Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է.
Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է.
Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում.
Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է։
Եղիշե Չարենց

Հրապարակից երեկվա, մեր կյանքի ուղեկցից, մեր կյանքի անբաժանը դարձած, որ երկար-երկար կտանի – կքայլի քեզ հետ՝ առանց քո ցանկությունը հարցնելու, հենց այդ  ուժի ազդեցությունը մնաց: Նիկոլի  ու իր առաջնորդած պարմանիների՝ իրարով խնդուն ուժը մնաց… Մնաց ու հաստատեց. հենց դա էի փնտրում: Հալալ է: Շուռ եկա կեսից բազմոցին՝ մեջքով դեպի նոթբուքի բաց էկրանը live-ուղիղ եթերի, ցույցը չավարտված… Մնացածը գիտեմ (լսեցի՜-հասկացա՜,- կճղղա Դավիթը Բլեյան), համ էլ շարունակելի է, ու կհանդիպենք, չենք կորցնի կամուրջը սերունդների:

Գյումրեցի «Գոհար», «Լապտերիկ» մանկապարտեզների դաստիարակ կենվորների քառյակի հետ խոստացած հանդիպում-թեյըմպումը գեղարվեստի կացարանում, մեր մանկավարժական ընդհանուր պարապմունքից հետո, կայացավ գեղարվեստի հյուրընկալ «Հարթակի», դեպի հարավ՝ Արարատի մոգող-կանչող-տանող ուժի ազդեցությամբ… Մարդկային այս կապն էր, իրար բացահայտած, որպես կամուրջ, որ ինձ դարձրել էր այնքան հեզ-լսող, կանանց Գյումրիի՝ ինքնավստահ-պատմող-սիրելի:

Որտեղից որտեղ, իմ գրասեղանի, որին ավելի ու ավելի շատ եմ կապվում նորից, սա կամուրջ է, թղթերի միջից գտա մի կողմը գրոտած այս թուղթը, ոչ էլ հեղինակ-օր-վայր, որևէ մակագրություն կա, բայց այնքան տեղին թվաց, որ փոխանցեցի իմ գիր բառացի…

Կառավարություններ, իշխանություն, հազար տեսակ չինովնիկներ ոչինչ չեն կարողանալու փոխել, եթե չկայանա մեզ նման հասարակ մարդկանց ընկերությունը, որի դեմ նույնն են դառնում աշխարհի բոլոր լեզուները, ու բոլոր շուրթերը մրմնջում են մի աղոթք:

5 տարեկանների գործունեության ֆոտոքրոնիկոն։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։

Եվ օրացույց, շուրջտարյա դարձած «Բարեկամություն» ճամբարը, որ մի տեսակ աննկատ-անաղմուկ ըստ մանկավարժական գործունեության բնագավառների՝ մեր փորձառության փոխանցման իր եռօրյա-հնգօրյա  ամենամսյա դասընթացներով մտնում է յուրաքանչյուր քաղաք, գյուղ ու շեն, դպրոց հանրակրթական ու մանկապարտեզ՝ հարազատության, անմիջականության, իմացության ամուր թելերով կամրջելով մինչ այս անծանոթ-մեկուսի ապրողների,  ստեղծելով հեղինակային մանկավարժության ցանցի ձևավորման հաստատուն հենք… Սկսում ենք, իհարկե, նախակրթարաններից, և ավելի իրական-մոտ է դառնում դպրոց-պարտեզների ստեղծումը, իսկ Վրաստանի Բոլնիսի փոխանակման նախագծի այսպիսի զարգացումը ջնջում է սահման պետական ու լեզվական անջրպետ. հայ-վրացական հանրակրթական նախագծով Վրաստանում առաջին ակումբի ստեղծումը մանկավարժական նորարության փոխանակման բանուկ կամուրջ է դառնալու…

