Ճանապարհին հեռախոսով Հետք-ի հետաքննող լրագրողների ընկերակցության Սեդա լրագրողի հարցումը անակնկալի բերեց սկզբում, հետո… ժպիտներ… Միշտ ուշադիր հետևել եմ Հետք-ի՝ Էդիկ Բաղդասարյանի ու իր խմբի գործունեությանը, ուսումնասիրություններին ու հրապարակումներին, կարևորել «Հետքի» հետքը մեր հասարակական կյանքի առողջացման-փոփոխությունների մեջ։ Գիտեի, որ այս շրջանում ուսումնասիրում են հայոց երրորդ հանրապետությունում, Երևանում մսուր-մանկապարտեզների ճակատագիրը. ով ինչ այդ շենքերից օտարեց-փախցրեց… Բայց, որ «Հետքի» լրագրողը չգիտեր, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական կազմակերպություն է, ու նրա շենք-շինությունները կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարության սեփականությունն են, իսկ հողը՝ Երևան քաղաքային համայնքի, և որ դրանք տրված են կրթահամալիրին նպատակային ու անհատույց օգտագործման իրավունքով, զարմանք ու ժպիտ առաջացրեց… Բլեյանի դպրոցն է ժողովրդի կնքած, ուրեմն և Բլեյանի սեփականությո՞ւնը… «Հետքի» ուսումնասիրության արդյունքով Կենտրոն վարչական շրջանի մասը հրապարակված է։ «Հետքի», նրա ընթերցողների համար դժվար չի լինի համոզվել, թե ինչ կլինեին կրթահամալիրին մեր նախաձեռնությամբ-հետևողականությամբ հանձված նախկին մանկապարտեզի դատարկված շենք-շինությունները, եթե հեղինակային մանկավարժության մշակման-կազմակերպման-տարածման համար 1987-ին ստեղծված փորձարարական-հետազոտական համալիրում կրթահամալիրի կանոնադրական խնդիրների իրագործման համար չդառնային լիարժեք գործող, տարատարիք սաներով սովորողներով լեցուն կրթական հաստատություններ՝ դպրոց+պարտեզներ, միջին ու ավագ դպրոցներ, քոլեջ, տարաբնույթ ուսումնական կենտրոններ…

Հյուսիսային դպրոց-պարտեզ: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

Այո՛, հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժության ստեղծման-տարածման գաղափարով համակված Բլեյանի ու ընկերների՝ իրենց գործի հեղինակ ուսուցիչների աշխատանքով Երևանի Շահումյանի շրջանի Հարավարևմտյան զանգվածի թիվ 295, 119, 11, 309 մանկապարտեզների, Երևանի նախկին գունավոր տպարանի մանկապարտեզի շենքը, իրենց ողջ ծավալով, տանիքով ու նկուղներով, գործող-զարգացող-հեղինակային մանկավարժության տարածող պետական ուսումնական հաստատություններ են: Համեցե՛ք, իմ բլոգում ամփոփ-հավաստի տեղեկանք յուրաքանչյուրի մասին: Բայց «Հետքի» հետ այս հանդիպումը-առիթը օգտագործենք, ընդարձակենք ուսումնասիրությունը «Հետքի»,  «Հետքի» հետքերով պարզաբանենք Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի, կրթահամալիրի ուսումնական հաստատությունների հարևան, քաղաքապետարանին, նրա վարչական շրջանին պատկանող թիվ 93, 95, 98 մանկապարտեզների շենքերի այսօրվա վիճակը:

Արևելյան Դպրոց-պարտեզ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Ինձ միշտ իմ աշխատանքում, հանրային-քաղաքական կյանքում առաջնորդում է գիտակցված իրավունքը։ Ինչո՞ւ են երեք մանկապարտեզների քաղաքային սեփականություն տիպային շենքերը կիսով չափ օգտագործվում, կիսով չափ ավերված-ավերվող, անհասկանալի-անճոռնի մետաղե ճաղերով շրջափակված, անապատացող երեք հեկտարի չափ հողամասով, երբ հարևանությամբ քաղաքային պետական թիվ 181 հիմնական դպրոցը երկհերթ է գործում:

