— Էդ ո՞նց…
Արմինեի համակարգչից Դավիթ Բլեյանին կտրել չէր լինում. թողեց ու մոտեցավ ինձ, երբ ես փոխանցեցի օրվա լուրը՝ մեկ տարեկան ութ ամսականի սահմանը հատած Վահան Սերոբյանը, դարձել է կրթահամալիրի քոլեջի նախակրթարանի Ինգա Անտոնյանի խմբի սան, ընկերացել-խաղացել-ճաշել-քնել քոլեջում: Պատմում եմ իմ իմացածը, Լիլիթ Ազիզխանյանի ու ֆեյսբուքի փոխանցածը
— Հլը ցույց տուր տեսնեմ, ո՜նց,- շարունակում է Դավիթը, տեղավորվում ծնկներիս, բոլոր նկարներով անցնում.
— Բա փոքր չի՞, լաց չի՞ եղել մայրիկին կանչել…

Մեծանում են, Դավիթ ջան, ու հանկարծ մենք տեսնում ենք, արմանք-զարմանք ապրում… ինչպես ես՝ Արևելքի դպրոց-պարտեզում մեր, Նառա Նիկողոսյանի-Վահրամ Մարտիրոսյանի հետ մայիսյան հայացքով միջավայրային փոփոխություններ-լուծումների մեջ, կրթական կասկադի վերին հարթակի զմրուխտ կանաչի միջով Անահիտ Գրիգորյանի՝ մի կողմից, ընդառաջ՝ Փիրուզ Հարությունյանի, ու ինձ թվաց՝ անվերջ 5 տարեկանների զրգուն անցումով… Ծիծաղում են.
— Չէ՜, արդեն վեց տարեկաններն ենք. Դուք եք ասում, չէ՞, մեծացե՜լ ենք…
— Էս ո՞նց,- Դավթի պես մոտենում եմ ես…

Սեբաստացի Վահանը նախակրթարանում։
Լուսանկարները՝ Ինգա Անտոնյանի ՖԲ էջից։

Քիչ այն կողմ, դպրոց-պարտեզը օղակող ավազե ուղիներով հեծանվաերթի են դուրս եկել երևի ոչ հինգ տարեկանները, ոչ էլ վեց… Մոտենում եմ ես, ու մեկի դեմքը-մռութը ինձ տանում է ապրիլյան շարժում-հրապարակ
— Նիկոլի աղջիկը չէ՞…,- կանչում եմ,- Արփինե՜…
Մոտենում եմ… Դեմքը՝ ավելի մռութ, լրիվ հերը, որ լսում էր մայիսի 1-ի ԱԺ-ում ՀՀԿ-ի պատգամավորների վերջին ելույթները… խոժոռ, ավելի խոժոռ… սիրո և հանդուրժողության հեղափոխության օվկիանոսում…
— Չի ուզում Արփինե, ասեք՝ Արփի…

— Ոնց որ պապիկի գլուխը լինի… Էս ո՜նց է մեծացել, է՜…  ո՛չ խոսք հասկացնել է լինում, ո՛չ խաղալ… Սա էլ Արևմուտքի դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցի Սոնա Հովհաննիսյանի՝ Լիլիթ Բլեյանի աղջկա դիտարկումն է իր իսկական քեռի Դավթի մասին… Սոնան է ասում, ում հասունացման-օրիորդացման վրա ես ամենաշատն եմ հիմա զարմացած… խե՜լքը-տե՜սքը-շարժո՜ւմը… Ու ես նրան, Դավթին պատմում եմ Լիլիթի էդ տարիքի-շրջանի մասին… Նմանությունից է երևի…

Բնության հմայքը: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

— Հը, աղջիկներ,- մոտենում եմ խաղով տարված, Դավթի սենյակը բռնած Սոնային ու կրտսեր Նազենի Հովհաննիսյանին… Մեծացող գլխով իրենց եղբայրը խաղով անջատվել է…
— Վատ խոսքեր է ասում Դավիթիկը,- ներողամիտ մի ծիծաղով փոխանցում են ինձ…
— Է՛հ, ծեծեք երկու քույրով, մեկը՝ աջ ափին, մյուսը՝ ձախ, քրիստոնեաբար, ծեծեք, ուշքի բերեք…
— Չէ, դեռ խոսքով ենք փորձում, մի քիչ էլ մեծանա… մենակ մեծ գլխով չի, պիտի համբերենք,- երկու քույրերի մոտեցումն է շարադրում Նազենին…- Պիտի որ լավ լինի…
Դե, իրադարձություններով լի ապրիլը Նազենիին էլ անձնային-հանրային կյանքում դարձրել է հասուն-խոհեմ, մի ուրիշ մակարդակի…

