Կրթահամալիրի Միջին դպրոցի 9-րդ դասարանցիների հետ Հասմիկ Թոփչյանը սղագրել է 24TV-ում «Նիկոլի ձեռքին կա գործիք, որ մինչև այդ ոչ մեկի մոտ չի եղել, դա նրա առավելությունն է» հարցազրույցը։ Կարդացեք՝ որպես օրվա գիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ հայտարարեց, որ ամբողջ կրթական համակարգը պետք է լինի ապաքաղաքական՝ սկսած բուհերից…

Ես մի դիտարկում անեմ․ կրթական համակարգը պիտի ոչ թե ապաքաղաքականացվի, այլ ապակուսակցականացվի։ Դպրոցում, որևէ ուսումնական հաստատությունում, ինչպես օրենքով է, արգելված լինի կուսակցական կազմակերպությունների ստեղծումը կամ նրանց գործունեությունը։ Սա ուրիշ բան է։ Իսկ ուսումնական հաստատությունները՝ հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունները ապաքաղաքական չեն կարող լինել, մեր քաղաքական համակարգի ձևավորմանը պիտի մասնակցեն՝ իրենց ողջ պրոֆեսուրայով՝ դասախոսական կազմից սկսած, կառավարության ծրագրերի, հանրապետությունում կատարվող փոփոխությունների քննարկումով, այսինքն՝ պիտի լիցք հաղորդեն այդ ամեն ինչին… Ապաքաղաքական՝ կնշանակի ժամանակավրեպ, կնշանակի դատարկ, կնշանակի ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը, որովհետև երբ որ ասում ենք պետություն, բոլորս պետության մասն ենք, այդ թվում՝ պետական, ոչ պետական անգամ կազմակերպությունները, այդ թվում՝ բուհերը. բա ինչպե՞ս է կայանում պետությունը:

Ընկալելի՞ է այն հարցադրումը, որ ուսանողի առաջ դուռ փակած ռեկտորը նոր Հայաստիանում տեղ չունի։ Այս առումով սա քաղաքական որոշո՞ւմ է։

Ես չեմ էլ  հասկանում՝ ինչ բան է քաղաքական որոշումը, որովհետև դա ուսանողի, դասախոսի, մարդու իրավունքները ոտնահարում է, օրինակ՝ ազատ տեղաշարժի իրավունքի։ Ընդհանրապես այդ փակ դուռը՝ դպրոցի, ուսումնական հաստատության, բանալիով երբ որ մարդու դիմաց դուռը փակում են, մարդու իրավունքի ոտնահարում է։ Եվ այդ նույն պահին, նույն տեղում պետք է խախտված իրավունքը  վերականգնվի, և յուրաքանչյուրը՝ ուսանող, թե դասախոս, պիտի տեղում պայքարի։ Սա մենք պիտի թույլ չտանք ամեն օր։ Կարևոր չէ, թե դա ոստիկան է անում, ռեկտոր է անում, դեկան է անում, թե այլ մի մարդ, ինչ-որ մեկի հանձնարարությամբ։ Սրա համար քաղաքակա՞ն որոշում է պետք։ Սրա համար ընդամենը օրինապահություն է պետք. ո՞նց կարող եք դուք իմ ճանապարհը փակել։ Դուք չեք կարող դա անել։ Օրինակ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բաց համայնք է, բաց դռներով, առանց պահակի, գիշեր-ցերեկ։ Պահակը կա, հսկողությունը կա, բայց դա արված է նյութական բարիքների պահպանության առումով։

Ուսանողի կամ դասախոսի շարժումը պայմանավորված է իր անհատական պլանով, և դու նրա ելումուտը ո՞նց ես խոչընդոտում։ Ուրեմն նա չգիտի՝ երբ գա, երբ գնա։ Ուրիշ բան է, որ մենք խոսում են կարգավորումից, ուրիշ բան է, որ մտնում ես ուսումնական հաստատություն և պետք է որևէ ձևով չվնասես նրա բնականոն, օրացույցով որոշված գործունեությունը։ Սա այնքան հասարակ բան է, որ դա վարչապետի մակարդակի հարց էլ չէ։

