Մայր դպրոցից տուն հայրենապատում ճանապարհին «Հաղթանակի» կամրջից անց ստիպված ենք ոչ թե ուղիղ, այլ ձախ թեքվել. Մաշտոցի պողոտա տանող թունելն էլ է խցանված. ստիպված ենք Կոջոյանի դպրոցի մոտի փողոցը մտնել… Մինչ այդ կամրջից Դավթի հետ դիտում ենք Զանգվի բացվող կիրճը, մյուս ափին՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցին… Պարզվեց, որ Դավիթը շարունակում է հետևել կիրճին, եկեղեցուն, հիմա, երբ թեքվեցինք կամրջից ձախ ու փողոցով առաջացանք, Դավիթը կանչեց բարձր. «Հայրիկ, եկեղեցին մտավ շենքի մեջ»: Հոր և աղջկա կապն ուրիշ է. Շուշան, Տաթև, Լիլիթ ջաներ, այլ է մեր կապը, այլ կերպ եմ զգում, հետևում, տագնապում… Այլ է կարոտն իմ: Էս Դավիթը «ղզօղլան է», մոր տղան է… Տեսեք՝ մորը ո՜նց է սիրում… քիթ քթի… «մայրիկ ջան»… խոսքերով, շուրթերով, մատներով…«քո ծիծիկը»…

Պիտի լիներ Բլեյան ազգանունը կրող մի արու, ահա եղավ, լավ է, որ ձեր սրտով եղավ՝ սիրուն, սիրվող, թե չէ իմ վեց գյոզալները պիտի հիմա կեղծեին, ձևացնեին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ ավտոներից ո՞րը տանեմ իմ կուկուներին

Դավիթ Բլեյանի նոր ոգևորվածությունն իր խմբով, իր կուկուներով, տիկին Սոֆյայով, ընկեր Կարինե-Մելինեով, տանն էլ է նկատելի. անհամբեր է դարձել. – Վաղը ե՞րբ է գալու: – Երեքշաբթի գիշերն անցնի, կգա: –

Աստծու պատիժ-նվեր

Լիլիթին հանդիմանում եմ՝ Սոնային շուտ-շուտ բեր, Դավիթը կանչում է, Դավթին անհրաժեշտ է Սոնան… — Կարող է, հայրիկ ջան, Դավթին օգտակար էլ լինի, բայց դուք օտար չեք, քեզ ու Արմինեին եմ

Ինձ նստել չի կարելի, այոˊ, բայց ինձ գործից շեղել էլ չի լինի

Գործն էլ մեզ միավորող, Աստծու ճարտարապետությամբ շինարարական է. մենք Բանգլադեշի մեր աշխարհով, բնակելի մի թաղամասում ստեղծում ենք կրթական պարտեզ, մերը, որպես օրինակ,  պիլոտ, որ, խնդրեմ, դառնա ձերը, որ գործը շարունակվի… նստել