Տեսեք՝ ինչ հեշտ է Հրազդան գետի, կիրճի հետ կապված խնդիրները լուծել… Քաղաքապետը աշխատակազմի խորհրդակցություն է անցկացնում ու հանձնարարություններ տալիս… «Հրազդանի կիրճն իսկապես հրաշալի հանգստի գոտի է և մեծ ներուժ ունի: Եթե համապատասխան բոլոր ծառայությունները պատշաճ իրականացնեն իրենց աշխատանքները, նաև վերահսկեն, որ կիրճում գործունեություն ծավալող տնտեսվարողներն էլ իրենց հերթին չթերանան ու մաքուր և բարեկարգ պահեն հարակից տարածքները, ապա, վստահ եմ, որ կիրճը նաև զբոսաշրջային մեծ հետաքրքրություն կունենա»,- նշում է քաղաքապետը… Սրանից հետո երևի կմնա Երևանյան լճի խնդիրը, որի համար ևս մի հանձնարարական պետք կլինի…

Իսկ Լուկաշենկոյի որդին Շուբերտ է նվագել Վրաստանի պատրիարքի համար։

Ծով Ալիզե Բանուչյանի՝ մեր Արշակ Բանուչյանի բանստեղծուհի աղջկա հրապարակումները որևէ ձևով բաց չեմ թողնում, իմ գիրն էլ պարբերաբար զարդարում դրանցով: Հավանում եմ: Մեր «Գեղարվեստի հարթակ» ակումբը ունի պայմանավորվածության հանդիպելու: Արթուր Ջանիբեկյանի «Մշակութային վերածնունդ» նախագծով շատ գործեր իմ գրով հրապարակային կարևորել եմ… Բայց այս շատ արագ տարածվող հոլովակը հեչ սրտովս չէ, «այնքան էլ լավը չէ»,- կասեր նրբանկատ Գրիգոր Խաչատրյանը մեր… Ծով Ալիզեն էլ չի հավանում. հանենք շրջանառությունից։

Վարդենու պուրակի ստեղծում Արևմտյան դպրոցում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի և Շուշան Ալեքսանյանի:

Իրանը ուզում է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն՝ հասցնելով այն մինչև Թավրիզ: Այս մասին հայտարարել է օրերս Իրանի արտգործնախարարը Բաքվում, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի արտգործնախարարների քառակողմ հանդիպման ժամանակ… Իսկ ո՞ւր է, Հայաստանի արտգործնախարարը, Մոսկվայո՞ւմ է… Իսկապես, որ Հայաստանը լիակատար մեկուսացված է՝ արտաքսված տարածաշրջանից: Կարդացեք այս հրապարակումը Բաքվից… Այսպիսի Ռուսաստանը՝ Կուզբասի առևտրի կենտրոնի ողբերգությամբ, Արևմուտքի հետ երկարատև առճակատմամբ, Արցախի թնջուկը՝ հայ-ադրբեջանական հակամարտության խորացումը, ուրիշ Հայաստան են ենթադրում, Հայաստան-Արցախ՝ առանց ներքին սահմանների, իրական հավասարությամբ հայաստանցիների և արցախցիների, Հայաստանում ու Արցախում, զինվորական ծառայություն կլինի, թե քաղաքացիական կյանք ու աշխատանք, համերաշխ հասարակությամբ, որտեղ մարդու, հասարակ մարդու ապրելը գալիս է, ես սա անվանում եմ հավեսի երկիր… Իսկ Երևանից Ստեփանակերտում հայտնված Ասյա Խաչատրյանի պատմությունը ուրիշ բան է ասում։

Տեսա մեր սքանչելի Նանե Այնթաբյանին երեկ «Ազատության» հարթակում… Իր-իր ընտանիքի, սիրելի մարդիկ են, իրավունքն է-ընտրությունը… Իր ուժի-բարդության երգ էր ընտրել-հորինել Նանեն… Ինչ լարում ունեցա, մինչև հաջողությամբ ավարտեց, չվնասեց, կիսատ չթողեց… Նանե ջան… 1988-ին քո դպրոցի ուսուցիչներն էին «Ազատության» հարթակում՝ Սամսոն Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Հրայր Ուլուբաբյանը, ուրիշ կարգախոսներով…

Արևմտյան դպրոցի վեց տարեկանների գարնանային առօրյան:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:

Մենք մեր մանկավարժությամբ ստեղծում ենք այդպիսի Հայաստան… Երեկ՝ «Բարեկամություն» ճամբարի առաջին օրը, ես նայում էի Վրաստանից, Արցախից, հայաստանյան մարզերից մեր գործընկերների գոհունակ դեմքերին… Իրենց լավ են զգում մեր մանկավարժական աշխարհում. ուրիշ է,- ասում են,- լրիվ ուրիշ է… Իսկ իմ հայացքն ուղղված է սեբաստացիներին՝ ուսուցիչ-սովորող… Կրթահամալիրի կայքի՝ mskh.am-ի առաջին էջի ակտիվությունը, բազմազանությունը իրականացվող նախագծերի, իմ էլ. փոստի ծանրաբեռնվածությունը հայտերով-առաջարկներով-տեղեկություններով, արձակուրդային անհոգության տեղ չի թողնում…

«Դժվար թե գտնվի ավելի հարմար հարթակ՝ գիտելիքներն ու փորձը միմյանց, այլոց փոխանցելու, քան են մանկավարժական ճամբարները, որոնք դարձել են շփման նոր մշակույթ ձևավորող հարթակներ»… Առանձնացրի այս ձևակերպումը կրթահամալիրի միջին դպրոցի լրագրական ակումբի երեկվա լուսաբանման մեջ… Հեշտ չեն կայանա շուրջտարյա, սովորողների արձակուրդային օրերի «Մուտքի ճամբարները» մեր, որ գարնանային մեկնարկով սկսվեցին երեկ Արևմուտքում՝ 1-5-րդ դասարանցիների համար, և Մայր դպրոցում, ՏՏ հոլդիգում Հերմինե Անտոնյանի…

Իմ ուշադրությունը շարունակում են գրավել մանկավարժական նախաձեռնությունները, որ ենթադրում են իմ աջակցությունը՝ ուսումնական նախագիծ դառնալու համար: Միանգամից երկու այդպիսի առաջարկ  ստացա Ոսկեհատի Մարինե Մխիթարյանից… Ի՜նչ թեթև-լրիվ օգտագործում է իր կապերի, կամավորական աշխատանքի ներուժը… Արմինե Թոփչյան համհարզը տեղում էր, ու հենց Մայր դպրոցի պարկի քարի վրա նստած՝ եկանք համաձայնության… Հերթով՝ իհարկե: Նախ՝ Օշականի «Հացեկաց» ակումբից ստացված առաջարկը՝ ինչպես զարգացնել «Իսկական հարսանիքը»՝ հեղինակային ուսուցման ծառայության նախագծով… Դիտեցեք մեզ իմ բլոգի եթերում:

[youtube https://www.youtube.com/watch?v=N7e64tGdo08?rel=0]

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1340

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարով-սիրով-խերով ծնունդի ու հարսանիքի հոգսեր…

Երեկվա իրադարձություններից իմ կենդանի տեքստերին հասցրե՞ց ընթերցողը ծանոթանալ, ինչպե՞ս դրանք եթերում հայտնվեցին․․․ Իրադարձություն էր սեբաստացի մանկավարժական աշխատողների առավոտյան ժամերգությունը ուրբաթյա, Սուրբ Երրորդություն եկեղեցում, 15 րոպեանոց ժամերգությունից հետո մեր 15 րոպեանոց զրույցը

Այո, այսպես, մեղրոտ շուրթերով եմ սկսում իմ օրը, գիրը, հավաքը

Ձեր ժամո՞վ էլ առտու 4-ն է ուղիղ, ձեր պատշգամբի՞ց էլ լուսինն է նույն՝ այսքան կլոր ու լուսերես՝ կախված վերևում, ու Նորքի բարձունքը՝ կայծկլտացող, վեր խոյացած աշտարակով հառնում․․․ Բա ինչպե՞ս եք

Կոնկրետ ու փոքր քայլերով առաջ գնալու մեր ժամանակի մասին է իմ գիրը

Հիմա ես կարդում եմ Մարիա Մոնտեսորիի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում» աշխատությունը՝ մեր Գևորգ Հակոբյանի թարգմանությամբ մեր «Դպիր» ամսագրում, մեր mskh.am-ում։ Ահա ինչպիսի գործուն-սոցիալական-կրթական-մշակութային բաց համակարգ է մեր mskh.am-ը, հեղինակային կրթական