Իսկ որ վարչապետն ասում է՝ բուհական համակարգը պետք է զերծ պահենք քաղաքական ազդեցություններից, միևնույն ժամանակ հայտարարում, որ քաղաքական որոշում է կայացված այդ ռեկտորների մասով, իշխող քաղաքական ուժից որևէ ազդեցություն կարո՞ղ է լինել։

Բուհը ինքնավար է իր օրենքներով և հատկապես իր կանոնադրությամբ, և հատկապես այս շրջանում, երբ սկսեցին ձևավորվել նոր խորհուրդները՝ հոգաբարձուական, թե պարզապես խորհուրդները, որովհետև բուհերի մեծ մասը հիմնադրամներ են, և այդ նոր խորհուրդներն ունեն իրենց լիազորությունները՝ հին լիազորություններ են, բայց նոր կազմեր, որտեղ և՛ ուսանողները ունեն իրենց ներկայացուցիչները, և՛ համալսարանը իր աշխատողները, ներկայացուցիչներն ունի, և՛ կրթության և գիտության նախարարությունը, և՛ կառավարությունը։ Մարդիկ որոշված են, և շատ կարևոր է, որ խորհուրդները լիարժեք սկսեն իրենց իրավասությունները կատարել և պատասխան տալ բուհի հասարակության առաջ բուհի որպիսության համար, որովհետև առաջ են գալու նոր հարցեր։ Ընդունենք՝ ռեկտորի ժամկետը լրացել է, և նա ազատված է աշխատանքից։ Նոր ռեկտորի թեկնածուի հարց է առաջ գալու, նրա ընտրության՝ զերծ որևէ միջամտությունից։ Սա արդեն ընտրություն է և հավասարազոր, ինձ համար, համայնքի ընտրության, համայնքապետի, Ազգայի ժողովի ընտրության… Եվ երբ ասում են՝ Հայաստանով մեկ ընտրական մեքենան է գործում, մենք միայն զուտ քվեարկության մեխանիզմը նկատի չունենք։ Նաև առաջադրման, թեկանծուների քննարկման՝ զերծ որևէ ապօրինի միջամտությունից, էլ չեմ ասում թելադրանքից։ Կարևոր չէ՝ դա կլինի կառավարության կողմից, թե ասենք՝ նախարարության կամ առանձին մարդկանց կողմից, թե, օրինակի համար, իրավապահ օրգանի միջոցով նրա վրա ազդելու ձևով, քրեական գործի և այլն։ Այս բոլորը վտանգավոր բաներ են, որովհետև ընտրական համակարգը ինձ համար լայն մի տեսակ բան է։ Բուհական ընտրությունները ռեկտորների կամ նույն դպրոցների տնօրենների ընտրությունները դառնում են փորձաքարեր. մենք ի՛նչ ճանապարհով ենք գնում։ Ամեն կոնկրետ դեպք կոնկրետ է, բայց ես կուզեի շա՜տ հետևողական լինեինք հատկապես համալսարանական նոր ռեկտորների, նոր ղեկավարների ընտրության հարցում։ Մենք մինչև վերջ բծախնդիր լինենք, որովհեև սա որոշում է նաև՝ ինչ ուղղությամբ է գնում Հայաստանի Հանրապետությունը։

Իսկ այն ռեկտորները, որ դեռևս հին ընկալումներ ունեն, պե՞տք է շարունակեն մնալ նոր Հայաստանում։

