Սպասված էր, որ Դալմայով մեր խմբային վերջին պտույտից, հազիվ ոտներս քաշած, ողողելու եք ձեր բլոգն ու ֆեյսբուքը ձեր հայտնագործած՝ գարնան զարթոնքի-ծաղկի աշխարհի լուսա-տեսա-պատումներով… որոնցից այսպիսի մի փնջով զարդարում եմ իմ գիրը…

 

 


Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի, Նունե Խաչիկօղլյանի։

Սպասելի էր, որ միջոցառում չեք դարձնի ձեր քայլքը։ Չէիք եղել՝ եղել եք արդեն, պատմել-շնորհակալությունը ինձ ու Արմինե Թոփչյան կազմակերպիչներին հայտնել եք: Չէ, քույրեր-աղջիկներ-գործընկերներ՝ սեբաստացի մանկավա՛րժ կազմակերպիչներ… Այստեղից և իմ պատումի գլխագիրը… ապրեք ու ապրեցրեք ձեր «դալման»՝ այսօր, հաջորդող շաբաթ-կիրակիով, մայիսյան հավաքով և ուսումնական ճամբարներով հարյուրավոր սովորողների, նրանց միջոցով՝ ընտանիքների կապեք դալմային, վերադարձրեք նրանցից խլված-օտարված կանաչ, լեն ու բոլ աշխարհը… Դալման ես գրում եմ, կարող եմ գրել փոքրատառով՝ որպես Երևանի դեռ կենդանի բնությունը…

Աշտարակի Փարպի գյուղի բնապատկերները։
Լուսանկարները՝ Արև Բալջյանի։

Սմբատն ու Սիդոնյան՝ հունիսի 7-ի օրացույցով իսկական հարսանիքի՝ ազգային ծիսական օպերայի Արևն ու Լուսինը, իմացա՞ն, որ իրենց հայտնած անկեղծ շնորհակալությունից շատ ավելի բարձր էր իրենց մայիսի իննի թափառումը… Օղակաձևով… Հաղթանակի այգով… Իսկական դալմա. հանեք Մայր Հայաստանի-Հաղթանակի հատվածը, հուշարձանի չորս կողմերով քայլեք, դուրս եկեք իմ մանկության պայծառ հիշողության ջրավազան… իսկ հին Նորքին նայող քարափները տիտիկի-սիրո-ջերմության համար աստվածատուր են…

Իմ գիր բերեմ Դալմայից հետո երևանյան դալմաների շարքի իմ թվարկումը՝ որպես Սմբատի-Սիդոնյայի, երևանյան սիրահար զույգերի-ընտանիքների-խմբերի թափառումի, հայտնագործումի-ապրումի վայրեր, որպես ուսումնական նախագծային ճամփորդությունների-ուսումնասիրությունների հասցեներ… Ապրեցեք ու ապրեցրեք… Դալմայի այգիները, Հաղթանակի այգին՝ ոտքով, կասկադի աստիճաններով վեր, Նորքի այգիները, Բուսաբանական այգին, Ջրվեժի հատուկ պահպանվող տարածքը, Հրազդանի կիրճը՝ իր բազում կտորներով, գետից աջ ու ձախ՝ հարակից այգիներով, Ծիծեռնակաբերդի այգին, Մոլոկանի այգին Արաբկիրում, Շահումյանի այգին մեր Բանգլադեշի ու Կոմայգին՝ իմ ամենօրյա ոտքի-հեծանվի ճանապարհի… Լավ կլիներ, որ մեկ-երկու բան էլ մոռացած լինեի այս շարքում։ Ողողեք հայկական մեդիան ձեր հայտնագործումներով-ապրումներով, հուզվեք ու հուզեք… Հա, մի այդպիսի ուրվականի վերածված տարածք էլ կա դեմ-դիմաց՝ մեր մայր դպրոցից դեպի Արևմուտք, Բաբաջանյան փողոցի ու երկաթգծի, Հարավային և Արևմտյան սեբաստացիական բարձունքների միջև, որտեղ 1980-ականներին աչք շոյող այգիներ էին…

Բակային աշխատանքներ։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։

Հավաք հավաքից առա՞ջ… Թատրոն լաբորատորիայի  ստեղծագործական հավաքը, մասնակիցների գիշերումով, Գեղարվեստի հարթակում… Թատրոն լաբորատորիայի ղեկավարը սրանով համախմբում է իր մասնագիտական-մանկավարժական ողջը «Հյուլե» բլոգում ներկայացրած մայիսյան հավաքի նորամուտով ստուգատեսի համար…

Այսօր Հարավային դպրոցի ճանապարհից, Հարավի բարձունքից մենք կնայենք հավաքից առաջ հավաք անցկացնող սեբաստացի կազմակերպիչների մի խմբով…

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1657

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ չասված խոսքեր չմնան…

«Կրթահամալիրի շնորհիվ ես այսօր ունեմ սեփական կարծիք, նպատակ և այդ նպատակին հասնելու ոչ ավանդական, հաճախ մի քիչ դժվար, բայց ավելի հետաքրքիր ճանապարհ…»,- գրում է վարժարանի 12-րդ դասարանցի, արդեն Հայաստանի Ամերիկյան

Ահա այսպիսի նվեր-գիր՝ աղայան-ռոդարիական

— Ինչ եղավ հետո, երբ Արևմտյան դպրոցի մի խումբ սովորողներ՝ Դավիթ Բլեյան և ընկերները, որոշեցին շնորհավորել նորաստեղծ դաշտն ու Դավթի նվեր գնդակը, մտան ֆուտբոլի դաշտ… հանձնվեցին տարերքին խաղի… Դավիթ Բլեյանն

Դաստիարակը պետք է կարողանա…

Մնացածը՝ Նելի Արղությանի ֆեյսբուքյան էջում, սենսեյ Հայկուհու և սեբաստացի կարող դաստիարակների բահով պարը Նելի Արղությանի սցենարով բեմադրության այս ֆիլմով դիտեք… Վերջ. 2019-ի հունիսյան բանգլադեշյան պլեների մի ուղղությունը հեղինակային TV-ների փառատոնն