Կրթահամալիրի տարատարիք նախագծային՝ մեդիա-TV-ռադիո-ԶԼՄ-բլոգային խմբերի հետ իմ հանդիպում-քննարկում-զրույցները ոչ միայն չեն ավարտվում, այլև դառնում են իմ կյանքի անբաժանելին։ Եվ դա լավ է, հետաքրքիր է… Դատելով ընթացքից, արձագանքներից, մասնակիցների ձայնից, տեսքից, գույնից, աշխույժից, իսկ սովորողները պիտի որ ավելի անկեղծ լինեն, քան մեծերը, հանդիպումները հետաքրքիր են նաև նրանց։ Քանի որ կրթահամալիում ընդունելությունը, սովորողներով համալրումը շուրջտարի է, հանդիպումներում քիչ չեն լինում սովորողները, որ ինձ այսպիսով ավելի լավ են սկսում ճանաչել։

Նախագիծը հենց դրանով է նախագիծ, որ ուսումնական պարապմունքից տարբերվում է և՛ անցկացման ձևով ու տեղով, և՛ բովանդակությամբ, և՛ մասնակիցներով, և՛ կազմակերպմամբ։
Հինգշաբթի օրը ես Արևմուտքի դպրոցի պարտեզում էի՝ բացօթյա հանդիպման, հանգրվանով նշանավոր դարձող քարափին՝ իր բարձունքով։  Տեսանյութը հիմա իմ գրում հրապարակելը կօգնի՞ այս նախագծային շարքին հետևողներին։

[youtube https://www.youtube.com/watch?v=D6OtJcQGTCk]

Ուրբաթ արդեն փակ տարածքում էի՝ Ավագ դպրոցի նախագծային խմբի հետ, ծեսերի նորաբաց լաբորատորիայում, Անգելինայի խոստացած կանաչ-անուշ թեյի սեղանի շուրջ… «Սուրհանդակ» ռադիոյի արձագանքն էլ այսպիսին է լինում ու Սեբաստացի TV-ի ֆոտոշարով։

[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/594201567″ params=”color=#ff5500&auto_play=false&hide_related=false&show_comments=true&show_user=true&show_reposts=false&show_teaser=true” width=”100%” height=”166″ iframe=”true” /]

Եվ վերջապես, եկող ճամբարային շաբաթվա գլխավոր հոգս-ուրախությունը կրթահամալիրի նախակարթարաններում՝ Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի, Հարավի, Քոլեջի, 2-5 տարեկանների խմբերից 5 տարեկանների՝ 2014թ. ծնվածների առանձնացումն է, ու խմբերի համալրումը մեր դռները, պատուհանները թակող, ծանոթներ փնտրող, աշխատող երևանցիների 2-4 տարեկաններով։

Տանել չեմ կարողանում հերթերը։ Խոստացել եմ, խոստմանս տերն եմ. յուրաքանչյուրը, որ սահմանված կարգով, ազատ-գիտակցված կընտրի կրթահամալիրը իր, իր երեխայի ուսուցման համար, նրա առաջ արհեստական, տեխնիկական, կազմակերպական խոչընդոտներ չեն լինի։ Որքան էլ մեր ընդունելությունն անընդհատ է, բայց հատկապես 5-6 տարեկանների, 9-րդ դասարանն ավարտածների և դասարանից դասարան փոխադրվելիս այլ դպրոց տեղափոխողների համար իներցիայի, ավանդույթի ուժով ընդունելության հիմնական շրջանը առջևում է մինչև սեպտեմբեր։ Այս քայլերով մենք նաև ժամանակ ենք շահում հեղինակային կրթական ծրագիրը բանգլադեշյան պարփակումից դուրս բերելու, կրթական բաց ցանցով բնակչին մոտեցնելու համար։

2-4 տարեկանների ծնողական սեմինար-պարապմունք Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցում։ Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի

Իսկ այսպիսի կրթական ցանցը առանց հանրային աջակցության՝ սովորողի, ծնողի՝ կրթական այլընտրանքի  գիտակցված իրավունքի, դրա պաշտպանության, առանց քաղաքային իշխանության, կառավարության աջակցության, չի հասկացվում… Ինչո՞ւ է կրթական ցանցի գործը սոսկ մեր՝ իմ ու կրթական ծրագրի հեղինակ իմ ընկերների գործը. իրավիճակ չի՞ փոխվել։ Մենք, ես վճռական հայտարարում ենք, որ խտրություն չենք հանդուրժի պետական կրթական ծրագրի և նրա այլընտրանք, հայաստանյան ծնունդ մեր հեղինակային կրթական ծրագրի՝ Բլեյանի մանկավարժության միջև։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1609

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի անգամ միասին ուշանանք, տեսնենք՝ ի՞նչ կլինի…

Կարդացե՞լ եք սա. «Մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և հողային կառուցվածքը հարստացնելու նպատակով մայրաքաղաք է ներկրվել մոտ 7000 խորանարդ մետր բուսահող: Այս խմբաքանակն արդեն համալրել է գլխավոր ու երկրորդական փողոցների, այգիների

Պաշտպանվածության այսպիսի՝ հեղինակային աստիճան…

Կրթահամալիրի խորհրդանիշը դարձած ուսումնական (հիմա՝ հունիսյան-ամառային, ողջ ամառվա) ճամբարներում, սեբաստացի ճամբարական Հայկի ձևակերպումն է,  հունվարյան ուսումնական ճամբարների համն ու հոտը՝ լազաթը, նոր-նոր հաղթահարվում է թթով-լողով-հեծանվով, թափառումով հայրենագիտական… ճշգրիտ է այսպիսի

Աշխատանքի ամենանիհարեցնող և ամենագիրացնող գծերը

Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ ստեղծագործական ազատություն և հատուկ հմտություններ պահանջող աշխատանքը մարդուն օգնում է նիհարել, իսկ մեծ թվով որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը նպաստում է գիրանալուն: Քանի որ գիրացումը, ցավոք, շարունակում