Գիտեք, շատ լավ կլինի, որ ամեն մարդ այս փոփոխված իրավիճակում արդեն գնահատի իր գործունեությունը և եթե դիմում է պետք գրել օրինակի համար, ժամանակին գրի։ Ես նկատի չունեմ որպես մասնագետ նրագործունեությունը, որովհետև ռեկտորների մեծ մասը դոկտորներ են, դոցենտներ են գոնե, այսինքն՝ գիտական, դասախոսական, հետազոտական գործունեություն են ծավալում։ Ի՞նչ է խանգարում, որ ժամանակին անգամ իրենք օգնեն, մասնակցեն նոր մենեջեր-ռեկտորներ գտնելուն, որովհետև նոր տիպի ղեկավարների խնդիր է առաջ գալիս։ Այդքան հեշտ գործ չէ փնտրելը, գտնելը, եթե, օրինակի համար, համալսարաննե՜րը դա չեն կարողանում անել այդպիսի մասնագիտական ներուժով։ Դուք պատկերացրեք՝ նրանք ոչ միայն դա պիտի անեին, այլև պետք է օգնեն ամբողջ հասարակությանը… Եթե բուհերը չեն հիմա ակտիվ մասնակցելու էդ փոփոխություններին, ապա ինչպե՞ս… Էստեղ հակադրություն է, իսկ հակամարտությունը վտանգավոր է… գործընկերության ռեժիմի պետք է անցնենք, որովհետև էդ հասարակական փոփոխություները ամեն մի կազմակերպության, քաղաքացու խնդիրն է, էլ չեմ ասում մարդկանց, որ դիրք ունեն, պաշտոն ունեն, փորձ ունեն։

Անդրադառնանք այս օրերի ամենակարևոր թեմաներից մեկին՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որ կայացավ Վիեննայում մարտի 29-ին։ Բանակցային գործընթացում մեջ չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց սկսվել է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները և օրակարգերը։ Ավստրիահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այսպես է գնահատել վարչապետը իր և Ալիևի հանդիպումը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։   

Իմ ուրախությունը, գոհունակությունը, որովհետև դրանից ավելի մեծ բեկում ես չեմ էլ կարող ակնկալել։ Բեկում էր բուն հանդիպումը և այդպիսի մոտեցումը հանդիպմանը, այդպիսի արդյունքները… Ես ուշադիր նայեցի այն, ինչ որ հասցրել են արդեն հրապարակել։ Պարզ է, որ անընդհատ լրահոս է, և ամեն ինչին ծանոթ չեմ, բայց սկզբունքային՝ ես ուղղակի ողջունում եմ, որովհետև գիտեք, հայ-ադրբեջանական օրակարգում է հարաբերություններին էսպիսի տոնը, որ կա արդեն՝ խաղաղ, հարգանքով միմյանց նկատմամբ… Որովհետև երբ դու գնում ես շատ կնճռոտ մի հարցի լուծման, որը ունի երեսուն տարվա պատմություն, արդեն ունի պատմական շերտեր և այլն, էստեղ, ասեմ էսպես, նոր մեթոդաբանություն է պետք, նոր խոսք է պետք, խաղաղված։ Ես հավանեցի Նիկոլի էս կեցվածքը. պետք էլ չի շտապել, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել էս ամեն ինչը, էդ խնդիրը, իհարկե, իր օրակարգում է, բայց էնպես չէ, որ էդտեղ պետք է շտապել։ Բայց ահա ճիշտ մեթոդաբանությունը՝ անպայման, ճիշտ ուղին, մեզ համար կարևոր է։ Էստեղ արդեն հնչեց խաղաղ գոյակցության, բարի դրացիության, հարևանների, մյուսի հայացքի, հումանիտար պատասխանատվության… շատ կարևոր հարցադրումներ, որոնք պակասել են։ Պարտվողի-չպարտվողի գիծը հաղթահարելը շատ կարևոր է, որովհետև սա բան է, որ բոլոր կողմերը, գոնե երեք կողմը պիտի գան սրան՝ Արցախի կողմը, Ադրբեջանի և Հայաստանի։ Ես դրա համար երբեք փոխզիջում բառը չեմ օգտագործել։ Իմ քաղաքական կենսագրության մեջ փոխզիջումը չկա. կա փոխհամաձայնություն, գալ համաձայնության՝ միասին ապրելու էս նոր ժամանակներում. սա շատ կարևոր է։ Փոխհամաձայնությունը շատ ավելի լուրջ, հեռահար մի բան է։

Դուք հակված եք մտածելու, որ ադրբեջանցին ու հայաստանցին այս նոր ժամանակներում կարո՞ղ են իսկապես իրար հետ ապրել խաղաղ պայմաններում։

