Կիրակին, ինչպես կիրակի, սկսվեց Դավիթ Բլեյանով, որ այսօր էլ երկա՜ր քնեց, սենյակից-սենյակ, մահճակալից-մահճակալ անցումով, իր նշանավոր դարձած հարցով.
– Հիմա, որ կիրակին եկել է, ուզում է, որ Դավթի համար ի՞նչ լինի… հայրիկ…
– Մենք պիտի այցելենք Տիգրան Հայրապետյան ծնած մայրիկին՝ տիկին Ֆրիդային, գնացքով: Մենք մեր փաստացի միակ մայրիկ-քույրիկ, երկուսը՝ մեկում, զարմանալի Նեկտարին կշնորհավորենք…

— Ես մայրիկի ծաղիկն եմ-, հայտարարում է Դավիթ Բլեյանը:
– Մայրիկի պահապան շունը,- լրացնում է Աշոտ Բլեյանը:

Շնորհավորեմ սիրով ու առատաձեռն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թուր կեծակիով կրթական աշխարհներ նվաճող 5-6 տարեկանները մեր

Ոչինչ չփրկեց ինձ ջախջախումից, որքան էլ ես, առաջին անգամ չէ, կանխազգում էի այն ու ձեռիս տակ եղած միջոցներով փորձեցի դեմն առնել. վերջինը Դավիթ Բլեյանի ուրախությունն էր, որ պիտի պատճառվեր նոր

Հանդարտության, կենտրոնացման, լռության խորհրդանիշ դարձած գիշերն այս…

Հանդարտության, կենտրոնացման, լռության խորհրդանիշ է գիշերն իմ կյանքում, ինչպես մեր 9-րդ դասարանցի Նորայր Ասատրյանի կյանքում… Դե, չեք կարող համառել հին տարում-նոր տարում ու չկարդաք, ձեր օրը չսկսեք կամ չավարտեք մեր պատանեկան

Երկու մեծ խցանում՝ մի բնակարանում

Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի նոր հեռախոսից չի բաժանվում. գիտի՝ ոնց խաղեր-անիմացիաներ նայի, մուլտեր… – Ա՛յ տղա, Դավի՛թ, հեռախոսս տուր, դա իմ հեռախոսն է, հասկացի… – Սա հեռախոս չի, պլանշետ ա,