Դավիթ Բլեյանն ավելի ու ավելի դժվար է արթնանում. իմ ու Արմինե մայրիկի լարումը գործին վնասում է: Ես կարողանում եմ վեհությունը հայրական-տնօրինական պահպանել…
– Դավիթ ջան, ուշ է, տես, 8:00-ն է, դեռ Սասունցի Դավիթը պիտի լողանա, թարմանա…
– Մի քիչ խաղամ իմ գնացքով…ինչո՞ւ ես ասում շոգեքարշ…
– Շոգին, եռացած ջրի գոլորշին ուժ է տալիս, շարժում-քաշում գնացքի անիվները, իսկ գնացքը վագոններին է քաշում, դրա համար էլ` շագեքարշ: Կա նաև ջերմաքարշ, էլեկտրագնացք… պարզապես`գնացք: Ուզո՞ւմ ես մենք Թբիլիսի գնացքով գնանք, երկա՜ր ճանապարհ, միասին: Բայց հիմա ուշ է:
– Ուշ չի, տես ցերեկ ա: Ուշը քո մոտ ա:
– Ո՞նց ուշ չի, ժամին նայի: Ե՞րբ է ուշ լինում, Դավիթ:
– Երբ մութն ընկնում է, դրանից է ուշ լինում…

Դավիթը հասցնում է իմ գործուն աջակցությամբ լողանալ. փնթի Սեթից, ով փոշիացել-մտել է Դավթի եղունգների, պորտի, մազերի մեջ, ազատվելու գաղափարը կենսունակ դուրս եկավ…
– Ես ուզում եմ փնթի Սեթից մաքրվեմ, մնամ մաքուր Սասունցի Դավիթ, առանց փնթի Սեթի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քյավառցու հայտնի անեկդոտով, Վիլյամ Սարոյանով մինչև Ալբերտ Էյնշտեյն…

Ես հոգնում եմ, երևի, գրելուց, միայնակ մեծ սենյակում մնալուց. ժամը 5.00-ին մոտ է, գնում եմ ննջասենյակ, պառկում Դավթի մահճակալին. սենյակի լուսամուտի մեջ երևում է, որ Դավիթն ու Արմինեն հերթական անգամ տեղերը

Համատեղ գործերի, միասնական քայլերի, համատեղ կյանքի մասին է գիրը…

Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում,

Գարնան շեմին` չարքերը քշելու ժամանակ

Ճապոնացի յոթանասուն հազար մարդ բուդդայական համալիրում հավաքվել է չարքերը քշելու կախարդանքին մասնակցելու համար: Այդպիսի մի կախարդանք է մեր աշխարհում փետրվարի 6-ի Ղափամայի ծեսը՝ մեր աշխարհքից չարքերը քշելու կախարդանք… Մենք առավելագույն