը
Կամեցողությունը՝ հաստատության միջավայր, և նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության
Մարթա Ասատրյանը՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարը, գլխավորեց սովորողների հեծանվաերթը Բանգլադեշից դեպի Էջմիածին՝ Զվարթնոց-Մուսալեռ կանգառներով, որ կայացավ 2016-ի հունվարի 21-ին, ընդդեմ համաճարակի, որպես հակաբացիլ անշարժության… Ինձ համար սա ավելի հավաստի է,
Հանրահայտ դարձեք ձեր գործերով, մի-մի Բլեյան եղեք, ու ես՝ ձեր ընկերը, միշտ օգնական…
Իմ լավագույն տեքստերը, ոչ մի երևի, ստեղծվում են հեծանվի վրա՝ Ծովակալ Իսակովի պողոտայի տուն-Բանգլադեշ-տուն անցումներում, իմ հայտնագործած հարթակներում, պատմել եմ, չէ՞, երբ ես ինքս ինձ հետ եմ ու խոսում եմ.