Այսօրվա իմ բացակայությունը հաստատումն է, որ ես երկշաբաթյա արձակուրդում եմ։ Այս մասին ձեզ տեղակացրել էի վաղօրոք։ Այսպիսով, նման ռեժիմը կօգնի օր առաջ հաղթահարել հիվանդությունը և փորձարկել տիարի նոր կարգավիճակը կրթահամալիրում, որպես մենթորական գործունեություն։ Ես իմ փորձով, պատասխանատվությամբ կարող եմ օգտակար լինել կրթահամալիրի զարգացմանն ուղղված նախաձեռնության հեղինակ սեբաստացուն՝ սովորողի, թե ուսուցչի, ծնողի, շրջանավարտի, թե կրթահամալիրի բարեկամի։

Կրթահամալիրի տնտեսության հետ կապված գործունեությունը իմ այս բացակայության շրջանում ղեկավարելու է Կարապետ Ռուբինյանը, ուսումնական գործունեությունը՝ Գևորգ Հակոբյանը։ Ես ուղիղ կապի մեջ եմ յուրաքանչյուր նախաձեռնության հեղինակի հետ։ Կրթահամալիրի բոլոր կրթական օբյեկտները ջեռուցվում են․ դրանց ջեռուցման ռեժիմները որոշում և ապահովում են կրթական օբյեկտների՝ ուսումնական հաստատությունների ղեկավարները։ Այս հղումով դուք կարող եք նորից ծանոթանալ։

Նոյեմբերի այս շրջանը կրթահամալիրի դպրոցների բակերի հարակից տարածքներում աշխատանքային նախագծերով պարտիզապուրակային գործունեության վճռական շրջանն է, որի վրա ես հրավիրում եմ յուրաքանչյուրիս ուշադրությունը։

Շնորհակալություն կրթահամալիրի Տոնի համար։ Դրա արձագանքները ոչ միայն չեն լռում, այլև ձեր մեդիայում, անհատական արխիվում ամենահետաքրքիր գրանցումներն իրենց սպասողին թող հուսախաբ չանեն։ Մի՛ ծուլացեք։

Արևածագից մինչև մայրամուտ կամ դրախտային Վայոց ձոր…
Ֆոտոշարքը՝ Սմբատ Պետրոսյանի

#1492

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տո՛ւր իմ հայ-վրացական անձնագիրը

Այ, այսպիսի ընկալում է առաջացրել հայ-վրացական հանրակրթական կամուրջներով Դավիթ Բլեյանին տանը, դպրոցում, ճամփորդություններում պարուրած միասնությունը: Միասին են եղել հայկական ու վրացականը Երևանում, Թբիլիսիում, հիմա էլ՝ Ախալքալաքում, հյուրանոցում, մաքսատանը: Մենք ոչ

Որ Զանգուն մայիսյան հանգստյան-տոնական եռօրյայի ընտանեկան նախագիծ լինի…

Իմ այս գրով կկարողանա՞մ հասանելի լինել սեբաստացի ընտանիքներին. յուրաքանչյուրիդ աջակցության կարիքն ունեմ, դարձեք ընտանեկան ճամփորդական նախագծի հրահրողը, խորհրդատուն, կազմակերպիչը: Այս օրերին՝ մայիսի 7-ին, 8-ին, 9-ին Երևանի Զանգուն առանց մեքենայի ընտանեկան

Գոհություն՝ կյանքով-ուսումով-օրով… գրով…

Հիմա, երբ 9։30 միջին ու ավագ դպրոցի սովորողներին՝ Իվետա-Անահիտ-Սմբատ երրորդությամբ, ճանապարհել եմ Աշոցքի լեռնադահուկային, «Չաչանակներ»-ի Կարինե Գոմցյանի ու Շուշան Փաշինյանի լրատվական ապահովմամբ, 10։50՝ միջին դպրոցի՝ Ստելլա-Մենուայի Արատեսի խմբին, նախագծային պատրաստության ստուգմամբ, հասցրել