Իմ ծանրաբեռնված սեղանն էի մաքրում-ազատում թղթերից տարբեր, գրառումներից՝ ելքով դեպի թղթի թափոնի հավաքման՝ գրասեղանին կից տոպրակը. սենսեյ Հայկուհի, կարդո՞ւմ ես։ Այսպիսի նշումներ քաղեցի-բերեցի գիր…

— Որտե՞ղ են քանդված տների քարերը, դռները… դետալները դրանց՝ իբր «Հին Երևան» նախագծով կառուցման համար։ Կարելի՞ է ստիպել, որ դրանք տեսանելի ներկայացվեն… Ո՞վ պիտի պահպաներ ու չի արել…
Ո՞վ է Հին Երևանի շինարարության պատվիրատուն… Որտե՞ղ գտնենք դրա կառուցապատման պայմանագիրը։
Ովքե՞ր են Բուզանդի և Արամի փողոցների բարձրահարկերի սեփականատերերը…Արամի 23-ը 2018թ. ապամոնտաժվող ու տեղափոխվող հուշարձանների ցանկո՞ւմ է, ինչպես ներկայացնում է Լևոն Վարդանյանը։ Հիմա՞ էլ։

Այսպիսի գրառումներ էլ կան իմ թղթերի-տողերի արանքում։

— Ո՞ւր է մեր Վիգեն Ավետիսի ուսուցչի՝ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» կամ Բանվորի արձանը քանդակը, որ ստեղծվել ու զարդարել է Երևանի առաջին մասում երևելի հրապարակը… Չկա, անհետացավ  քանդակ-բացառիկ չուգունե ձուլվածքը, նրա հետ գնաց և հրապարակը… Վիգեն Ավետիսը փնտրում է՝ որպես լավագույն նվեր իր հրաշալի քանդակագործ-ուսուցչի 85-ամյա հոբելյանի համար։ Արձագանքեք՝ ով տեղյակ է…

— Իգոր Սալմինից այսպիսի գրառում է մնացել՝ Սումգայիթից հետո ԽՍՀՄ-ը մեռավ ամոթից… Այդպիսի բան ԽՍՀՄ-ում չէր կարող լինել… Գորբաչո՞վը բերեց Սովետին ամոթի զգացումը…

Վեբերից այսպիսի գրառում՝ լեգիտիմ ֆիզիկական բռնություն գործադրելու իրավունք ունի պետությունը…

Վրաց գործընկերների հետ կրթահամալիրի Հյուսիսի տանիք-ուսումնական հարթակում: Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Իմ գիրը-պատումը այդպիսի՝ այլոց և իմ գրառումների հավաքածու դարձավ… Ու այսպիսի առաջաբանով եմ սկսում իմ հերթական 1632-րդ գիրը՝ ավելացնելով, այո, ավա՜ղ, որպես հռետորական հարց հնչողը՝ կա՞ Հայաստանում համայնք՝  գյուղական, թե քաղաքային, բնակավայր, որ գրանցել-հաստատել է իր պահպանության տակ գտնվող նյութական ու ոչ նյութական արժեքների ցանկը… ՅՈՒՆԵՍԿՕ-ն անում է ամբողջ աշխարհի համար, ինչո՞ւ մարդու բնակավայրը դա չի անում… Ի՞նչ համայնքային կյանք՝ առանց իր ստեղծած, իրեն փոխանցած արժեքների հաշվառման-պահպանության-փոխանցման…

Այս գրառումն էլ կորցրել էի… Ասենք՝ ենթակայության սկզբունքով բոլոր նախարարները՝ գործադիր իշխանությունը, ենթարկվեն վարչապետին, «Իմ քայլը» խմբակցությունը կազմած բոլոր պատգամավորները՝ ղեկավարին, խմբակցության ղեկավարությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության վարչությանը, վարչությունը՝ վարչապետին, Հայաստանի բոլոր կազմակերպությունները պետական՝ նախարարներին, համայնքները՝ խոշորացված, թե ոչ այնքան՝ մարզպետներին… նախարարներն ու մարզպետները, հասկանալի է, գործադիր իշխանություն են՝ վարչապետին իրենց այսօրվա ուղիղ ենթակայությամբ… Ու այսպես, որ անենթակա պաշտոնյա-կազմակերպություն, պետական մարմին չլինի… Կունենանք անամոթ Հայաստան, որտեղ ամեն ինչ կարող է լինել…

