«Իմ հայրիկը շատ լավ գիտի Արարատին»,- «Իմ թևավոր Արարատ» նախագծի ղեկավարի՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի Անուշ Աթայանի երկրորդ դասարանցի Հովհաննես Կարապետյանի հայրիկի մասին է խոսքը… Ինչպե՞ս կարելի է լավ իմանալ Մասիսին… Սրա պատասխանը էլ կա նախագծում, որ այսօր, Մայիսյան հավաքի օրերին միասին կարող ենք պատվել մեր ներկայությամբ… Արեն Աթայանի միտքը՝ նույն դասարանից. «Մենք նկարում ենք Մասիս սարը, նայում ենք ու նկարում»… Ես աշխատանքի-հեծանվի բերումով այնքա՜ն եմ նայել, որ սկսել եմ զգալ Արարատը… Ինչպես երեկ… Գիտե՞ք, Գեղարվեստը կրթահամալիրի Բանգլադեշի լավագույն դիտակներից է… Խոսում եմ, մեկ էլ զգում եմ Արարատի հայացքն այնքան ուժեղ, որ չեմ կարողանում շարունակել զրույցը… Բարձրանում ենք մեկ հարկ… նայում ենք ու նկարում… աչքերով, նաև, այս անգամ, ուրիշ ի՞նչ անես այս սարի-սարսուռի հետ… Երեկ տուն գնալիս նույնն արեցինք, այս անգամ Արմինեի ու Դավթի հետ՝ Արմինեի մեքենայով…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Սեբաստիա փողոցի, պատմել եմ, իմ հայտնի հարթակից երկա՜ր դիտում-նկարում էինք Արարատը… Դուք այդպիսի Արարատ չե՜ք տեսել, ինչպես ես-մենք՝ մինչ այդ… Ինչ դուրս եկավ Արմինեի հեռախոսով՝ չգիտեմ… Արարատը պահանջում է, որ սեբաստացին՝ ուսուցիչ թե սովորող, միշտ իր ծրագրի գործիքներով լինի, թե չէ ինչի՞ համար են դրանք, եթե անընդհատ-անհապաղ գործի մեջ չեն… Իսկ կրկնվո՞ւմ է Արարատը, ո՛չ, ամեն անգամ մոգում է իր անկրկնելիությամբ… Տան ճանապարհին Արմինե-վարորդն անփույթ է (մինչև հիմա «աջ»-ը չգիտի, պիտի ղեկը ձեռքով թեքես-ցույց տաս), բաց թողեց իմ հաջորդ հարթակը… Ու ես, որպես սպասված ժամադրությունից զրկվածի մեկը, նեղացա-փակվեցի ո՜ղջ օրը… Ո՜նց կարելի էր այդպես անփույթ վարվել պահի հետ մոգական… «Ափսո՜ս, որ Արարատը մեր տանիքից չի երևում»… Հազա՜ր ափսոս… Բացե՛ք մեր ճանապարհները, հայացքը՝ առ Արարատ…

«Իմ թևավոր Արարատը» ցուցահանդեսի բացումը Գեղարվեստում։

Ինչպես խոստացել էի իմ գրում՝ ով առաջինը կրթահամալիրում մտավ բաց լողավազանի ջուրը, մրցանակ կստանա… Երեկ հայտնի դարձավ, որ մայիսյան հավաքի երրորդ օրը Հիմնական դպրոցում մեկնարկեց ամառային բացօթյա  լողափը, և կազմակերպիչ Հասմիկ Պողոսյանի չորրորդ դասարանցի սաներ Արզումանյան Արևիկը, Շահինյան Մարիան, Ղազարյան Մարիան, Բաբայան Լյուբովը, Ավետիսյան Ռուզաննան, Հակոբյան Արեգը, Ալեքսանյան Ալեքսն առաջինը մտան ջուրը: Համաձայն Շամիրամ Պողոսյանի որոշման՝ մրցանակներն իմ հանձնվում են նրանց… Տաթև Մելքոնյանի դասարանին պարգևատրում եմ մեկ տրիաթլոն մրցանակով՝ այս «Հրաբուխ» բնագիտական փորձի համար… Ինչպես նաև 2016-ի առաջին արշավ-պլեների մասնակիցներին… Իրենցից լավ չես պատմի… Լսե՛ք-տեսե՛ք-շոշափե՛ք… Ինչպես ես, որ կարողացա մինչև մեկնումը նրանց մի խմբի հետ հանդիպել… Ո՜նց են պատրաստվել իրենց հեծանիվներով… բա անվտանգությունն ապահովելու համար ձեռք առնված միջոցները…