Նախ՝ դատապարտված ենք իրար հետ  ապրելու, և մեկ է, եթե ուզում եք իմանալ, սա Փաշինյանի ընդունակության, Փաշինյանի ուժի, ես նկատի ունեմ անհատ Նիկոլ Փաշինյանին, և Փաշինյանի կառավարության և մեծ վստահության քվեով ընտրված Ազգային ժողովի ընդունակության հարցն է։ Իրենք, գիտեք, ի՜նչ պատմական հնարավորություն են ստացել՝ էստեղ նոր խոսք ասելու։ Եվ էդ փոխվստահությունը երկու ժողովուրդների անպայման թելադրվում է նրանից, թե երկու երկրների առաջին դեմքերը՝ Ալիև նախագահը և վարչապետ Փաշինյանը, ինչ տոն կտան, ինչ հաղորդում, ուր պիտի տանեն, որովհետև էն մյուս ճանապարհով երեսուն տարի մենք գնացել ենք… Ընդհանրապես «պատերազմ» բառը պետք է թողնել։ Իշխանություն մենք ընտրել ենք ոչ ավերելու, ոչ պատերազմելու, ոչ սպանելու համար։ Մենք ընտրել ենք՝ էդ խաղաղ գոյակցությունը հաստատելու նաև, որովհետև դա է ճանապարհը երկրի տնտեսության վրա դրական ազդելու։ Կան լիքը խնդիրներ, որոնց լուծումը չի երևում առանց էս խաղաղ գոյակցության, հայ-ադրբեջանական հակամարտության էս հանգուցալուծման, որը, ես հրաշալի հասկանում եմ, երկար, բարդ ճանապարհ է. բայց այս մեթոդաբանությունը շատ կարևոր է։ Ես չեմ ասում՝ ընտրված է արդեն, բայց էն շեշտադրումները, որ արված են վարչապետի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի, և էն, ինչ որ ինքը էնքան է կարևորել, որ բերել է Վիեննայում հայ համայնքին։ Ոչ թե «ուռա» հայրենասիրության, թուր ճոճել, էս անել, այլ խաղաղ, և ամբողջ Սփյուռքը պետք է մասնակցի, մեր ողջ ներուժը՝ էդ ինը միլիոնով, ինչ ունենք-չունենք, և սա վերաբերվում է նաև ադրբեջանական կողմին՝ իր ամբողջ սփյուռքով։ Ոչ թե պետք է իրար պախարակելով  զբաղվենք, այլ պայծառ էջերով, որ մեր պատմության մեջ քիչ, բայց կան. էդ չօգտագործված ներուժը ստեղծական, խաղաղ գոյակցության, հիմա պետք է աշխատի ու աշխատի։ Եկեք մի տևական շրջան աշխատենք էդ ուղղությամբ։ Ես նկատի ունեմ՝ էս եղած վիճակը, ինչպես ասում են, արձանագրենք, բայց սկսենք քայլել էդ ուղղությամբ, տեսնենք՝ ինչն է խնդիրը էդտեղ։

Թեև պարոն Փաշինյանը դեռևս չի անդրադարձել՝ արդյոք քննարկվել է Արցախի՝ բանակցային ձևաչափին վերադառնալու խնդիրը, այդուհադերձ մենք գիտենք, որ  Հայաստանի վարչապետն ասել է, որ կողմերը պայմանավորվել են մարդասիրական միջոցառումների հետ կապված։ Նախ՝ կուզեի հասկանալ՝ ինչ է սա։ Պարզ է՝ ինչ է նշանակում «մարդասիրական», բայց պարզ չէ, թե դա ինչ միջոցառումներով է լինելու։ Եվ արդյո՞ք դա ուղղված է Ադրբեջանին…

