Օրեր առաջ Մարիետ Սիմոնյանի հետ գորովանքով խոսում էինք մեր Քրիստինե Շահբազյանի, մասին, որ սեբաստացիների 10 տարեկան Աշոտի, վեց տարեկան դարձող Մարկի մայրիկն է, որ 2010թ.-ից կրթահամալիրում աշխատելու շրջանում հասցրեց կրթահամալիրի Հյուսիսում մայրենիի-հայրենագիտության դասընթացների, ավելի ու ավելի հայտնի դարձող «Հյուսիսափայլ» ռադիոյի նախագծի ղեկավարը դառնալ… Մենք սիրով արձանագրեցինք, որ կրթահամալիրի ներառական, խրախուսող, ստեղծական միջավայրը հնարավորություն է տվել պետական հանրակրթական ծրագրով անցած, համալսարանական կրթությամբ Քրիստինեին՝ բարեխիղճ հետևողականությամբ յուրացնելու հեղինակային կրթական ծրագիրը և դրսևորելու իր ներուժը։ Արատեսյան եռօրյան Քրիստինեի համար դրա արձանագրումը դարձավ…

Հարգելի՛ տիար Բլեյան.
Ուզում
ենք շնորհակալություն հայտնել Դեպի Արատես իրականացրած այս եռօրյա անմոռանալի ճամփորդության համար, ձմեռային այն վայելքի, անսկիզբ ու անվերջ թվացող ձմեռային հեքիաթ օրերի համար: Ամեն ինչ այնքան սիրուն էր, որ դժվար է բառերով նկարագրել  տեսածն ու զգացածը:
Ուզում ենք շնորհակալություն հայտնել նաև Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Սմբատ Պետրոսյանին, տնտեսվար Տարոնին՝ մեզ ուղեկցելու, անընդհատ մեզ հետ լինելու, բոլոր հարցերում աջակցելու, սովորողների ու դասավանդողների անվտանգությունն ապահովելու, վառարաններն օր ու գիշեր  թեժ պահելու համար, ինչպես նաև՝ սովորողների հետ ձմեռային խաղեր կազմակերպելու, Արատեսով քայլելու—ճանաչելու, պատմելու—ներկայացնելու այս լայն հնարավորության համար:
Ներկայացնում եմ դեպի Արատես իրականացրած եռօրյա ճամփորդության հաշվետվությունը (սովորողների հաշվետվություններից մի քանիսը դեռևս խմբագրման-սրբագրման փուլում են):
Կրկին ու կրկին շնորհակալ ենք…
Հյուսիսային դպրոց, Քրիստինե Շահբազյան, Քնարիկ Ներսիսյան, Տաթև Աթոյան, Անուշ Թորոսյան և ճամբարականներ

Սովորողների գրական թատրոն. 8-րդ դասարանցի Անի Արղությանի հեղինակային մոնոներկայացում:

Քանի որ Սմբատի մասին գրել եմ,  ուզում եմ Քրիստինեի այս նամակը ներկայացնել որպես Արատեսի դպրական կենտրոն Սմբատի 6-օրյա գործուղման գնահատում։ Սրան ավելացրեք նաև Գոհար Եղոյանի հայտնի արձագանքը, Քնարիկ Ներսիսյանի հաշվետվությունը, Մարթա Ասատրյանի հրապարակած հաշվետվությունները։ Իսկ ես ուզում եմ շեշտել, որ Արատեսի այսօրվա գոհաբանական արձանագրումների վիճակը դիտեք նաև որպես Սմբատի գործունեության արդյունք. այստեղ տեսեք Սմբատին, որ օգոստոսից սկսած՝ իր ժամանակի կարևոր մաս անցկացրեց կա՛մ Արատեսում և Երևան-Արատես-Երևան ճամփաների վրա, կա՛մ կրթահամալիրում Արատեսի հարցերի քննարկումով…

#1566

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրն իմ սկսում եմ մեդիտացիայով…

Այսօրն էլ՝ երկուշաբթին, ինչպես երեկվա կիրակին, սկսում եմ… մեդիտացիայով հեղինակային անհատական-ընտանեկան միջավայրում… Ժամը 4-5-ի արանքում մեր հոբելյար դարձող Դավիթ արջուկը հազալով հասնում է ծնողական որջ, գողեգող-պայծառացած խմում Շուշվա դոշաբից (արջերն

Շուտ արթնանալը՝ մանկության երազանք…

«Ի՞նչ ենք մենք անում, որ մեր ամրոց-կացարան-հյուրատուն նախագիծը դառնա գրավիչ հենց աշխատողների համար՝ խոհարար-մատուցող-սպասարկող մեծ անձնակազմի համար»,— երկու հարյուր տարվա պատմություն ունեցող ամրոցի՝ երկար ժամանակ լքված հսկա տարածքով-արտերով-շինություններով, ներկայիս ժամանակակից

Հասունության քննություն է․ մեր կյանքի իշխանությունը իրացնելու ժամանակը…

Օրագրային սևագիր-նախագծային գրառումները վերջին օրերի՝ չօգտագործված, իրենց տեղին-ժամանակին լուռ ու համառ սպասող, անաղմուկ-մունջ՝ խաղաղ գործելու-ստեղծելու-փոխանցելու էին վերաբերվում․․․ Հրապարակի, Նիկոլի ղեկավարած շարժման—քայլքի-հավաքի ֆիզիկական ազդեցությունն է ինձ վրա․․․ Պատկերացրեք, քաղաքացիական անհնազանդության երթը,