Դավիթ Բլեյանը՝ ծնված 2011-ի դեկտեմբերի 12-ին, նուրբ-ուշադիր է իմ նկատմամբ, խոցելու աստիճանի․․․ Իրիկունը իմ ինքնազգացողությունը նկատելի վատացավ, այնչափ, որ հրաժարվեցի կիրակի մի խմբով Հառիճ այցելելու և սիրելի Մարինե Մկրտչյանին ու ընտանիքին ցավակցելու որոշումից․․․ Ցավում եմ։
Աչքերիս կարմիրը սկսեց անհանգստացնել նաև Դավիթ որդուս․
— Ես գիտեմ՝ ինչից է էդ արյունը․․․ Շատ ես հոգնել, պիտի շատ ու երկար քնես։ Առավոտյան կտեսնես, կանցնի․․․ Իսկ ես ու մայրիկը Կառլսոնը կկարդանք․․․

Ես երկար-շա՜տ երկար քնեցի։ Ինձ արթնացրեցին Աստղիկն ու զարթուցիչը։ Այսպես չէր եղել։ Դավիթը, պարզվեց, կռահել էր իմ արթնանալու ժամը ու զարթուցիչը բերել իմ պահարանին մոտ․․․ Առավոտով, կիրակի օրով Դավիթը ասպետ է դարձել, ուրախացել, որ քույրիկը արքայադուստր է․․․
— Նման է, պա՜պ, էս շորով․ շատ սիրուն է ու հարուստ։ Ես իրեն կպաշտպանեմ, ես всемогущий рыцарь եմ․․․ Տեսա՞ր ոնց աչքերիդ կարմրածությունն անցկացրի․․․ Դու գիտե՞ս, երբ ինձ հարցնում են՝ քանի՞ տարեկան ես, պատասխանում եմ, որ ես չափավոր գեր տղամարդ եմ՝ իմ լավագույն տարիքում․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի, Աշոտ Բլեյանի։

Շաբաթ օրը, Բլեյան կրթական բաց ցանցով, բաց լաբորատորիայով պարապմունքների երկրորդ օրն անցավ, ինչպես առաջին օրը, կրթահամալիրի բանգլադեշով մեկ․․․ Իսկական քաղաքացի-մանկավարժների՝ ազատ մարդկանց ստեղծագործական հավաք՝ իրենց կենսափորձին ու երկրի իրավիճակին համապատասխան բովանդակությամբ, անձնական նախաձեռնությամբ, որպես անհատ, խումբ թե հավաքանի, պատասխանատու ու ակտիվ՝ բաց ցանցով գործելու մեր առաջարկը տեղին էր, հասունացած, հասցեական․․․ Այսպիսի լսարան-գործընկերների մի լեցուն-ուշադիր-գործդ ճանաչող-հարգող լսարան․․․ շնորհակալ եմ․ չի մոռացվում, ուժի աղբյուր է։ Իսկ հավաքը շարունակվեց փոքր խմբով․․․ Արամ Փախչանյանի ու Ալեքսանդր Շագաֆյանի հետ, Մարթա Ասատրյանի սիրալիր հյուրասիրությամբ, Զանգակատուն-Չանախչիի մեր եռանդուն գործընկեր՝ Թամար Գաբրիելյանի հետ, Մարինե Մխիթարյանի տեղին միջնորդությամբ․․․ Արամ Փախչանյանի հետ, երկու հեծանվորդներով, ժամանակ կգտնենք մեր գործընկերությունը որոշակի դարձնելու. իսկ հանրապետության տեսչական մարմնում կուտակած տեղեկությունը-դրական փորձը մեր բաց կրթական ցանցով անցկացնելը օգտակար կլինի և՛ ցանցին, և՛ նախարարությանը։

