Այսպես արձագանքեց քնից նոր վերկացած (որ թողնես, կքնի…) Դավիթ Բլեյանը կիրակնօրյա մեր ծրագրի ներկայացմանը.
— Գիտես, գնում ենք Միքայելենց տուն, հետո միասին Տաթևենց տուն… Տաթևն ու Միքայելը, Դավիթ ջան, նշանվում-ամուսնանում են։
Մենք էլ ուրախացողը, իրենց կողքին…
— Ինչի մինչև հիմա չե՞ն ամուսանացել…
Հա՜, մոռացել են, հիշեցրել ենք՝ ծես է-ավանդույթ է-ուրախություն է, թող բոլորինս լինի, առաջնեկի ի հայտ գալու մասին լուրով…

— Էս մեր տղեն գնալով նիհարում է. անցած ամառվա տաբատներն ընկնում են վրայից…
Այս ընթացքում իմ տղայով հիացող Արմինեն էլ կատարեց իր պարտիան. փայլո՛ւն:
Մեր երեխաներին բաժանել ենք. Դավիթին, որ ես եմ բերել, ինձ եմ վերցնում, ծնվողը, ում սեռն էլ իսկի հայտնի չէ դեռ, Արմինեն։

Նշանի ծեսի-խորհրդի մասին մինչև երեկ, գիտեք, մտածել եմ… Հասկանալի է, որ նա վաղուց կորցրել է գլխավոր իմաստը՝ ընտանիքների միջև պայմանավորվածությունը իրար ճանաչելու շրջանն սկսելու մասին մինչև ամուսնություն, ու նշան՝ այս աղջիկը այդ շրջանում է, նախաամուսնական… Հասկանալի չէ, որ այն ծաղկում է ապրում՝ Լիլիթ Հայկազունին նշանվեց Լոֆթում, չեմ մոռացել, Աշխեն Թադևոսյանը չհետևեց իմ հորդոր-զգուշացումներին… Լավ է, որ հիմա, տեսեք, Արամ անունով 12 օրական տղան գրկում է, Աշխե՜ն ջան, իր դասարան-ջոկատն էլ՝ Լուսինե Բարխուդարյանի գլխավորությամբ, Դավիթ Բլեյանի դասարանական ջոկատի մեջ։ Շամիրամ Պողոսյանը նշանվեց ռեստորանում, Փարիզից Ժիրայր Չոլաքյան գլխավոր խմբագիրն էլ «Նոր Յառաջի» մասնակցեց… Այսօր Ժիրայրին մեկ շաբաթով հյուրընկալում ենք գեղարվեստի կացարանում, իսկ Արա Գեղեցիկ ընտրյալը իր ոտքը կոտրեց. երեկ տեսա գիպսով, չճանաչեցի, հիմա մոլորվել-մնացել ենք, երբ-ինչպես ամուսնության փաստը կայացրած համարենք… Այս խնդրի՝ նշանադրեքի մասին մինչ երեկ մտածում էի: Թվում էր, գտա, այնքան մոտ-պարզ-մարդկային ու ամբողջկան ծեսի մեջ՝ ներառական… Մարդիկ իրար ճանաչում են այնքան, որ որ որոշեն են միասին ապրել, մեկ տնտեսությամբ, մեկ մարմին՝ մեկ ընտանիքում… Ամենամոտ վկա մարդկանց մի խմբով, պարզ-շատ պարզ, մի քանի հոգով, ինչպես մենք երեկ, հավաքվում են տղայի տանը։ Ես, Արմինեն ու Դավիթը առաջին անգամ եղանք Միքայել Ղազարյանի հայրական տանը, հավանեցինք՝ ծաղկի մեջ կորած, ինչն այնպես չէր-պայմանավորվեցինք, սեղանի շուրջ սիրով եկանք համաձայնության, երեք մեքենայով համեստ շարժվեցինք Միքայելի ընտրյալ Տաթև Համբարյանենց տուն… Բարձրացանք 9 հարկ… Ու այստեղ, երբ հասանք, գլուխս պտտվեց… Չորս քույր, ամուսնով ավագ Մերին, Տաթևը, Թագուհին, Անուշիկը բասկետբոլիստ, Ախալցխեից Հայաստան տեղափոխված հայրը-ներդաշնակ մայրը, զարմանալի ընտանիք, ինչ էլ լավ իրար հանդիպել են… Տաթևի-Միքայելի ընտանիքներն իրար լավ էլ ճանաչում, էս օրվան սպասում են։ Արդար վաստակով սեղան, մատանի, նշանով առանձնացրինք, բաժակ բարձրացրինք, հաց կիսեցինք, իրար աչքերի նայեցինք-ասեցինք… Ո՜նց կարելի էր այսպես չիջնել ու քայլելով-թափառելով Տաթևին-Միքայելին ուղեկցել իրենց տան անկողին… Շարունակությունը՝ որպես հարսանյաց-ամուսնական ուրախություն, երբ ասես կարելի է անել։ Պատկերացրիք, չէ՞, խմբով գնանք նորապսակ ամուսիններին որտեղից ասեն՝ տանից Նորագավթի, թե եկեղեցուց, թափորով ուղեկցենք Մարմարյա սրահ, անենք հարսանյաց ուրախություն, ու բոլորով դառնանք այս ուրախության մասնակից, ասենք՝ շնորհավոր…

