Դավիթն արթնացավ ժամը 4-ին. նրա ննջարանի պատուհանից ոնց որ հիմա դուք՝ իմ գրին, երկինքն ու լուսինն են պատուհանից պայծառ-անմիջական կախված, երկնագույն և մուգ կապույտ փուչիկների նման: Մենք սիրում ենք նայել երկինք, երկար սքանչանալ լուսնի խաղով երկնքում, երբ միայն ինքն է, որ քեֆ է քաշում երկնքում:
– Լուսինն Օ-ի է նման… Օղակի է նման:

Հետո մենք տեղափոխվում ենք իմ անկյուն, որտեղից մշտադիտարկման առարկա է դառնում լուսավորված եկեղեցին…
– Ուզում եմ երաժշտություն լսել…
Եվ լսում ենք: Գիշերվա ժամը 4-ին: Դավիթն ընկղմվեց իր խմբի երաժշտական խաղերի աշխարհը…
– Վա՜յ, տիկին Սոֆյան, ընկեր Կարինեն… Գոհարը…

Դավթի հարցն է սիրելի.
– Ե՞րբ եմ գնալու կուկուներիս մոտ… Այսպես եմ գրկում ես նրանց…
Ու ցույց է տալիս, ծամածռություններ անում…
– Մայրի՛կ, արի իմ կուկուների հետ աշխատի, մեր խմբում դաս տուր, մեր տետրերը ստուգի, ինձ հետ խաղա…
Նեղանում է լուրջ.
– Մայրի՛կ, ուրիշների տետրերը մի՛ ստուգի, դաս մի՛ տու…
Բոլոր տառերը ճանաչում է. մեկ էլ՝ էկրանին մատով ցույց կտա.
– Սա «տ»-ն է, «տ»՝ տուն, «բ»՝ բետոն…

Դավթի սիրած զբաղմունքն է «Այբուբեն» թերթելը. մի տեսակ զմայլվում է մեսրոպյան տառերով…

Դավիթը խորն է քնում: Իմացա, որ այսօր արթնացել է առավոտյան 10-ին մոտ՝ դժվարությամբ: Էլի մորաքույրն է փրկել: Այս անգամ էլ:

Պատկերդ ջրի մեջ տեսա,
Գնացիր,
Գետի հետևից ընկա:
«Սպասող մարդու օրագիր»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես մայրիկի ծաղիկն եմ

Կիրակին, ինչպես կիրակի, սկսվեց Դավիթ Բլեյանով, որ այսօր էլ երկա՜ր քնեց, սենյակից-սենյակ, մահճակալից-մահճակալ անցումով, իր նշանավոր դարձած հարցով. – Հիմա, որ կիրակին եկել է, ուզում է, որ Դավթի համար ի՞նչ

Էդ ո՞նց է, որ երիտասարդներն անձրևից չեն վախենում, իսկ քո հեծանիվը վախենում է

Միայն լսեք՝ ինչպե՛ս է Դավիթ Բլեյանը կրկնում Բաղրամյանի Շարժման կանչերը… Ճոճվել ուզեց երեկոյան մեր տղան. ճոճվում ու Շարժման մասին հնարավոր բոլոր հարցերը տալիս է… – Ի՞նչ ասել է երիտասարդ… Ինչո՞ւ են հավաքվել

Մանկավարժությունը մեր` թիթիզության հարթա՞կ….

Քիչ, բայց լինում է՝ Դավիթ Բլեյանը հայտնվում է իր մայրիկ Արմինեի մեքենայում, միայնակ՝ ետևի նստարանին, ինչպես երեկ, Դպրոց-պարտեզի ճանապարհին, երբ մեր ընկեր-հարևան Արամ Մկրտչյանն իջել էր Բաբաջանյան փողոցում՝ Մայր դպրոցում…