Այսօրվա համար էի գրել կարծես երեկվա իմ գիրը. մինչև լույսը չբացվեց, չիմացանք մեր գլխին գիշերհանա եկածը։ Իմ հունիսյան մանկավարժական պատումի անիվն այսօր պտտվեց. ո՛չ կլսվի, ո՛չ էլ դրա պատմողը կա։ Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, որ իր ֆոտոշարով իմ բլոգում ներկայացնում է կրթահամալիրի ամառային դպրոցի այսօրը։

Բռնության դեմ լավագույն կոչը-քարոզը-պատգամը հայ գրականության մեջ, որ ծանոթ է ինձ, Հրանտ Մաթևոսյանի այս խոսքն է. «Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ` չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի – տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք` թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք` ձեզ թող զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»: Ամենաշատը տպավորվել եմ այս կադրերից, տեսանյութից, պատումից… Հարգում եմ համառներին… Ջուր է, էլի, ջրցան մեքենա… Մեր ոստիկաններն են, որ քաշքշում են: Գործողությունները, որ սկսվեցին հունիսի 17-ին, Ազատության հրապարակում, ընդդեմ թալանի, այս անգամ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման միջոցով, որպես «Մենք ենք տերը մեր երկրի» ինքնաբուխ ակցիա, ինձ գերեցին իրենց համառությամբ-հետևողականությամբ… Հանրահավաք, ուրախություն-հանրահավաք, նստացույց-ուրախություն-հանրահավաք, երթ… նստացույց-ուրախություն… Բիրտ ուժ, որին կարծես սպասում էին, ու որն այլևս սարսափելի չէ… Հատուկ միջոցնե՜ր… Ուրիշ ի՞նչ կարող են անել… Խաղաղ, համառ, նստած թե կանգնած, համառ-խաղաղ-հաստատակամ, ինձ ծանոթ-անծանոթ-սիրելի այս Տերերը երկրի: Ոչինչ սարսափելի չէ, առավել ևս, ոստիկանական բռնությունը, հատուկ միջոց ջրցան մեքենաները: Դուք եք տերն այս երկրի: Հալալ է:

Հա՛ կարելի է նայել-հիանալ՝ ոստիկանության ջրցան մեքենայով բռնի-անհատապես ընկերներից տարհանված տղաները ոնց են վերադառնում նստացույցի ընկերների մոտ… Որքա՜ն լույս կա, խաղաղություն, գանդիական հակաբռնության այս նստացույցի մեջ: Ինձ սիրելի է, ու մեզանում, ուզում եմ հավատալ, նոր որակ է հասունացող… Ո՛չ մի պատ սրա դեմը չի առնի… անգամ այս յաբանիները՝ ոչ ոստիկանական շորերով, որ, այո՛, մեր քաղաքացիական հասարակության մասն են: Այս հակաբռնության խաղաղ տիրական ցույցը մեզ այնքան պակասող հասարակական կարգի ձևավորողն է…

Այս ցույցով հո չպրծա՞վ… Երթի են երկրի տերերը…

Հունիսյան դպրոցի այսօրը՝ Արմինե Թոփչյանի օբյեկտիվում։ 

Դասավանդողների սեմինար-պարապմունքներ:

«Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի նախապատրաստական աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուժեղ քամուն փոթորի՞կ են ասում, ա՛յ պապ…

«Փաստ է, որ տնտեսությունն առաջ է ընթանում: Փաստ է, որ մենք աճ ունենք: Փաստ է, որ անցած տարվա համեմատ՝ աշխատավարձերն ավելացել են: Փաստ է, որ մենք ստեղծել ենք 60.000 նոր

Կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության նոր ծրագրի համատեքստում

Հանրային դիվանագիտություն. «Պարադիգմ»-ին, Գևորգ Մելիքյանին հյուր։ Աղբյուրը՝ PARA TV-ի էջը youtube-ում։

Նախաձեռնություն-ուղերձ

Ահա այն նամակը, որ 1992 թ. նոյեմբերի 3-ին ես ինձ հետ Բաքու տարա, որպես խաղաղարար մեր նախաձեռնություն-ուղերձ մեր հարևան ադրբեջանցիներին: Այս նամակը ես եմ գրել, տասնյակ անգամ կարդացել-խմբագրել իմ ընկերոջ՝ Կտրիճ