Դավիթ Բլեյանը հասունության մի շրջանում է, երբ հայր ու որդի պիտի հեծանվով քաղաքը իր թաղերով-շրջակա միջավայրով անցնենք… Երեկ, մինչև Արմինեն պատրաստվում էր Միքայելի-Տաթևի կողքին կարևոր երևալուն, ես ու Դավիթը անցանք աշխատանքային կիրակի հայտարարված կրթահամալիրի դպրոց-պարտեզների լողափերով բաց… Տեսարա՜ն. Դավիթը կանգնեց Վահանի Սերոբյանի ավազանի ընտրության առաջ, ընտրեց ամենաապահովը… Ամենուր մեր շինարար մասնագետ-պարտիզպան ընկերները, Վահրամ Մարտիրոսյանի առաջնորդությամբջանում էին, որ տասը ավազանները, ծովերը Բանգլադեշի մեր, պատրաստ ներկայանան սեբաստացի ճամբարականներին, նշանի մատանիով լողի մարզիչ Տաթևին ու մարզադպրոցի ղեկավար Միքայելին, որ հինգ բաց լողափերը ներկայանալի լինեն:

Տեսեք: Դավիթը կիրակի օրը ուշ երեկոյան արդեն, մայրիկի ձեռքը բռնած, բարձրանում է մեր շենքի աստիճաններով, ես ոտքս կախ արած՝ ուշադիր լսում եմ մոր և որդու զրույցը… Ոչինչ չի վրիպել այս Բլեյանի հայացքից, միտքը վեց ու կես տարեկան Դավթի հասուն է, համարժեք է արձագանքը…
— Հիմա ի՞նչ եղավ… ասեք, իմանանք… Որտե՞ղ են հիմա Տաթևն ու Միքայելը…

Միքայելը Դավթին մեդալ է նվիրել. Մեդալը Դավիթը գողերից պահել է իմ դարակում։

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1394

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք…

Մեր պատշգամբի վարդերը բացվում են հերթով, ինչպես խոստացված-սպասված էր. մայիս է, ու մայիսին բացվում է վարդը… Առաջին ծաղիկը Դավիթը նվիրեց բուժքույր Անուշին, ում նա շատ է պարտական. տեսնո՞ւմ եք՝ որքա՜ն է

Ծերությունը կարո՞ղ ենք դիմավորել առանց ափսոսանքի…

Դավիթ Բլեյանը գեշ երազից բարձր կանչում է. ես երկա՜ր, շատ երկար եմ քնել․․․ Այսպիսի կիրակի է։ — Էս մեր հայրիկը ե՞րբ է իմ սենյակը սարքելու,- անհանգստանում է Դավիթ Բլեյանը։ Արմինե

Երկու լուսնոտ՝ քնաշրջիկ, լուսնահար…

Մեր տանն ամենաքիչը երկու լուսնոտ կա… Քնաշրջիկ Դավիթ Բլեյանն ու ես՝ լուսնահար, միաժամանակ արթնանում ենք (ձայն ենք տալիս-լսո՞ւմ ենք իրար) գիշերվա 3-5-ի արանքում, իրար ուղերձներ փոխանցում՝ միայն մեզ ամբողջությամբ հասկանալի