Իմ գիրը, որպես պատում, երեկվա շարունակությունն է, ինչպես երեկվա իմ գործը… այսպես, օր օրի, անընդհատ ու բարեխիղճ, որ կայանա, խնամքով հաստատվի կյանքում, զարգանա…

Թվում է՝ ո՛ւր սովորողի արձակուրդի անհոգությունը, ճամբարային ինքնավարությունը, ո՛ւր ստուգումների քննական բնույթը՝ իր խիստ կանոնակարգով, անհանգիստ ծնողների հուզումով․․․ Բայց սրանք՝ այս անկապ-անհամատեղելիները, կարող են հադիպել կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսի ու Հարավի դպրոց-պարտեզներում, ուսումնական ճամբարներում, ու 4-րդ դասարանցիների մայրենի լեզվի ստուգումները՝ միասնական հանրապետությունով մեկ, նոր կազմակերպում ստանան՝ սովորողներով-ծնողներով-ուսուցիչներով, նոր կրթական միջավայրում՝ որպես ուսումնահետազոտական ամբողջական ներառական ճամբար, իր առավոտյան ընդհանուր պարապմունքով, ժամերգությամբ, իր օրվա անելիքի նյութականացմամբ-քննարկմամբ։ Ու բաց-մարդկային՝ բոլոր փուլերում, արդար-հավաստի-մեկնաբանելի՝ յուրաքանչյուր գործողություն, տեղում ուղղելի՝ ամեն մի վրիպում․․․

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1394

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շատ քիչ բան, որ սիրտդ ջերմանա․․․

Շորտերով եմ սկսում իմ օրը-գիրը mskh.am-ում։ Վրացախոսների ակումբի բլոգում՝ տեսահալովակ-շնորհավորանքների արձագանքները Վրաստանից․․․ Փշաքաղվեցի․․․Մեկ օրվա կտրվածքով տեսահոլովակը դիտվել է 3849 անգամ․․․ Շատ հաճելի անակնկալ Հայաստանից․ եղբայրական Հայաստանը Վրաստանի անկախության օրն է

Կսմիթնե՞ր։ Ոչ, դրա ժամանակը չէ

Որքան էլ գլխիս խելք չի մացել (մայրս էսպես կասեր), ինձ պետք է տեղին հիշեցնել մեր պայմանվորվածությունների մասին։ Ասեք՝ տիար, դուք այս ժամին պիտի լինեք՝ էլի մեզ հետ, բայց այսինչ տեղում․․․ Երբ դա

Երևակայության, ճախրանքի նախագծեր… Ձմեռ պապի համար…

Երեկոյան, սովորականի պես, Դավիթը քիթը իր նոթբուքի մեջ խոթած, հերթական մուլտֆիլմն է դիտում․ — Դավի՛թ ջան, հերիք է, արի մի քիչ օտար լեզվի գրավորներդ գրենք,- համոզում, հորդորում է Արմինեն։ Դավիթը