Մենք երկար տարիներ ոչ միայն  իրար կողքի ենք ապրել, որպես դրկիցներ, այլ իրար մեջ ենք ապրել։ Խոսքը ոչ միայն անկլավների գոյության մասին է, երկու կողմից այդպիսի տարածքներ կան, այլ պարզապես, սահմաններով ենք մտել, ճանապարհներով։ Եվ հասկանալի է, որովհետև դրանք եղել են առևտրի, տնտեսական համագործակցության, ամենօրյա շփման, այդպես է գոնե 70 տարի ձևավորել 1920-1921 թվականից, որ հաշվենք մինչև 1988 թիվը, երբ որ սկսվեց։ Այնպես, որ այդ սահմանների հարթումը, կամ իրար միջից դուրս գալը, և հայ-ադրբեջանական ամբողջ այդ երկար սահմանը դիտել որպես արդեն պատերազմի, հակամարտության, կրակի ու իրարից պաշտպանվելու գոտի, էդ, կներեք, հեռանկար որևէ չունի։ Եվ տեսեք՝ դա ինչի է բերում։ Բերում է գոնե տարին մի քանի անգամ մոլորված մարդկանց, որ կորցնում են ճանապարհը ու հայտնվում են գերու կարգավիճակում։ Եվ դա  անթույլատրելի է, որ այսպիսի՝ դրկից ունեցող, ավանդույթ ունեցող ժողովուրդները չկարողանան էդ հարցերը արագ լուծեն. շատ վտանգավոր է, որ մարդը դառնա պատանդ, երկու ժողովուրդների կողմից է աններելի էդ բանը։ Այսինքն՝ պետք է լինեն խողովակներ՝ այդ հարցերն արագ քննարկելու. ավելի բարդ հարցեր էլ կլինեն։ Էլ չեմ ասում խաղաղ բնակավայր գնդակոծելու, անհասցե կրակոցների մասին, և էլի լիքը հարցեր կան, որոնք հումանիտար բնույթի են։

Սրա իրական հասցեատերը Ադրբեջա՞նն է, որովհետև ասում են, որ Հայաստանը մարդասիրական առումով կասկածի տեղիք չի տվել։

Գիտեք, էդ մենք ենք այդպես ասում։ Միշտ եկեք երկողմանի դնենք այդ հարցերը։ Մենք չենք գնացել դատարան, բարձր ատյան, որ սկսենք իրար մեղադրել, չնայած էդ դեպքում էլ՝ հաշտարար դատարաններ են լինում, այլ տիպի։  Եվ ուղղակի շփումը շատ կարևոր է, այսինքն՝ պետք է հենվի վստահության վրա։ Եվ լավ է, որ Փաշինյանը գնում է էդ ճանապարհով, խիզախում է գնալ էդ ճանապարհով։ Ի՞նչ է եղել․ հարևան երկիր, հա, լուրջ կնճռոտ խնդիր, 30 տարվա պատմություն այդ խնդրի… Ի՞նչն է խանգարում՝ հանգիստ, խաղաղ սկսելու այդ կնճիռների հարթումը։ Կա՞ ուրիշ ճանապարհ։ Եվ հասարակությունը՝ իր բոլոր ինստիտուտներով, լրագրողները, մյուսները պետք է այնպիսի մթնոլորտ ապահովեն, որ ոչ միայն չխանգարեն, այլև վստահություն հաղորդեն իրենց ընտրյալ վարչապետին, կառավաորւթյանը՝ այս ուղղությամբ գնալու։ Եվ վարչապետն էլ պետք չէ, որ շատ զգույշ լինի, դա նաև կկաշկանդի իրեն։ Լավ է բացախոսությունը, որ հասարակությունից չի թաքցվում, ներկայացվում է, բայց ամեն ինչ պետք է գնա խաղաղ գոյակցության, որովհետև քաղաքական լուծում որ ասում են՝ դա է։ Նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանին ես պատերազմի մանդատ չեմ տվել. խաղաղ գոյակցություն հաստատելու, իմ ու ձեր հեռանկարը ապահովելու մանդատ ենք մենք տվել, և բնական է, որ հասարակությունը պետք է էդ պահանջը ներկայացնի, և այդպես նա պետք է անի իր գործունեությանը։

Իսկ Ադրբեջանը որքանո՞վ կարող է հավատարիմ մնալ դրան, դադարեցնել հայատյացության քարոզը։

