Իմ գիրը-պատումը ամենօրյա, որ տեղադրվում է կրթահամալիրի տնօրենի բլոգում, mskh.am-ի առաջին էջում, իմ ֆեյսբուքյան էջում, բաց նամակ է, հանրային ամենատարբեր խնդիրներին իմ արձագանքը, հանրային ինչ-ինչ խնդիրների լուծման իմ առաջարկները, դրանց խաչումներն իմ անձնական կյանքի հետ… Ահա ինչու ես, իմ օգնական ընկերները, կրթահամալիրի գրասենյակը, մանկավարժության կենտրոնը առանձին գրեր, որպես նամակներ ավելի մատչելի են դարձնում հասցեատերերին… կարդալ տալիս… Իմ, կրթահամալիրի օրակարգում հիմա կրթահամալիրի զարգացման ծրագրում ներառված նախագծերն են, որպես 2019, 2020-2022թթ ծրագրային, նյութական, ոչ նյութական, մեդիա միջավայրերի ստեղծման-զարգացման աշխատանքներ՝ դրանց օրացուցային կազմակերպումը… Ապրիլի 4-ին կրթահամալիրի խորհուրդը իր կանոնադրական գործառույթով կանդրադառնա կրթահամալիրի զարգացման ծրագրերին, մանկավարժական նախագծային խմբերը ներկայանալի տեսքի կբերեն զարգացման ծրագիրը՝ ամենօրյա աշխատանքային ռեժիմով սեբաստացիական համայնքով դրանց անդրադառնալու համար: Զարգացման ծրագիրը՝ ուղեցույց, զարգացման ծրագիրը՝ ուսումնական փաթեթ:

Ես ուշի-ուշով հետևում եմ հեղինակային կրթական ծրագրերի 2019-2020 ուսումնական տարվա ուսումնական պլանի ստեղծման ընթացքին, սովորողների մասնակցությանը, առանց տարիքային սահմանափակման, անհատական ուսումնական պլանների յուրացմանը-կազմմանը… Կարինե Մամիկոնյանի՝ Հյուսիսի դպրոց-պարտեզի 3-րդ դասարանցիների հրավերներին՝ այս փուլում իրենց քննարկումներին իմ մասնակցության մասին, ասում եմ՝ այո: Զարգացում է, «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսումնական եռամյա շրջանն ավարտող դասարանը, որպես նախագիծ, մշակի, հանրայնացնի, ծնողներին ընդունելի ներկայացնի 2019-2020 ուստարվա 4-5-րդ դասարանների՝ երկամյա հանրակրթական ծրագրի ուսումնական պլանը՝ և՛ ընդհանուր, և՛ անհատական բաղադրիչներով, դրանց կազմակերպման կարգերը…

Ջերմոց-ջերմատան աշխատանքները Արևմտյան դպրոցում։
Լուսանկարները՝ Ռիմա Երեմյանի և Սոնա Փափազյանի։

Սիրով ընդունում եմ և Անգելինա Արզումանյանի ու ընկերների՝ Ավագ դպրոցի «Սուրհանդակ» ռադիոյի հրավերը՝ մարտի 22-ին՝ ժամը 12։00, Մայր դպրոցի ծեսերի լաբորատորիայում զրուցելու հանրակրթության փոփոխությունների մասին, որպես բաց նամակ մարտի 13-ի գրով հրապարակած հռչակագրի շուրջ… Ես մոբիլ եմ, հեծանվի վրա, բաց-հասանելի-արձագանքող խմբային-անհատական հրավերներին, դիմումներին, հարցերին, առաջարկներին… ծանոթի-անծանոթի…

Բլոգ մեր ընտանիքում ունեն և՛ Դավիթ Բլեյանը, և՛ Աստղիկը, որ մարտի 21-ին դառնում է չորս ամսական… Արմինեի գործը դժվար-հետաքրքիր է, հայտնի դասվար-մայրենիի ուսուցիչը, բազում կապերով իր գործընկերների, սովորողների+ծնողների հետ, օգնում է իմ, Դավթի, Աստղիկի բլոգային հրապարակումներին… Կեցցե Էդիտ Հովհաննիսյան քույրիկը, հորաքույրը, որ ուղեկցեց Աստղիկին պլանային բուժզննման-պատվաստումների մանկական պոլիկլինիկա… Հիացական-հոգատար զննումը-այս օրերի հպարտության արձանագրումը թելադրում է Աստղիկի բլոգից հղում անել և մեջբերել ամենակարևոր տեղեկությունները՝ չորս ամսականում հասակը՝ 63 սմ,  քաշը՝ 6կգ 400 գ։ Առողջ է, առաջընթաց զարգացումով ըստ բոլոր ցուցանիշների, պատվաստումը տարավ հասուն մարդու պես, երեքօրյա բնակարանային կարանտինում իրեն վստահ է զգում… Շնորհակալ եմ Լուսինե Փաշայանին՝ Դավթին աչքաթող չանելու համար, դպրոցական բուժկաբինետը գրանցել է Դավթի հասակը՝ 120, 5 սմ, քաշը՝ 23,5կգ։

Տեխնոլոգիական ստուգատես է, փորձենք բլոգ բերել առավելագույն հետաքրքիր տեղեկություններ…

Աստղիկապատում։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Տեսագրումը՝ Աշոտ Բլեյանի

[youtube https://www.youtube.com/watch?v=jkyogl9fM8E]

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1606

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ, իմ ընտանիքի, կրթահամալիրի օրը քեզ նվեր, միշտ պայծառ Էմմա քույրիկ ջան…

Հենց Կենտրոնում, որ շաբաթներ առաջ ավելի երկար անուն ուներ՝ կրթահամալիրի Մեդիակենտրոն, Րաֆֆի 57 հասցեում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, սկսել է առաջանալ մեր 2016-ի հերթական՝ իմ 702-րդ գրով ներկայացվող կրթահամալիրի թվով

Հուլիս է, բացվե՛ք, ինչպես մանուկն օրորոցում, երբ շոգում է…

— Դե՛, գլուխս մի տար, շո՜ւտ գրկի առյուծին, տա՛ր լողացրու, կեղտից ազատի… հո ես խոզ չեմ, առյուծ եմ… Այսպես, ահա, շարունակեց-կտրեց իմ առավոտյան արթնացման ծեսը Դավիթը Բլեյան… Տեսնեք՝ ո՜նց  է

Կարևորը՝ կանգ չառնեք, կարևոր չէ՝ որքան դանդաղ եք գնում…

Կոնֆուցիոսն իր դասերով ո՛ւմ կյանքը ինչպես է փոխում… Կյանք փոփոխող ութից էս մեկը հենց այս հունիսի համար է ասված, «Ուսումնական ամառ» նախագծի, հեղինակային կրթական բաց ցանցի 2018-2019 ուսումնական այս տարվա