Ու տեղն է, բռնել եմ իմ ընթերցողին. այս մասին կարևոր ասելիք ունեմ: Լսե՛ք: Անվտանգությունը հենց այն կարողությունն է, որ ուսուցման միջոցով ու արդյունքում, կյանքով, կյանքի դպրոցով մեզնից յուրաքանչյուրը պիտի ձեռք բերի, ապահովի… Սա խելքի, պատասխանատվության, փոխօգնության, կյանքի իրավունքի, միով բանիվ՝ ինքնապահպանության իրացումն է… Հիմա, երբ բոլորս հեծանիվներով ենք, լողում ենք, ձի ենք հեծնում, ճամփորդում ենք, արշավորդ ենք, ուղևոր ենք, բնագիտատեխնիկական փորձեր ենք դնում, ներսուդուրս անում, բարձունք նվաճում, մարմնամարզական գործիքներից օգտվում, կրակում ամենատարբեր ատրճանակներից-նետերից-հրացաններից, սուսեր ճոճում, սահման հատում (սրանցից ո՞րը չեք անում), ինչպե՞ս կարող եք անվտանգության որևէ միջոց զանց առնել ու անփույթ-անլուրջ-անօգնական վիճակում հայտնվել…

Վազք, ավազախաղ. Գեղարվեստի 3-րդ դասարան:

Անվտանգ գործունեությունն ինքնուրույնության-հասունության-լրջության ցուցանիշ է: Իմ խոսքը նաև ընկերոջն օգնելու մասին է՝ առաջին օգնության հասնելու մասին… Ահա ինչու՝ ես անվտանգ գործունեություն եմ ենթադրում յուրաքանչյուր սեբաստացու կյանքում, ուսումնառության մեջ, առավոտից իրիկուն՝ շաբաթ-կիրակիով, առանց արձակուրդի. դադարեցնում եմ յուրաքանչյուր գործունեություն՝ առանց անվտանգության ապահովման: Լսվե՞ց: Իսկ մայիսի 11-ին մեր տասնմեկերորդցի աղջիկները տղաների դաշտային պարապմունքների ժամին մասնագիտական միջավայրում կսկսեն առաջին բուժօգնության պարտադիր սերտիֆիկատի պարապմունքները… Եվ գնա՜ց, մայիս-հունիսյան մեր բոլոր ճամբար-հավաքներում այս սերտիֆիկատի որևէ բաղկացուցիչ կուսուցանվի՝ հատուկ: Առանց մասնագիտական կառույցի դժվա՞ր կլինի արագ-արդյունավետ-տեսանելի անցնել այս «նեղ դռնով»: Իհա՛րկե: Սկսենք գործընկերոջ ընտրությունը:

Դասավանդողների սեմինար-պարապմունքներ:

Քաղաքական ընթերցարան

Լուսանկարների հեղինակ և ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան:

# 662

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ Զանգուն մայիսյան հանգստյան-տոնական եռօրյայի ընտանեկան նախագիծ լինի…

Իմ այս գրով կկարողանա՞մ հասանելի լինել սեբաստացի ընտանիքներին. յուրաքանչյուրիդ աջակցության կարիքն ունեմ, դարձեք ընտանեկան ճամփորդական նախագծի հրահրողը, խորհրդատուն, կազմակերպիչը: Այս օրերին՝ մայիսի 7-ին, 8-ին, 9-ին Երևանի Զանգուն առանց մեքենայի ընտանեկան

Ներեցե՛ք, Դուք երևի այնուամենայնիվ նկարիչ եք, Գրիգո՛ր Խաչատրյան

Երկու փոփոխություն իմ կյանքում՝ հեծանիվ եմ նստում հեծանվորդի գլխարկով-ձեռնոցներով. իբր քիչ նախանձողներ կային, սրանից հետո ի՞նչ կլինի…, օրվա վերջում լողում եմ մինչև տուն դարձի ճանապարհն իմ թառլան նժույգով բռնելը… Երեկ,

Սևի-սպիտակի խառնարան Երուսաղեմը…

Պատմել եմ, չէ՞, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում համաձանության-ավանդույթի ուժով տնօրինում են Երուսաղեմի հայոց, լատին և հույն պատրիարքարանները։ Հաստատված-հայտնի ժամանակացույցով-կարգով փակվում-բացվում են տաճարի դռները, սահմանափակվում-կարգավորվում հավատացյալների-ուխտավորների հոսքեր-մուտքեր… Մի տաճարում, որտեղ մեծ