Փորձը դրական ճանաչվում է հենց փոխանցմամբ, դրա օգտատերերի քանակով-որակով. մայիսի 1-ը՝ նախկինում աշխատավորների միջազգային համերաշխության օրը, որ հիմա Աշխատանքի օր է կոչվում ու էլի ոչ աշխատանքային նշվում, մեր Չանախչի-Զանգակատան մեր գործընկերների հետ առաջարկում եմ հայտարարել ծիսական-հանրակրթական լաբորատորիաների գործունեությունը սկսելու մասին, Բլեյան բաց ցանցին միանալու։ Մեկը՝ մերը՝ կրթահամալիրում գործող ծիսական-հանրակրթական լաբորատորիան, մյուսը՝ մեր աջակցությամբ, Սևակի տուն-թանգարանին կից, Սևակի ծննդյան տանը, որ ժողովրդական տան եզակի, պահպանված նմուշ է, մյուսը․․․ Սպասենք հայտերի․․․ Մի՛ ուշացեք, սկսե՛ք։

Սեբաստացի մի խմբով՝ շաբաթ օրը Հառիճում։ Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Այս օրերին «քաղաքացի» անունը շատ գործածվեց, այնքան, որ ծածկեց մարդուն, բարձրացավ ու մտավ ազգային տոնացույց… Սրանով քաղաքացու օրը չանցավ, և ո՛չ նրա համար, որ 365 օրը տարվա Հայաստանի Հանրապետություն ստեղծող քաղաքացու օր է, սա կլիներ շա՜տ մարդկային մոտեցում, այլ, որովհետև այն ամեն տարի է՝ ՀՀ օրենքով որոշված-պարտադրված, պետական․․․ Ու վտանգը, ինչպես ազգային տոնացույցով մյուս օրերի, միայն մայիս ամսին տեսեք քանի այդպիսի օր կա, որ կդառնա-կհայտնվի մարդուց էլ, քաղաքացուց էլ վեր-անջատ, դարձավ իրական․․․

Տառապանքը մեր փորձ ունի։ Ինձ, օրինակ, բնակիչն է հետաքրքիր ու կարևոր, իր բնակավայրում մարդավարի ապրողը, իր առօրյան՝ կյանքով-ֆիզիկական միջավայրով կարգի բերողը․․․ Ահա ինչու՝ 2018թ. ապրիլյան ընդվիզումից, իշխանափոխությունից, դրանով սկսած քաղաքական սերնդափոխությունից սկսած՝ մեր բոլոր տոները ես դիտում եմ որպես մարդու կյանքը փոխող նախաձեռնությունների ստուգատես։

Հանրակրթությունն էլ՝ Բլեյան կրթական բաց ցանցով հանրապետությունով մեկ բնակավայր մտնող, պիտի համայնքային ազդեցիկ գործոն դառնա․․․ Ու տոնը, որպես ծիսականացված գործունեություն, դառնա ինքնաբուխ-կանչող-ստեղծագործ։

#1645

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիսատ-պռատություն, խոսքի և գործի հակասություն էլ թույլ չտանք

Վատագույն կանխատեսումները, որ արտահայտել էի Երևանի քաղաքապետի` իմ նամակը, իմ վաթսուներորդ գիրը կարդալու մասին, արդարացան: Չկարդաց: Իմ ննջարանի պատուհանից աղբը ոչ միայն երևում է, այլև խտանում է: Սպենդիարյանի անվան դպրոցի

Պա՛պ, դու հոգնում ես, ես չեմ հոգնում…

Աճող աշխույժով-ընդգրկումով, առանց զոռի-վարչարարության, ձեր մասնակցությամբ-ձեր աչքի առաջ «Ֆինանսական գրագիտություն» անգլերենով ուսումնական նախագիծն անգլերենի տոն դարձավ, մի խումբ երիտասարդ արտասահմանցիներ կարողացան մեր միջավայրում մանկավարժության հնարավորությունները մեզ ներկայացնել… «Դպիր»-ում  նախագծի արդյունքների հանրայնացման

Կյանքն ինչպես կա, սիրելիներ…

Այսքա՜ն երկար գիշեր, որ ո՛չ տեղդ ես գտնում, ո՛չ անելիքդ, չես քնում-չես զարթնում-չես աշխատում, գիշերն անցկացնում ես շուռումուռի մեջ, իհարկե, գեշ երազով ու կորցնում ես լուսաբացը… Հա, անլուսաբաց գիշեր ստացվեց,