Անցյալ տարի հոլանդացիները գնել են մեկ միլիոն հեծանիվներ ռեկորդային՝ 1.2 միլիարդ եվրոյով… Մեկ միլիարդ 200 միլիոն են ծախսել 2018-ին հոլանդացիները բոլոր տեսակի նոր հեծանիվների համար… Իսկ էլեկտրական հեծանիվների վաճառքը առաջին անգամ գերազանցել է ավանդական քաղաքայինը…
Ինչպիսի՞ն կլինի հեծանվային 2019-ը սեբաստացիների համար… Օրեր առաջ Տաթև Բլեյան աղջկաս երկուսուկես տարեկան դարձած Վահան Սերոբյանը հենց Մեդիակենտրոնում ինձ հրավիրեց Քոլեջ՝ հեծանիվ քշելու… Դավիթ Բլեյանի հետ առաջիկայում երեք սերունդով հեծանվային ստուգատես կանցկացնենք… Գիժ մարտը ձյունա-անձրևախառնիչով լուրջ փորձության ենթարկեց մեր դպրոցների հեծանվաուղիները-դաշտերը-հրապարակները… Հատկապես ամոթով մնացինք Արևելյան դպրոց-պարտեզում… Ծնող-սովորող-ուսուցիչ ճպպում էինք ավազացեխի մեջ… Ո՛նց ներողություն խնդրեմ՝ չգիտեմ, բայց ձեզ պատճառած անհարմարությունը, տեսեք, չի մարսվում։ Մեր ավազե անցումները հարմար են չոր եղանակին. մարտին, նոյեմբերին Բանգլադեշն անձրևային-թաց է։ Հեշտ վիճակում չենք, բայց լուծումներ կգտնենք՝ առանց ասֆալտը ետ բերելու… Օգնեք մեծ ու փոքր ձեր առաջարկներով, ձեռք մեկնեք, որ առաջ գնանք, այնպես, որ մեր ներքին ու արտաքին տարածքները հետևողական դառնան ավելի հարմար, հիգիենիկ, ներառական, հետաքրքիր, ուսումնական, կանաչ-էսթետիկ շուրջ տարին…
Ծառաշարը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…
Վարգող ձիերի երամակի, երկնային նժույգների տան մասին այս հրապարակումից-դիտումից հետո ի՛նչ շարունակություն-պատում եք սպասում… Շաբաթ օրը Կարապետ Ռուբինյանի հետ 2019-ի զարգացման նախագծերով կրթահամալիրի Ուսումնական ագարակի լճակի, հետո ագարակի ձիանոցի մատույցներում էինք, անցում կատարեցինք… շինություններին հարևան, դաշտերին, որ աղբանոց-մեքենաների գերեզմանոց են դարձել երկարատև անտերությունից… Ուրախացեք, այցելեք, պատմեք. մի նախաձեռնությամբ սկսվել է՝ հատուկ մեխանիզմերով մեքենաների կմախքները աղալը, բրիկետներ դարձնելը… Մենք, գիտեք, դիմել ենք Երևանի քաղաքապետին՝ երեսուն տարի չօգտագործվող կաթսայատան շենքը Ագարակի հարևանությամբ ձմեռային ձիասպորտի մանեժի վերածելու առաջարկով, «Հնգամարտը ուսումնական ագարակում» նախագծով լքված հարևան տարածքում բաց լողավազան կառուցելու առաջարկով, դիմել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղողի և գինու դպրոցի համար այս աղբավայրերից հողատարածք կրթահամալիրին հատկացնելու՝ սովորողներով խաղողի այգիներ հիմնաելու և գինու արտադրամաս ստեղծելու։ Մի՛ զարմացեք։ Սրանք կրթահամալիրի զարգացման ծրագրով մեր որոշած աշխատանքներ են։ Հարգելի վարչապետը որոշել է դրանց համար մաքրե՞լ հողատարածքը աղբից ու մեքենաների գերեզմանից… Ա՛յ սա կլիներ հեղափոխության քաղաքական-տնտեսական-սոցիալական ցուցանիշ…
Մեքենաների գերեզմանոց-աղբանոցից լուսանկարները՝ Քոլեջի ուսանող Արմեն Թորոսյանի:
Իսկ մինչ այդ Էդմոնդի-Էդգարի հետ որոշեցինք, քանի Սմբատը մեր «Հարսնացուն հյուսիսից» նախագծով գլուխն է կորցրել Թիֆլիսում, սկսել Արատեսի համար ձիերի մի այսպիսի երամակի որոնում-հավաքագրումը…
Կիրակին աշխատանքային էր, ինչպես շաբաթը… ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, որ պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանի հետ մեկնում էր Բելգիա, ես ունեցա հնարավորություն 2019 տարվա, 2020-2022 եռամյակի համար ներկայացնելու կրթահամալիրի զարգացման ծրագրով, սեբաստացիներիս ուսումնական ջանքերով մշակվող, կառուցվող՝ ստեղծվող հրաշալիքները մեր, որպես նախագծային աշխատանքների փաթեթ յոթ… Այո, այս աշխատանքները զարգացման ծրագրով դիտում ենք որպես ուսումնական նախագծեր՝ բոլոր փուլերում՝ նախագծելու-մշակելու, նախագիծը հանրայնացնելու, գործընկերներ, միջոցներ գտնելու, իրականացնելու, արդյունքները ներկայացնելու, թե չէ էլ ի՞նչ զարգացում… Վարգող ձիերի երամակից այսպիսի հետք մնաց իմ գրում. որպես հավելված իմ գրի կարդացեք անպայման… Մնում է ավելացնել, որ մեր աշխատանքներին տեղում ծանոթացել են, դրանցով ոգևորված են, իրենց զորակցությունն են հայտնել ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ԿԳ նախարարը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Բնապահպանության նախարարը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ԱԺ պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը՝ իր աշխատակազմով… Ի՞նչ զարգացման ծրագիր կդիմանա այսպիսի զորակցությանը. տեսնենք…
Աստղիկ Բլեյանի լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Իսկ մեր տան սայլակին՝ Աստղիկ Բլեյանի, ավելացել է նորը՝ ճոճվողը… ա՛յ այսպիսի… Սրընթաց վարգով մեր, Դավիթը կասեր мелкий вредитель-ը, ետևում թողած 100 օրը, ուսումնական է դարձնում իր նոր ճոճը և Շուշանի երևանյան համերգին կմասնակցի իր քայլակով… Շուշան քույրիկին այս անգամ կմնա հեծանվի ընտրությունը…
#1591