Շաբաթ ցերեկը մտերմիկ աշխատանքային միջավայրում, կրթահամալիրում, Սուսան Մարկոսյանի, Նառա Նիկողոսյանի, Գևորգ Հակոբյանի, Աիդա Պետրոսյանի…. Աշոտ Տիգրանյանի հետ, լավ է, կենտրոնացել ենք մայիսյան ստեղծագործական հավաքի, «Տիգրան Հայրապետյան» օրերի հասարակագիտական ստուգատեսի օրինակով, ստուգատեսների՝ որպես սովորողի-ուսուցչի ուսումնական հետազոտական աշխատանքի, սեբաստացիների հեղինակած կազմակերպման բարելավման, ստուգատեսների հաղթողների խրախուսման, պարգևատրման՝ ուսումնա-հետազոտական գործունեության շարունակական խթանման միջոցների քննարկման վրա: Մարտի 9-ի, ինչպես միշտ՝ բաց վարչական խորհրդի հարցերինարդեն այսօր, մինչև իմ վերջնական որոշում կայացնելը, կարող եք ծանոթանալ, առաջարկել: Ծանոթացե՛ք, փոխե՛ք ձեր առաջարկով, ինչո՞ւ չեք անում:

Ողջակիզում Չարենցով՝ մարտի 13-ին… Ու Չարենցի գեղարվեստի պարգևած շարժումը պար կդառնա, որ նույն օրը Մարմարյա սրահում լինի պարատունը «Կարին»-ի հետ:

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։
Չարենց «Ողջակիզվող կրակ» շարքից

Հունիսը՝ իր «Արտ-միջավայրով», փառատոն-պլեներներով, սարերի ետևում չէ… Սկսենք նախագծումը կիրակիով, թափառումով…

Քամին միայնակ է
Եվ այն, ինչ շատ է ուզում,
Ավելի հեռու է քշում:
Սպասող մարդու օրագիր» շարքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անհատականության՝ փորձով ու համարձակությամբ լի կապոցներ….

Լիլիթ Բլեյանը գործերով դեռ Վիեննայում է՝ իմ խելացի-նպատակասլաց-հաջողակ մեծ աղջիկը: Ու իր կլոնը երեկ Մարմարյա սրահում էր… Որքա՜ն մեծացավ, օրիորդանում է Դպրոց-պարտեզի երկրորդ դասարանցի Սոնան… Հուզվեցի մեդիաուրբաթ-համերգին… Որքա՜ն ջանացինք ես, Դավիթն

Կատակ եմ անում, սա կրկես է։ Դու գործիդ նայիր…

Սուսան Մարկոսյանը գիտե, պատմել եմ իմ լուսանկարչությամբ զբաղվելու շրջանի մասին… Ինչո՞ւ հիմա չեմ լուսանկարում, երբ հեծանվով ու առանց հեծանվի, հետիոտն ու մեքենայով շատ եմ ճամփորդում… Ա՛յ, հիմա մանկավարժական ժողովից-ընդհանուր պարապմունքից

50 մետր Մարկի հետ

Հանդիպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի հոբելյանական տարվա նախագծերից 8-րդ դասարանցի Մարկ Վարդանյանի անհատական նախագծով։