Հեշտ չէ մեր Շուշոյի՝ Շուշան Բլեյանի համար։ Հերիք չէ՝ ժամանակ է գտնում աշխատանքի-ուսման միջև, կտրվում-գալիս է իր աշխարհը դարձած Վիեննայից մեր աշխարհը մնացած Երևան, դեռ ինչքա՜ն մարդու՝ մեկը մյուսից հարազատ ու շատ, նվերներ պիտի բերի… Էն էլ ասենք՝ Դավթի, Վահանի, Աստղիկի ու իմ նման, որ չնեղանանք, ուրախանանք… Հատկապես որ սպասում ենք… տեսնես՝ էս անգամ ինչ կմտածի։ Իրոք, դժվար է ու հետաքրքիր։ Խելացի է մեր Շուշոն այնքան ու այնպես, որ հերթապահ բաներ չի անում… Դավթին մի գլխարկ է բերել, որ դեռ կտեսնեք, բա Աստղիկի լողահանդերձա՜նքը… Դավթի հետ անհամբեր ենք, ուզում էինք մայրիկից թաքուն հենց էս գիշեր մեր լողարանում Աստղիկին լողացնեինք… Էլ չեմ ասում՝ կրթահամալիրի ծածկած լողավազանում ի՜նչ ցուցադրություն կլիներ, մորս ասած՝ միրավոյը… Բա Վահանի բոթասնե՜րը… Տաթև մայրիկ եմ ասել, որ սրանցով Վահանի ետևից հասնել կարողանա… Իմ նոր ակնոցն ու մարզաշապիկը՝ հեծանվորդի նոր իմիջ տիար-հայրիկի… Ամենամեծ նվերը Շուշոյի հետ շփումն է, իր բերած համերգը…

Դեպի Ծառզարդար. ծառատունկ-ծաղկատունկ Հյուսիսում։
Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի, Տաթև Աթոյանի։

Մարդը ծույլ է դառնում արդեն յոթ տարեկանում։  Երեխաների ակտիվության բնական մակարդակը դիտվում է մինչև 7 տարեկանը, այնուհետև այն սկսում է աստիճանաբար նվազել… Դպրոցում անհրաժեշտ է պահպանել սովորողների բազմակողմանի գործունեությանը, անհրաժեշտ են սպորտային ակումբները,- ըստ ֆինն գիտնականների։ Եռամարտը՝ լողով, հեծանվով, մարզական քայլք-վազքով որ ակումբային կազմակերպում է ստանում 3-րդ, 4-5-րդ դասարաններում, իմ աջակցությունն ունի։ Ես ուշադիր հետևում եմ Անուշ Թորոսյանի՝ Հյուսիսային դպրոցի ուսուցչի օգնականի ջանքերին՝ ուղղված 5-րդ դասարանցի աղջիկների համերաշխ-ակտիվ խմբի նախաձեռնության զարգացմանը։ Ինձ ոգևորեց Հարավի դպրոցի 5-րդ դասարանցի տղաների հասուն-սեբաստացիական նախաձեռնությունը… Սպասեք մեզ արևմուտքում՝ ագարակում և լողավազանում, Մայր դպրոցում՝ հեծանվահրապարակում, մարզադաշտերում… Կհանդիպենք իմ նախագծային առաջարկների փաթեթով…

Ապրիլի այս շրջանը, մայիս-հունիսը մարզական գործունեության, մարզական վիճակի թարմացման-ծավալման շրջան է, հայտնի մրսկան սիրասուն ազգ, ձեր ջանին ղուրբան…

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. վրացերենի օրերը Հյուսիսում։  Լուսանկարները՝ Անժելա Բլեյանի, Անուշ Թորոսյանի։

Արմինե Թոփչյանի նախաձեռնությամբ հերթական նախագիծն է Համերգ Կոնդում․․․ Երգում-պարում ենք կոնդեցիների հետ, ոչ միայն կոնդեցիների համար։ Այդպիսի պայմանավորվածություն ունենք Ֆիրդուսնոց կոչվող թաղի բնակիչների հետ․․․ Եթե Կոնդում դեռ մեր համերգ-հանդիպման վայրը որոշված չէ, Ֆիրդուսնոցում ընտանիքների հետ այն համաձայնեցված է․․․ Միասին պիտի մաքրեինք, համերգային վիճակի բերեինք հայտնի ընդարձակ-հողամասը։

Իտալացի ճարտարապետ Ռավալիի, Վիգեն Ավետիսի հետ Կոնդում մեր թափառումով հաստատվեց՝ Կոնդի, Ֆիրդուսնոցի․․․ Հին Նորքի․․․ ցանկացած բնակավայրի բարեկարգում-բարելավումը՝ մշակութային արժեք ներկայացնող շինությունների, հուշարձանների վերականգնումով-պահպանումով, հեռանկարային է, եթե մասնակցային եղանակով է արվում՝ առավելագույն թվով շահառումների ներգրավմամբ․․․ Խոսքը նախ և առաջ բնակավայրի բնակչի մասին է․․․ Ի՞նչ ասել է հուշարձան, մշակութային արժեք․․․ Հին բնակավայրը, նաև Կոնդը, ինքնին հուշարձա՞ն է, իսկ ժողովրդական տո՞ւնը՝ իր բազում դետալներով՝ շեմով, դռնով, պատուհանով․․․ Հուշարձանն այն է, ինչ խունացած թե թարմ ցուցանակով «Պահպանվում է պետության կողմի՞ց»․․․ Իսկ համայնքները, գյուղական, թե քաղաքային, իրենց ընտրած ավագանիով, իրավունք ունե՞ն այդպիսի ցուցակներ հաստատելու․․․ թե՞ մենք նյութական ու ոչ նյութական արժեքը հենց մարդուց՝ բնակչից ու նրանց ձևավորած մարմիններից ենք պաշտպանում․․․

Վերնագիրն ինձ հուշեց հարգելի Արփի Ոսկանյանը՝ իր փողոցի մեծ ցուցանակով, որին առավոտ շուտ հանդիպեցի Խանջյան փողոցի իմ ճանապարհին։ Այսպիսի գրող՝ ընդդեմ ցավի…

Լուսանկարները՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1630

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր մաշկով, թարմ-մաքուր, ինչպես մորեն մեկ․․․

Օձերով չեմ հիշում, որ տարված լինեմ՝ ո՛չ մարդկանց մեջ, ո՛չ կենդանիների․․․ Դրանցից Տերյան Վահանի օձային ինքնահիացումն է մնացել և կաշին փոխելը․․․ Ես օձի նման կարողանում եմ կաշիս փոխել, ամբողջությամբ, երբ

Էրվում եմ, վառվում եմ, չեմ կրնա, նանի ջան…

Մի ժամ է՝ գիշերվա երեքը, երբ ես ոչ միայն արթուն եմ…ննջասենյակում, Աստղիկ Բլեյանի թույլ լուսավորված օրորոցի մոտ, հայացքով կենտրոնացած փոքրիկ սամուրային քնած… Երկու ամսական դարձող, կնունքին պատրաստվող իսկակա՜ն սամուրայ… Երկար

Կարոտ առնող-փոխանցող… գիր է…

Արատեսյան ընդմիջումներով ես հետևում եմ քաղաքական անցուդարձին, որ Երևանի ավագանու ընտրություններով քաղաքային անցուդարձ է… Ընտրություններով, թե առանց դրա՝ հայաստանյան կյանքը տեղավորվել է իր մայրաքաղաքի մեջ, թվում է, ամբողջությամբ: Ցավով եմ