Հեծանվաերթ-պլեներ Մալաթիայի պուրակ։
Հյուսիսային դպրոց, 4-5-րդ դասարանցիներ։

Նաև իմ սեղանին հայտնված հրավերն է ասում, որ վաղվա թատերականացված գրական-երաժշտական կոմպոզիցիան, ըստ Հ. Թումանյանի պոեմի ու Արմեն Տիգրանյանի երաժշտության, նոր կամուրջ է հաստատում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և կրթահամալիրի միջև, մի կողմից՝ ակադեմիական թատրոնի ու հանդիսատեսի, մյուս կողմից՝ մայիսի օրացույցով նախատեսված «Համբարձում» ծեսի-ժողորդական օպերայի մեր բեմադրության՝ մեր  Մարիամ Մնացականյանի, իր գործիքային խմբի խիզախումով մեր ծիսականաստեղծ-ստեղծական միջավայրում կայացող՝ Անուշի ու Սարոյի հուզիչ սիրո նոր գովքի… Բոլորով մասնակիցը լինելու իրական կամուրջներ են նետված. բաց չթողնեք այսպիսի հնարավորությունը՝ իրար կապվելու-հայտնաբերելու…

Բարեկարգում ենք կրթական պարտեզի անցումները։
Լուսանկարները՝ Ռիմա Երեմյանի։

Ու աստվածային անհաս խորհրդով լցվում բովանդակ նրա սուրբ գթով, գալիս կարոտով մի հեղ համբուրվում աշխարհքից հեռու, լազուր կամարում…

Որքա՜ն ուզեցել եմ, մտածել Անուշի, որպես ժողովրդական օպերայի լիբրետոյի ստեղծման, նրա բեմադրման մասին… Այսպիսի զորություն ունի ծեսը, որպես կամրջող մի ցանց մարդկանց միջև, իսկական Համբարձում, տոն:

Դավիթ Բլեյանի ձախ աչքի տակի՝ այս խառը օրերի կապույտը տեսե՞լ եք… Տարբեր վարկածներ են շրջանառվում…
Մեկի հեղինակը Դավիթն է:
— Դավի՛թ, ինչ է եղել,- առավոտյան լողարանում, վստահ, որ ստանալու եմ առաջին ձեռից հավաստի տեղեկություն, հարցնում եմ ես։
Պատասխանը՝ առաջինը ու միակը…
— Ոչինչ էլ չի եղել,- կտրում է Դավիթը …
Մյուս վարկածը ֆրանսիական է, փնտրիր կնոջը… Դավթի կողքի գեղեցկուհի, անբաժան ուղեկից Անուլիկին փոխարինել է Ադրիանան, որ նստում է դասարանում Դավթի կողքին… Աղջիկներն են կազմակերպել կռիվը…
Երրորդը ամենակենցաղայինն է իր խաբարբզիկությամբ։ Երբ Դավիթն ուզեցել է գրկել դասընկեր Ալեքսին, Ալեքսը խույս է տվել…
— Ալեքսը ոչինչ չի արել, իմ ընկերն է… Ես ուզում եմ Կարապետյան Դավիթը իմ կողքը նստի…
Եվ մի այլ վարկած։ Դավիթը Նիկոլի կողքին է եղել ցույցի առաջնամասում… Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել, ու… Կարդացեք ինտերներտ-սոցցանցերում…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1349

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ազատություն՝ ռիսկի համար պատասխանատվություն կրելու

Մարիմյան Թամար-Անահիտ Աղասյան մանկավարժական նախագծային տանդեմն իմ ուշադրության կենտրոնում է. 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի՝ կրթահամալիրի օրացույցով նախատեսված փետրվարի 2-ի մեկնարկը դիմավորեցի Հիմնական դպրոցում: Կրթահամալիր ստեղծած նշանավոր թիվ 183 դպրոցի հիմնադիր Աշոտներից Դաբաղյանն ուներ առանձնահատուկի վայելքը: Ես,

Բանգլադեշատեսիլ. կմասնակցե՞ն Իվետա Մուկուչյանն ու Նազենի Հովհաննիսյանը…

Այո՛, ընդհանուր պարապմունքը կարող է և կլինի Երերույքի տաճարում մայիսի 21-ին՝ ժամը 9.30-9.45, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի մասնակիցների և Անիպեմզա համայնքի գյուղի բնակիչների, սովորողների և ուսուցիչների մասնակցությամբ: Կարող է և եղավ

Ի՜նչ վերնագիր է՝ ապագան ալեկոծ մեր ժամանակներում…

«Ալեկոծությունը կարող է երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը։ Պետք է մեր գործընկերներին՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- հայտարարել