Իմ եղբայր Ստեփանը շատ է նեղվում, որ հասուն իր աղջիկ Աննան, Տաթևը Բլեյան, Էդիտը Հովհաննիսյան ծննդյան օրվան մասնակցում են առանց կողակցի, որքան էլ որ նրանք պնդում են, որ իրենք իրենց երեխաներով, աշխատանքով, իրենց կյանքով լավ են զգում:
– Էլ ի՞նչ շնորհավորանք. չգաք՝ ավելի հեշտ կլինի,- ստեփանավարի բաց խոսում է նա…

Զրուցում ենք. բա ինչի՞ց խոսենք՝ մեր կյանքից ու խնդիրներից… Հատկապես, որ այս տարի շատ են հարազատ հոբելյանները. ուզում ես նշանավոր դարձնել դրանց նշումը:

Պահքի վերջնանպատակը ոչ թե մարմինն իր սիրած կերակուրներից զրկելն է, այլ մեր հոգին զորացնելը: Հաստատ է, ես գիտեմ սա: Օրվա 2-րդ կեսին ինձ խոցեց մի տեղեկություն սիրելիի մասին, որը գիտեի, բայց… խոցեց… Ես ուշքի չեկա ողջ օրը, ո՛չ Թումանյանի մեր երևանյան տանը, որ մեր տունն է դարձել ու, ավանդույթի համաձայն, մեծ համերգով գնում ենք, ինչպես տան հմայիչ-գործուն տնօրինուհին շեշտեց, խառնում ամեն ինչ (լավ խառնեցինք, կեցցե՛ք բոլորդ), ո՛չ իմ եղբոր տանը՝ սեղանի շուրջ: Որևէ կերպ այն կապված չէ նաև մեր ստուգող-տեսուչների հետ. մարդիկ են, իրենց աշխատանքն են կատարում: Լո՜ւրը խոցեց: Այսպես կլինի ու կլինի… ոչ մի բաժակաճառ չի փրկի: Ինչպես Դավիթ Բլեյանին ատամնաբույժի մոտ տանելը մեզ չփրկեց դատապարտված ելքից: Հայտնի է, որ այս զգույշ, շատ զգույշ, իմ ճանաչած ամենազգույշը չի թողնելու անծանոթ սպիտակխալաթավորին, հատկապես, որ լսել էր, գիտեր… Չես խուսափի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հարյուրից, հազարից զատ՝ երկու քարի արանքում, երկու դարի արանքում

Սեբաստացի Գոռ Ղազարյանը, իմ քույր Էմմայի թոռնիկը, դարձավ 6-րդ դասարանցի ու շարունակում է հիացնել ինձ. երեկ ամբողջ օրը Դավիթն Օհանավանում անցկացրեց Գոռի հետ, Գոռի կողքին, Գոռի խնամքով… Ինչպե՜ս էր Գոռը

Անձնապատում

Առակս զի՞նչ ցուցանէ. իսկական քույրը նա չէ, Շուշան Բլեյան, որ դեպի բեմ ճանապարհին կարոտում է, արտասվելու չափ, պամպերսն ու ծիծը կորցրած իր ախպորը, կամ նա, Լիլիթ Բլեյան, որ եղբոր համար

Առաջիկա իմ ու Շուշանի անելիքը

Մենք շտապում ենք. հիշեցնեմ, որ իմ Շուշան Բլեյանի երևանյան հեռախոսային կապը վերականգնվել է, Շուշանն Օպերայից իջնում է ինձ, Արմինեին ու Դավթին այցելելու… Շուշանը ոգևորված է իմ հեծանիվով այնքան, որ չի