— Էդ ի՞նչ ես անում, չես ամաչո՞ւմ,- ասում եմ,- մի՛ արա:
– Ամո՛թ քեզ, Դավի՛թ,- ասում է մայրիկը…
– Ամոթ քե՛զ… ,- նեղսրտած հակադարձում է Դավիթը…
– Ի՞նչ է ամոթը, Դավի՛թ,- հաճախ կրկնվող այսպիսի «կրակոցներից» մանկավարժական օգուտ քաղելու նպատակով հարցնում եմ իմիջիայլոց…
– Դու ինձ ես տալիս, ես՝ քեզ…- ինչպես միշտ այս դեպքերում, մեծերիս անակնկալի է բերում Դավիթը:

– Հետո՞ Դավիթ,- մտքերի մեջ՝ այլ տեղում, թե այլ տեղից վերադառնալու համար հարցնում եմ իրիկունը Դավթին:

Դավիթը գոհ է իր օրվանից, առավոտը եղել է Մեդիակենտրոնում, ներկայացել տեսուչներին, առել-տվել կարոտը Մեդիակենտրոնի մշտաբնակներին, իր նկատմամբ միշտ հոգատար Սուսանին, Լիլիթին, Աիդային, Նառային… կուշտ խաղացել «կրասավեց» Զառայի հետ, աստղացուցարանում է եղել… միայնակ… Բոլոր այս տպավորությունները՝ հետո, օրեր հետո կարտահայտվեն, խոսք ու պատկեր… ձայներ կդառնան: Հիմա վայելում է իր քույրիկներ Մելինե-Մարիամի ընկերակցությունը. մեքենաների աշխարհում է, ցուցադրությունից (ավտոսալոնից) առանձնացնում է «մեկը հազարից» ու երկար վարում-զբաղվում է նրանով, կենտրոնանում է ուշադրությամբ…
– Հետո՞, Դավիթ,- կրկնում եմ ես…
– Հետո չկա, հետո էլ ավելի հետո կա, կա ու չկա, չկա ու կա, առանց հետոյի կա…
Այսպես է խոսում Դավիթ Բլեյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պապի ասածը թող լինի

Կյանքն ընտրություն է, ու Դավիթ Բլեյանն ամեն օր իր ընտրությունը կատարում է, ստանում անհրաժեշտ աջակցություն ու հնարավորություն դրա համար: Ի՞նչ ճիշտ, ի՞նչ սխալ, եթե դա քո ընտրությունն է… Խումբ է

Դե, ձեր մեռելն եկեք տարեք

— Դավիթ, ժամը երեքն է,- պատանդի վիճակում, դատապարտվածի նման խնդրում եմ ես. – Լավ չէ, որ ժամը երեքն է, լավ կլիներ՝ երկուսը լիներ գիշերվա: Հետո կլինե՞ր երեքը գիշերվա, հետո՝ չորսը գիշերվա,

Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում

— Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում, — Դավիթը ձգվում է դեպի մայրիկը. տարածվում է, գլուխը խոթում… – Ես կաթ չունեմ. համ էլ դու պուճուր չես, Դավի՛թ: – Ես արդեն