Գիտեք, մենք էս ձևով ազդում ենք հենց դրա վրա։ Վարչապետին հղում անենք էլի, որ ասում էր՝ ինքը ադրբեջանական ժողովրդին ասելիք ունի. բայց այստեղ ասելիքի անուղղակի ձևն է, որովհետև ինչ գործիքներ ես դու պարտադրում։ Պարտադրում ես էդ նույն գործիքները, որով դու աշխատում ես, որովհետև էդ ժողովուրդն էլ անհեռանկար բան է տեսնում, այդ 30 տարվա մեջ։ Ո՞վ ասեց, որ էդ նույն Ադրբեջանն է 30 տարի առաջվա. նա էլ է ինչ-որ ճանապարհ անցել, այն կողմում էլ մարդիկ են,  երիտասարդներ, որոնք չեն ուզում զոհվել, ուզում են իրենց կյանքը փոխել, իրենց դժգոհությունը վերածել նոր քաղաքական համակարգի։ Այս ձևով մենք ուղղակի ազդում ենք Ադրբեջանի հասարակության մեջ։ Մենք իրար վատ ենք ճանաչում, այս ձևով սկսում ենք ճանաչել։ Ի՞նչ պարտադիր է, օրինակ, Վիեննայում հանդիպել։ Շատ էլ հնարավոր է, ոնց որ Վրաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպումը եղավ Իջևանում, այդպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ, ասենք, Թիֆլիսում հանդիպել։ Ես չէ, որ պետք է հուշեմ էդ բանը, որովհետև կարգավիճակի հարց է, վստահ եմ, որ Նիկոլը տիրապետում է այդ ամեն ինչին։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք. այստեղ կարևորը հանրային աջակցությունն է, ինչ լիցքեր է ստանում, այս ֆեյսբուքից, սոցիալական ցանցերից, ինչ է փոխվում իմ ու ձեր մտածողության մեջ, մենք անընդհատ պետք է այս նպաստող ռեժիմում աշխատենք։ Էս միլիտարիզացիան… Մեր բանակը, կներեք, հարձակվելու բանակ չէ, մեր բանակը հենց այդպես էլ կոչվում է պաշտպանության նախարարություն։

Պաշտպանության նախարարը վերջերս ասաց, որ պատրաստ ենք նաև հարձակողական դիրքերից հանդես գալու…

Գիտեք, այդտեղ պետք է զգույշ լինել։ Էն, որ դու պատրաստ ես քեզ պաշտպանելու, քո ժողովրդին, քո դիրքերը, քո իրավունքները, հենց քո սահմանադրական առաքելությունն է. դա լրիվ բավարար է։ Իսկ եթե-ն մի քիչ ուրիշ բան է, մենք հիմա վստահության մթնոլորտ պետք է հաստատենք, և բոլոր ինստիտուտները, ողջ հասարակությունը իր ներուժով, էդտեղ ունեն անելիք, ընդ որում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Արցախում, և՛ աշխարհով մեկ։ Այ, հիմա պատկերացրեք՝ գործարար աշխարհը, գործարարները Ադրբեջանի, թե Հայաստանի,  հանդիպեն ու սկսեն ինչ-որ բիզնես նախագծել, էսպես խոսել, երկու պետությունների հնարավոր զարգացման մասին։ Այսինքն՝ ուղղակի, անուղղակի մշակութային հաղորդակցություն լինի աշխարհով մեկ, տարբեր տեղերում, դադարենք իրար մասին անզգույշ արտահայտություններ անելուց, որովհետև էդ խաղաղ գոյակցությունը անկեղծություն է ենթադրում, և շատ կարևոր է, որ մենք ցույց տանք դա անընդհատ, իսկ եթե դա առևտուր չէ, էդ անկեղծությունը փոխանցվող մի բան է։ Ես վստահ եմ, որ դա անպայման չի ուշացնի, և մենք կունենանք դրա արձագանքը։

Երբեմն կարծիքներ են հնչում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի Արցախի խնդրով տեղեկություններ ստանալու համար, նախորդ երեք նախագահներին։

