Օրեր առաջ Մարիետ Սիմոնյանի հետ գորովանքով խոսում էինք մեր Քրիստինե Շահբազյանի, մասին, որ սեբաստացիների 10 տարեկան Աշոտի, վեց տարեկան դարձող Մարկի մայրիկն է, որ 2010թ.-ից կրթահամալիրում աշխատելու շրջանում հասցրեց կրթահամալիրի Հյուսիսում մայրենիի-հայրենագիտության դասընթացների, ավելի ու ավելի հայտնի դարձող «Հյուսիսափայլ» ռադիոյի նախագծի ղեկավարը դառնալ… Մենք սիրով արձանագրեցինք, որ կրթահամալիրի ներառական, խրախուսող, ստեղծական միջավայրը հնարավորություն է տվել պետական հանրակրթական ծրագրով անցած, համալսարանական կրթությամբ Քրիստինեին՝ բարեխիղճ հետևողականությամբ յուրացնելու հեղինակային կրթական ծրագիրը և դրսևորելու իր ներուժը։ Արատեսյան եռօրյան Քրիստինեի համար դրա արձանագրումը դարձավ…

Հարգելի՛ տիար Բլեյան.
Ուզում
ենք շնորհակալություն հայտնել Դեպի Արատես իրականացրած այս եռօրյա անմոռանալի ճամփորդության համար, ձմեռային այն վայելքի, անսկիզբ ու անվերջ թվացող ձմեռային հեքիաթ օրերի համար: Ամեն ինչ այնքան սիրուն էր, որ դժվար է բառերով նկարագրել  տեսածն ու զգացածը:
Ուզում ենք շնորհակալություն հայտնել նաև Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Սմբատ Պետրոսյանին, տնտեսվար Տարոնին՝ մեզ ուղեկցելու, անընդհատ մեզ հետ լինելու, բոլոր հարցերում աջակցելու, սովորողների ու դասավանդողների անվտանգությունն ապահովելու, վառարաններն օր ու գիշեր  թեժ պահելու համար, ինչպես նաև՝ սովորողների հետ ձմեռային խաղեր կազմակերպելու, Արատեսով քայլելուճանաչելու, պատմելուներկայացնելու այս լայն հնարավորության համար:
Ներկայացնում եմ դեպի Արատես իրականացրած եռօրյա ճամփորդության հաշվետվությունը (սովորողների հաշվետվություններից մի քանիսը դեռևս խմբագրման-սրբագրման փուլում են):
Կրկին ու կրկին շնորհակալ ենք…
Հյուսիսային դպրոց, Քրիստինե Շահբազյան, Քնարիկ Ներսիսյան, Տաթև Աթոյան, Անուշ Թորոսյան և ճամբարականներ

Սովորողների գրական թատրոն. 8-րդ դասարանցի Անի Արղությանի հեղինակային մոնոներկայացում:

Քանի որ Սմբատի մասին գրել եմ,  ուզում եմ Քրիստինեի այս նամակը ներկայացնել որպես Արատեսի դպրական կենտրոն Սմբատի 6-օրյա գործուղման գնահատում։ Սրան ավելացրեք նաև Գոհար Եղոյանի հայտնի արձագանքը, Քնարիկ Ներսիսյանի հաշվետվությունը, Մարթա Ասատրյանի հրապարակած հաշվետվությունները։ Իսկ ես ուզում եմ շեշտել, որ Արատեսի այսօրվա գոհաբանական արձանագրումների վիճակը դիտեք նաև որպես Սմբատի գործունեության արդյունք. այստեղ տեսեք Սմբատին, որ օգոստոսից սկսած՝ իր ժամանակի կարևոր մաս անցկացրեց կա՛մ Արատեսում և Երևան-Արատես-Երևան ճամփաների վրա, կա՛մ կրթահամալիրում Արատեսի հարցերի քննարկումով…

#1566

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Համբարձման-մաքրումի․․․ տոնական օրեր՝ Հայաստանով մեկ փոխանցումով

Սևան քաղաքի եկեղեցում, նրա հրապարակում, տարատարիք սեբաստացի սովորողների և մանկավարժական աշխատողների ելույթը՝ պար-երգը, խոսքն ու զրույցը Սևանում ստեղծվող մեր հանրային դպրոցի մասին, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ ուսումնական պատարագը, հետո, բնական-ծիսական  շարունակություն ջրոցին Սևանա լճի ափին մեր մայիսի 8-ի,  Համբարձման խաղեր-մաքրումի օրվա պատշաճ  շարունակությունն էր․․․ 

Հակառակ կողմը

Վերնագիրը Մարթա Ասատրյանինն է։ 

Որպես մեր ազատության ազնվականների դաջվածքներ մի-մի…

Ո՛չ վարչապետի Սարդարապատի ելույթը, ո՛չ Քոչարյանի խոսքը իր աջակիցներին, չեմ անտեսել… Կարդում եմ, հետևում… Այլ խողովակներ կան դրանց անդրադառնալու… Իմ գրում՝ որպես ամենօրյա պատում, մանկավարժությունն է. իմ օրը, առօրյան, իմ