Գուրգեն Մահարի
Երկու գազել Երևանին

1
Այնքան կարոտ, այնքան կրակ պիտի թողնեմ քո փոշում.
Ու արնավառ այնքան երակ պիտի թողնեմ քո փոշում:
Թափառումներ հազարախոհ ու կարոտներ անորոշ,
Այնքան երգ ու այնքան դրոշ պիտի թողնեմ քո փոշում…
Այնքան պայծառ առավոտներ ու կեսօրներ արևոտ,
Իրիկնային այնքա՜ն կարոտ պիտի թողնեմ քո փոշում.
Այնքան կրակ, այնքան կարոտ, այնքան բոցեր դրոշի,
Ու անունս, որպես փոշի պիտի թողնեմ քո փոշում…

2
Ուր որ գնամ՝ հետս կգա սրնգահարըդ իրիկնային,
Աբովյանի պատին կռթնած սրնգահարըդ իրիկնային:
Բոլոր թողած կայաններում ես կլսեմ երգն այն անկամ,
Որ երգել է հազար անգամ սրնգահարըդ իրիկնային:
Կկորցնեմ հազար անուն, որպես չեղած մի վարդարան,
Բայց գիտեմ, որ չեմ մոռանա սրնգահարըդ իրիկնային:
Օ՜, երկի՛ր իմ, երեկիդ պես դառնակսկի՛ծ ու վշտալուր,
Ներկայիդ պես այրող ու հուր սրնգահա՜րըդ իրիկնային…
1924

Նվիրում եմ մեր 2019-ի շրջանավարտներին՝ Ավագի շրջանն ավարտածներին, որ այսօր Մարմարյա սրահում կենտրոնում էին, ավանդական, բաց, բոլորի հետ՝ սեբաստացի ոչ սեբաստացի, հարազատ-բարեկամների… Եվ, ինչպես իր շրջանավարտ դստերը ուղեկցող Լիլիթ Բլեյանն է գրառել. «….Վարուժանի խոսքերով, Խորենացու երաժշտությամբ, Արթուր Շահնազարյանի համադրմամբ՝ «Անդաստանը»՝ մեր կրթահամալիրի հիմնը, խաղաղություն մաղթեց մեր շրջանավարտներին իրենց նոր կյանքում, ու իմ սիրուն Արաքսին՝ նրանց թվում»։

Դիմում երևանցի շրջանավարտին։
Տեսանյութը՝ Արմինե Թոփչյանի

[youtube https://www.youtube.com/watch?v=RjoCEh3ZiFs]

Շրջանավարտի ալբոմը՝ Արմինե Թոփչյանի։

#1669

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ռումբի վրա՝ մարտահրավերի փնտրտո՞ւք…

Օրագրի ընթերցողը հավանել է իմ 860-րդ գրում շարադրված քաղաքական ծրագիրը և խնդրում է շարունակել… Ես էլ եմ 860 հրապարակումից 860-րդը առանձնացրել եմ, լրագրող Վարդ Սիմոնյանն էլ… Իսկ իմ սեղանին, հարգելի

Կարծել, որ խոսքն իրոք գործ է

Երեկվա տնօրինական (տերունակա՞նն է սրա հոմանիշը) ամեն շաբաթ օրվա իմ հեծանվային շրջայցում կրթահամալիրի Բանգլադեշով ես խոսքի ու գործի մեկ լինելու արձանագրումներ էի կատարում ուրախությամբ, իհարկե, կամ օրվա պատումի, վերնագրի նման

Ամենաանկարգն ու ամենաանկանգը…

«Ամենա»-ն՝ ածականի գերադրական աստիճանի ածանցը, հայերի ամենասիրած-գործածվողների՞ց է․․․ Երևի. հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի նկատեի։ Այդպիսի բառ է, ասենք, նաև «անկարգը»․․․ Սրանց հանդիպումից ստացվող «ամենաանկարգ» բառը, որքան էլ երկար-դժվար արտասանվող է,