«Փաստ է, որ տնտեսությունն առաջ է ընթանում: Փաստ է, որ մենք աճ ունենք: Փաստ է, որ անցած տարվա համեմատ՝ աշխատավարձերն ավելացել են: Փաստ է, որ մենք ստեղծել ենք 60.000 նոր աշխատատեղ»,- հայտարարել է… (կռահեք) Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ու բիզնեսմեններին վրաց ավելի մեծ ակտիվության կոչ արել:
— Ուրախացա՞ր,- ուղիղ և պայծառ՝ աչքերիդ մեջ խեթելով կհարցնի Դավիթ Բլեյանը: Ուրախացե՛ք, ինչպես ես: Իսկ տասը տարվա մեջ առաջին անգամ… աշխատանքային այցով ԱՄՆ կմեկնի (կռահեցի՞ք ով) Լուկաշենկոն: Զարմացա՞ք: Իսկ ԱՄՆ-ում դպրոցականներին գրքերի փոխարեն iPad-ներ են բաժանում: Ներկայումս ԱՄՆ-ի դպրոցներում գործածվում է տասը միլիոն iPad. ինչո՞ւ iPad՝ Apple- ի պլանշետներն ամենահարմարն են կրթական նպատակներով, նաև, ավելի էժան են: Սեբաստացինե՛ր, տեղում դոփելը, ետ-ետ գնալ-նայելը ժամանակի մսխում է. առա՜ջ… մեր ետևից գալիս են Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում… Կրթական կենտրոնը մնում է Բանգլադեշում, քանզի մենք ենք նրա հեղինակները…

Քնելուց առաջ երեխաներին հեքիաթ-գիրք կարդալու անհրաժեշտություն-օգտակարությունը նորանոր ապացույցներ է ստանում. գիտնականների հեղինակած այս մեկն այդ շարքից է: Մեր կենսափորձը լավագույն հաստատումն է. ավելի լավ կա՞պ, քան ծնողների ու երեխայի ամենօրյա ընթերցողական հեքիաթասացի կապը: Նաև սրա շնորհիվ է մեր Դավիթ Բլեյանը մեծանում ավելի ըմբռնող ու արտիստիկ:

Հայացք Խուստուփի բարձունքից: Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի:

Իսկ Չինաստանում սկսել են պատժել ծույլ պաշտոնյաներին… պատճա՞ռը. «զարգացման նախագծերի հավանության արժանացման և դրանց համար գումարի հատկացման ձգձգումները»…

Եվ ԱՄՆ-ի նախագահն ու Իրանի արտգործնախարարը 1979-ից այս կողմ առաջին անգամ միմյանց ձեռք են սեղմում ՄԱԿ-ում…

 Հայրիկին` Դավիթ Բլեյանի երեկոյան զբոսանքից:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանին:

Կիրակնօրյա ընթերցարան

Արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ Նունե Մովսիսյանի ու նրա ընկերների կիրակնօրյա ընթերցարաններին ու մեդիագզրոցին, կիրակնօրյա «Դպիրին»:

Գեղարվեստի կրտսեր դպրոցի ծնողական լրացուցիչ կրթության ակումբ: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի: 

#467

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքը եռանկյունում ու եռանկյունուց դուրս…

— Պաˊպ, դինոզավրերն ինչո՞ւ վերացան,- առավոտ ժամը յոթին… ջրային հովազի նման լողարանում լողում և քննախույզ է անում Դավիթ Բլեյանը… որ պարզել է արդեն որերորդ անգամ՝ իˊնչ են ուտում, ում չեˊն

Դավթի ու Բեթհովենի հերոսականը՝ նույն գրում

Իմ գրի-պատումի ընթացքը-կազմակերպումը փոխվել է իմ օրվան-գիշերվան համապատասխան։ Փետրվար է ու ձմեռ. ուշացումով, բայց Արատես-Եղեգիսի արջերի նման ես քուն եմ մտել, երկար, ու… արթնանում եմ Դավթի նման, Դավթի հետ… Հազի՜վ

Որպես կտրվող նուռ առավոտյան․․․ գիր է․․․

— Հայրի՛կ, կարո՞ղ է նուռ կտրես․․․ Մեծ նուռը, Դավթի սիրելին, որպես ծես, սիրով, կլեպ-կլեպ մաքրեցի․․․ Դավիթը առավոտյան, աչքը չկտրելով պլանշետից (հիշո՞ւմ եք իմ նվիրած «Թուր Կեծակի» Արմթաբը առաջին. հանկարծ գտել