Ինքը արդեն ասաց՝ ոչ միայն կա… Չեմ կարծում, թե դա վնասի ընդհանրապես, որովհետև էն խաղաղ գոյակցությունը, որը դու ուզում ես հարևանի հետ հաստատել էսպիսի բարդ վիճակում, ենթադրում է նախ՝ ներքին մեծ համերաշխություն։ Շատ կարևոր է. հայաստանյան համաձայնություն՝ բոլոր շերտերի, խմբերի և բոլոր  անհատների նաև, քաղաքական ուժերի, խմբավորումների, որոնք միտք են կրում, որոնք փորձ են կրում։ Հետո նրանք պատասխանատու են, ի վերջո ես 30 տարի, 3 նախագահի էդպես ասենք, պատասխանատվություն է վատ, լավ արված, հաջողություններով, կորուստներով, իրար փոխանցված և լավ է, որ իրենք կան և ոչինչ էլ ուշ չի էն տեղերը, որտեղ այլ ուղղությամբ է քայլ արված, հետադարձ քայլ անելու։ Ընդհանրապես քաղաքական գործ չի, էն էլ Հայաստանի նման, էն էլ էդպիսի վստահության քվե ունեցող մարդու համար, Նիկոլի համար, էդ անցումները, շատ էլ պարտադրված են, մենք պետք է դրան դիտենք, դրան նայենք, որպես անխուսափելի մի բան, որպես գործիիք, որ իր ձեռքին կա, որ մինչև էտ ուրիշը չուներ, և ինքը ունի, դա իր առավելությունն է։ Նիկոլը պետք է ողջ էդ առավելությունների զինանոցն օգտագործի։ Էդտեղ և՛ հանդիպումներն են 3 նախահագհների հետ, և՛ լիքը այլ բաներ, որոնք սկզբից թվում է, թե հնարավոր չէ, բայց քայլ, հետո քայլ, հետո քայլ և լրիվ հնարավոր է, որովհետև ճանապարհը անցնում ես, բարձունքը հաղթահարում ես, և ամեն ինչ ավելի տեսանելի է դառնում, դառնում է ափի մեջ, պետք է բաց ափերով գնալ, բաց սրտով գնալ։ Գիտեք, եթե մենք չենք սկսելու էս ճանապարհով, իսկ մենք տվյալ դեպքում վարչապետը կարևոր քայլ է անում էդ ուղղությամբ, մեզ ընդամենը մնում է աջակցել, չխանգարել, հակառակը նոր գրգիռներ ուղարկել, նշանակում է մենք մեզ դատապարտում ենք, որովհետև պատերազմը, անհուսությունը, դրանք միայն դատապարտվածի բաներ են։

Արան, Արագածը, Արարատը, Երևանյան լիճը Բագրատունյաց փողոցից։ Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

#1631

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երջանիկ երեխան բացարձակ արժեք է

Մեր հեղինակած մանկավարժության պատվիրատուն է ասում։ Արմենիա TV-ի «Սուր անկյուն»-ի Սոնա Դանիելյան լրագրողը, «Լրատվական ռադիոյի» Հեղինե Ասրյան լրագրողը «Թարմ ուղեղով» զրույցից առաջ, հետո… ընթացքում, այս օրերի աղմուկի առիթով կրթահամալիրի՝ Բլեյանի

Դավիթ Բլեյանի ուսումնական սեպտեմբերին մնաց․․․ 20 օր․․․ Պահո՜, պահո՜․․․ կհասցնե՞նք

Օգոստոսի 30-ին Դավիթ Բլեյանը, որպես սեբաստացի, իր համար նոր կրթական ծրագրով՝ 5 տարեկանների ուսուցում, խուրջինով, հեղինակային ծրագրով որոշված ուսումնական այլ հանդերձանքով-պիտույքներով-գործիքներով, կսկսի 2016-2017 ուսումնական տարին իր հասակակիցների հետ Դպրոց-պարտեզում, Մարինե

Ի սկզբանե էր բանն. և բանն էր ճիգ ու ջանք…

Աշխարհքի ստեղծագործությունը. մարդն ստեղծվում է Աստծո պատկերով… Երեկ իրիկունն 9-ից մինչև առավոտ 7-ը ես մահիճում եմ եղել. այսպես տարին մեկ-երկու անգամ է լինում, օրագրով իմ կարելի է ճշտել, թե որ