Փոփոխություն կլիներ իսկական մեր հանրային-պետական կյանքում, թե առաջադեմ աշխարհի հետ խաղաղության օրը՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, նշեինք մայիսի 8-ին․․․ Իսկական եռատոն հաստատեինք՝ երկրապահի օր, որպես երկրագործության ստուգատես գարնանային աշխատանքների կիզակետում, Շուշիի ազատությունը, որպես Արցախի վերածննդի- վերականգնումի, Արցախի հետ որպես մեկ ապրելու ստուգատես․․․ Տոնական օրերի իրական բովանդակությամբ փոփոխություններն իմաստավորեինք մեր կյանքը լեցուն գործերով․․․

Ավագ դպրոցի նախագծային 20 հոգիանոց խումբը հիմա Շուշիի ճանապարհին է․ չորս օր, տեսեք, ի՜նչ նախանձ շարժող ուսումնական ճամփորդություն-կրթական փոխանակում․․․ Կեցցեն Ալիս Գևորգյանը քանդակագործ, երաժիշտ Նելի Փիլոյանը, որ արցախյան օրերը սեբաստացիների շարունակ կպահեն ստեղծական-փոխանցելի-միավորող․․․

Ելենա Սարգսյանի հաստատակամությունը-հետևողականությունը այս ազիզ օրով ողջունում եմ. մասնագիտական զարգացման նախագծային խումբը՝ իրենց գործի հեղինակ սեբաստացիներ, մայիսյան հավաքին ընդառաջ պատրաստության իրենց անհատական աշխատանքը անձնական բլոգներում հրապարակած, հիմա ստուգենք, հանգստյան օրերը իրենց դարձրել են ճամփորդական-հայրենագիտական․․․

Դալմայի այգիների ծաղկունքը։

Ես, գիտեք, խառնել էի, կրթահամալիրի ուսումնական օրացույցում մեր հունիսի 7-ը հասկացել էի հուլիսի 7։ Վարչական խորհուրդն ինձ շտկեց, ու երեկվա արագ արձագանքի խումբը՝ սեբաստացի ծեսի տեխնոլոգ՝ երաժիշտ, նկարիչ ուսուցիչներ ինձ հուզեցին իրենց նախագծային հավաքով համերգային սրահում Մայր դպրոցի․․․ Համերաշխության-ընկերության իսկական՝ տոնական ցույց կայացավ։ Իսկ նախագիծը իսկական հեղինակային է՝ «Իսկական հարսանիք» ազգային օպերա․․․ Փեսան՝ թագավորը, մեր կրթահամալիրի երկնքում բարձրացող երիտասարդ՝ և՛ տարիքով, և՛ ստաժով աշխատանքի, Սմբատ Պետրոսյանն է, Արատեսի դպրական կենտրոնի ղեկավարը, Հյուսիսի իր ընտրյալ, լուսնյակ պսպղացող, Սեդա Վիրաբյան հարսնացուով, հունիսի 7-ին ծիսական ամուսնության որոշումով․․․ Բաց հարսանիք ծիսական, ոչ միայն սեբաստացիների, Սմբատի-Սիդոնյայի ընկերների, հարազատների համար, բաց յուրաքանչյուրի համար, ով մտավ մեզ հետ ծեսի յուրացման-ուսուցման նախագծային պատրաստության փուլ․․․ առցանց ու ֆիզիկական միջավայրում… Իսկական ծես-հարսանիք, հարսանյաց ուրախություն՝ արդուզարդով բոլոր մասնակիցների, հյուրասիրությամբ, հարսանյաց խաղերով Ագարակում, կրթահամալիրի բանգլադեշում՝ հունիսի 7-ին սկսած ու կրթահամալիրի Արատեսում՝ հունիսի 8-ին շարունակած․․․ Մեծով-պստիկով․․․

Սևանի «Ժայռ» գոտում ռազմամարզական ճամաբարի պատրաստություն։ Լուսանկարները՝ Միքայել Ղազարյանի։

Ու մայիսյան հավաքը մեր՝ մայիսի 13-ին մեկնարկող, ուսումնական ճամբարները՝ մայիսի 29-ի սկզբով, նաև որպես իսկական հարսանիք-ուսումնական ներառական ծեսի լաբորատորիա, մշակույթ փոխանցող, համերաշխություն հաստատող, համայնք ստեղծող․․․

Հեղինակային մանկավարժություն եմ ասել՝ Բլեյան բաց ցանցով փոխանցվող, ամբողջական-անընդհատ, առանց սահմանների․․․

Հայրենաճանաչողական-ուսումնասիրողական քայլք Դալմայի այգիներում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1656

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երախտագետ, ասել է թե պատմական-աստվածային ծագումը իմացող…

Գևորգ Հակոբյանը մեր գո՞հ մնաց իր ավագ ծննդյան օրից՝ չի իմացվի… Լավ է, որ Հակոբյանների ավանդական հայաթին միացան Մարմարյա սրահն ու Գեղարվեստի բակը. որքա՜ն հուզիչ պահեր եղան օրվա մեջ։ mskh-ի

Ցոգոլների մտածմունքը… Բարձրացիր և բարձրացրու

Գտնվեց, վերջապես հայտնվեց 30 տարի և ավելի կորած իմ սիրելի Գրունիկ սանուհին Ախալքալաքի Վարևան գյուղից… ում մասին սիրով, միմիայն սիրով ես պատմել եմ իմ օրագրի այս տարվա հունվարի 13-ի գրում:

Բաց դռներով սովորելու ու բաց հասարակության, միասին գործելու ժամանակը

Չարենցի 1936-1937թթ տնային կալանքի, բանտի, կյանքի վերջին՝ դատապարտվածի գիրն է իմ սեղանին, Հրանտ Մաթևոսյանի ճաշակով հրամցված վերջերգը Չարենցի։ …Շնորհակա՛լ եմ, Տե՜ր, այն ամենի համար, Որ տվեցիր դու ինձ կյանքում իմ