— Էս Մելինեն ինչի՞ մեր տուն չեկավ…
— Դու մայր դպրոցում տեսել ես, Դավի՛թ, չհարցրի՞ր…
— Խազերով Գյումրի են գնում, դյուցազներգեր պիտի երգեն
— Էդ վաղը, թող էսօր գար մեր տուն, վաղը գնար Գյումրի…
— Դու Մելինեին նեղացrե՞լ ես…,- շեղ-ստուգող նայում է Դավիթը Բլեյան։

Իսկ ես մտքերով իմ ավելի շատ էս 18-20 տարեկանների հետ եմ հիմա, Սոնա Բեզիրգանյանի, ով այս տարի ավարտում է մեր Ավագ դպրոցը, սեբաստացի Աշոտ Փաշինյանի, ով հայտարարված ամառային զորակոչով մեկնում է ժամկետային ծառայության, խոստացել է ծննդյան օրը՝ մարտի 11-ին, որ կգա միասին կրթահամալիրի Բանգլադեշով քայլելու, ծառայությունը Արցախի Հադրութում ավարտող Արման Բլեյանի՝ Հյուսիսի մեր պարտիզպանի, նախագծով Գյումրի, Ստամբուլի Տատյան վարժարան ուղևորված սեբաստացի պատանիների… Հասունությունն այս մենք կարողանալու ենք տեսնել…

Սեբաստացի լողորդներ: Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:

Խնկանման խաղող ու տանձ, ու բալ, ու դեղձ,
Իմաստությո՜ւն՝ աշնան մրգերի պես հասուն, 
Իմ մրգաստան երկի՛ր, մրգանման իմ ե՛րգ, 
Երգի նման անմահ, երգի նման ասուն…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1365

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչի մինչև հիմա չեն ամուսնացել… մոռացել են…

Այսպես արձագանքեց քնից նոր վերկացած (որ թողնես, կքնի…) Դավիթ Բլեյանը կիրակնօրյա մեր ծրագրի ներկայացմանը. — Գիտես, գնում ենք Միքայելենց տուն, հետո միասին Տաթևենց տուն… Տաթևն ու Միքայելը, Դավիթ ջան, նշանվում-ամուսնանում

Այսպես․․․ կրակի ու ծխի բերանին․․․ հնի ու նորի սահմանագծին․․․ մարզական

Այս ե՜րբ գնաց սեպտեմբերը՝ իր ուսումնական տարով, որ հիմա էլ գալիս է, նորի իրավունքով, իր հերթական տարով ուսումնական՝ 2017-2018։ Մեզանում՝ կրթահամալիրի Բանգլադեշում, սեպտեմբերը երկու-երեք օր շուտ է գալիս, այս անգամ

Համբարձման խաղեր․ օր մաքրումի

Այսպիսի նախաձեռնություն. երեկ կարևոր երկուշաբթի էր, իմ օգնական Զառա Առաքելյանի հետ «Դար» հիմնադրամում, հիմնադրամի խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանի, տնօրեն Մարգարիտ Գևորգյանի, Գագարին պրոյեկտի ղեկավարներ Սարհատ Պետրոսյանի, Ալվարդ Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի մասնակցությամբ ներկայացնում էի Բլեյան կրթական ցանցով-Գագարին պրոյեկտով մեր մինչև այս՝ ապրիլին կատարած աշխատանքները, Գագարին պրոյեկտի հանրակրթության օրացույցով  մայիսյան նախատեսումները, Բլեյան դպրոց-Գագարին պրոյեկտով հունիսյան ճամբարի զարգացումները, ուսումնական հուլիս-օգոստոսի մեր պատկերացումները․․․