Կիրակին Աղվերանում. լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Երեկ, գիտեք, ես մասնակցեցի Աղվերանում երկօրյա Կրթական ոլորտի ռազմավարության և հանրակրթության բարեփոխումների քննարկում՝ ԿԳՆ ռիթրիթին*… Ինձ դուր  եկավ ամոթի առկայությունը ողջ խոսակցության ընթացքում… Ես, մենք՝ մեր գործով, մեր այլընտրանքով` մեր հեղինակած մանկավարժությամբ, որ 30 տարեկան է, ներկայացանք… Եվ հիշարժան է, որ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը կլոր սեղանի մասնակիցներին հարգանքով առաջարկեց մասնակցել ապրիլի 26-27-ի՝ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիային

Երուսաղեմ 1929թ. «Խոհք և խօսք»…

Ի քեզ Տեր, յուսացայ, մի ամաչեցից յաւիտեան:
Պատմական պարագաները բաւական են հաստատել, թե ինչպէս խորին համոզման, հանդարտ կշռադատութեան, խելահաս հետապնդութեան և կանոնաւոր յառաջացման գործ մը եղած է իմ կողմէս հռովմէադաւան եկեղեցիէ հրաժարելով, հայադաւան եկեղեցի վերադարձս:
Մաղաքիա Օրմանյան
Երուսաղէմ, 1916, փետրուար 12

Կիրակի՝ օրվա վերջում, շարունակեցի տան իմ անկյան սեղանը մաքրելը՝ այսպիսի պատմություն ձեզ մատուցելով, իսկ առավոտից իրիկուն՝ Աղվերանում, Կլոր սեղանի փակ տարածքում էի… Կպատմեմ։ Շնորհակալ եմ մեր Սմբատին-Սիդոնյային՝ ինձ սիրով-թեթև ուղեկցելու համար:

Աստղիկաշարը, Շուշան քույրիկի նվեր-լողազգեստով, Արմինե Աբրահամյանի:

Իսկ Շուշան Բլեյանն այդ ընթացքում մեր տանը հայտնաբերում էր իր Աստղիկ քույրիկին… Որքան էլ Արմինեն շարունակ հյութեղ պատմում էր Շուշան-Աստղիկ առերեսումից… կուզեի տեսնել… Վրաց իմ գործընկերներն էլ շաբաթ օրվա վերջում՝ կրթահամալիրում մանկավարժական հագեցած օրվանից, կրթական պարտեզով, տանիքներով, նկուղներով շրջագայելուց հետո, հատնաբերած կրթահամալիրի բանգլադեշը, Աստղիկի հետքերով հայտնվեցին մեր տանը… Աստղիկը հարազատի նման ընդունեց նրանց։ Երևանյան ամենամեծ ուրախությունը, ինչպես վրաց ընկերները արձանագրեցին, դարձավ այսպիսի շաբաթ օրը, որ շարունակվեց նաև երևանյան թափառումով։ Ես զբոսավարի կարգավիճակում էի։

#1632

*retreat — նահանջել. մեկուսանալ. նահանջ. առանձնավայր. նահանջի ազդանիշ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց ծուռտուքշիի, բարեխիղճ հետևողականությամբ…

Իմ գիրը, որպես պատում, երեկվա շարունակությունն է, ինչպես երեկվա իմ գործը… այսպես, օր օրի, անընդհատ ու բարեխիղճ, որ կայանա, խնամքով հաստատվի կյանքում, զարգանա… Թվում է՝ ո՛ւր սովորողի արձակուրդի անհոգությունը, ճամբարային

Վերջապես… տեսնել սկսում ենք մատներով… քիմքով…

Ինչ վերնագիր էլ դնեմ, ինչով շարունակեմ իմ բլոգապատումը, 1527-րդ գիրը սկսելու եմ այս «Բարի ճանապարհ»… Երևան-Ստամբուլ տասնօրյա կրթական փոխանակման ավարտի 128 պահ (արևմտահայերե՞ն եղավ) տևած գրկախառնումով… Բարի վերադարձ, սեբաստացիներ, Մարթա Ասատրյան

Հայրենիքով՝ հեծանվով, հետիոտն, օրագրով…

Իմ օրագրի 18-րդ գիրը կարդա, եթե անգամ չես կարդացել նախորդ 17 գրերից ոչ մեկը։ Մոնակոյի իմ ընկերն է արձագանքել, Թբիլիսիում հետաքրքրություն է առաջացրել հայ-վրացական հանրակրթական կամուրջներին իմ անդրադարձը, մեկ էլ