— Էդ ի՞նչ ես անում, չես ամաչո՞ւմ,- ասում եմ,- մի՛ արա:
– Ամո՛թ քեզ, Դավի՛թ,- ասում է մայրիկը…
– Ամոթ քե՛զ… ,- նեղսրտած հակադարձում է Դավիթը…
– Ի՞նչ է ամոթը, Դավի՛թ,- հաճախ կրկնվող այսպիսի «կրակոցներից» մանկավարժական օգուտ քաղելու նպատակով հարցնում եմ իմիջիայլոց…
– Դու ինձ ես տալիս, ես՝ քեզ…- ինչպես միշտ այս դեպքերում, մեծերիս անակնկալի է բերում Դավիթը:

– Հետո՞ Դավիթ,- մտքերի մեջ՝ այլ տեղում, թե այլ տեղից վերադառնալու համար հարցնում եմ իրիկունը Դավթին:

Դավիթը գոհ է իր օրվանից, առավոտը եղել է Մեդիակենտրոնում, ներկայացել տեսուչներին, առել-տվել կարոտը Մեդիակենտրոնի մշտաբնակներին, իր նկատմամբ միշտ հոգատար Սուսանին, Լիլիթին, Աիդային, Նառային… կուշտ խաղացել «կրասավեց» Զառայի հետ, աստղացուցարանում է եղել… միայնակ… Բոլոր այս տպավորությունները՝ հետո, օրեր հետո կարտահայտվեն, խոսք ու պատկեր… ձայներ կդառնան: Հիմա վայելում է իր քույրիկներ Մելինե-Մարիամի ընկերակցությունը. մեքենաների աշխարհում է, ցուցադրությունից (ավտոսալոնից) առանձնացնում է «մեկը հազարից» ու երկար վարում-զբաղվում է նրանով, կենտրոնանում է ուշադրությամբ…
– Հետո՞, Դավիթ,- կրկնում եմ ես…
– Հետո չկա, հետո էլ ավելի հետո կա, կա ու չկա, չկա ու կա, առանց հետոյի կա…
Այսպես է խոսում Դավիթ Բլեյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծիծիկ, տուտուզիկ

Բլեյան Դավիթը նորից Դպրոց պարտեզի իր կուկուներին, Մելինե-Կարինեին կարոտել-հիշել է. նորից կիրակին անցկացրել է բուռն, օրվա վերջում «աստղային» ընկերակցությամբ՝ է´լ Նազենի Հովհաննիսյան, է´լ Սոֆի Մխեյան, է´լ Լիլիթ Բլեյան, Վահե ու

Արտով երգով կանցնի մեր ճամփան…

Գրիգոր Խաչատրյանն անուն կպցնելու վարպետ է։ Վերնագիրն իմ այս օրապատումի իրենից քաղեցի. Սեբաստացի ագարակի ճամփին, երբ կրթահամալիրի տեխնոլոգ-նկարիչների մեծ խմբով Գեղարվեստում Քնարիկ Ներսիսյանի ու Կարինե Մացակյանի նախաձեռնած Կլոր սեղան-տիտիկից հետո

Անվստահության մութը խիզախորեն ցրելու տարի…

Դավիթ Բլեյանն այս օրերին ամենաշատը տպավորված է Գրիգոր Խաչատրյանի բերած մեծ «Կինդեր Սյուրպրիզ» ձվիկներով… Նրբանկատ՝ ոչ այն է մարդ, ոչ այն է, առավել ևս, նկարիչ, Գրիգոր Խաչատրյանն իր ընտրության մեջ չի վրիպել…