Արևմտյան դպրոց-պարտեզ: Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Հարգելի՛ քաղաքապետ, երևանյան հասարակության ընտրյա՛լ ավագանի, կրթության և գիտության հարգելի՛ նախարար, անցնում եմ բաց նամակի՝ վստահ, որ ունեմ և՛ «Հետքի», և՛ ձեր հավանությունը։ Մեր առաջարկներին տեղում ուշադիր ծանոթացել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ու տեղեկալները, Երևանի ավագանու խումբը… Երևանի փոխքաղաքապետը կրթության և մշակույթի վարչության պետերը, Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ… 2017թ. Երևանի ավագանու անդամ, մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը քաջածանոթ է, որ կրթական պարտեզի Կրթական պարտեզ բնակելի արվարձանում նախագիծը դեռ 2016-ին ներկայացվել-քննարկվել-հավանության է արժանացել Երևանի քաղաքապետարանում, ձայն տվեք, սիրելի Անահիտ Բախշյան. Զորավար Անդրանիկ, Առնո Բաբաջանյան, Րաֆֆի փողոցներով պարփակված բնակելի թաղամասը, որ հայտնի է Բանգլադեշի Բ-1 թաղամաս շինարարական անունով, դիտարկել ու լուծել որպես մեկ ամբողջական կենսական տարածք՝ դրանից թելադրվող բարեկարգումով, խելամիտ-գրավիչ-հարմար անցումներով՝ իրար հետ ու թաղի, կանաչապատումով-բարեկարգումով, ենթակառուցվածքներով (մեջ եմ բերում նախագծից)…

Հարավային դպրոց-պարտեզ: Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Մենք առաջարկում ենք այս անցանկապատ, անպատնեշ, ոռոգման-խնամքի-պահպանության միասնական տարածքում թաղամասի յուրաքանչյուր բնակչի շահով որոշված լուծում՝ թիվ  181 դպրոցը դարձնել մեկհերթյա միջին դպրոց (5-9-րդ դասարաներ), թիվ 93, 95, 98 մանկապարտեզները վերակառուցել որպես դպրոց-պարտեզներ՝ 1-4-րդ դասարանցիների և 3-5 տարեկանների համար: Սրանք քաղաքապատկան ուսումնական հաստատություններ, թող միավորվեն մի կրթական համալիրում։

Քոլեջ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Կրթահամալիրի՝ Բլեյանի դպրոցի, իմ շահը բարեկարգ-ներառական, անվտանգ-հարմար անցումներով բնակելի թաղամասն է՝ հանրակրթական միջավայրով, կրթական ծրագրի, բնակչի ազատ ընտրությամբ: Մենք գործել ենք ու կշարունակենք գործել այս շահի ողջ գիտակցմամբ-ուժով, բարեխիղճ հետևողականությամբ:

Խնդրում ենք Ձեր քննարկումը-որոշումը:

Մայր դպրոց: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1607

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես Դավիթն եմ: Էքսկուրս…

Բլեյանի դպրոց կամ Բլեյանի անվան դպրոց կամ անգամ Բլեյանի անվան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ ու կամ, անգամ ու անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ասելով՝ հաճախ նույն՝ Երևանի թիվ 183 դպրոցը նկատի

Երբ հանրակրթությունը հանրային օրակարգ է ձևավորում

Երեկ աշխատանքային այցով Սյուզի Սարգսյանի, Նելի Արղությանի ու Արմինե Թոփչյանի հետ մենք Սևան քաղաքում էինք։ Հագեցած օրվա թալիսման դարձավ Ազիզյանների երիտասարդ, սիրուն, ուրախ ընտանիքը՝ լրիվ կազմով․ Արմեն ու Սվետլանա աշխատող

Սովորեցնում ենք վատ դպրոց քանդել, լավ դպրոց սարքել

Դավիթ Բլեյանն ու իր ընկերները՝ արդեն վեց տարեկան, 2016-ի մայիսից, երբ ուսուցիչ Մարինե Մարտիրոսյանը թվով 25 և ավելի հինգ տարեկաններին հավաքեց իր դասարանում, այս՝ հեղինակային գործն են սովորեցնում ընկեր Մարինեին…