Հարգարժան տիար Բլեյան,

Ես և ամուսինս ապշած ենք, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեցիք իմ բողոքին, որի համար անչափ զգացված ենք և շնորհակալ։ Ի սրտե Ձեզ աշխարհի բարիքն ենք մաղթում։

Իբրև շնորհակալություն Ձեր վերաբերմունքի և պրոֆեսիոնալիզմի՝ ցանկանում ենք չորսանիվանի մի հեծանիվ նվիրել պարտեզին։ Եթե ունեք որևէ խորհուրդ, թե ինչ տեսակի հեծանիվ գնենք, ապա խնդրում եմ ուղարկեք։ Մենք փորձ չունենք Հայաստանում որակյալ հեծանիվներ գնելու հետ կապված։
Նորից, խորապես զգացված ենք Ձեզնից։ Ձեզ անսահման առողջություն ենք մաղթում։

Հարգանքով՝ Նելլի։ 

Սիրելի Նելլի, մեծ բան չէ իմ արածը, իմ ամենօրյա աշխատանքն է։ Ես հակված եմ կոնֆլիկտներից օգուտ քաղելու, ինչպես այս դեպքում, որ կրթահամալիրով մեկ ստուգվեցին բոլոր հեծանվաուղիները, բոլոր հեծանիվների սարքինությունը։

Հեծանիվը որպես հանրակրթություն, առանց տարիքի սահմանափակման, անվտանգ, ներառական բոլոր տարիքի երեխաների և ուսուցիչների համար, իմ ուշադրության կենտրոնում է միշտ։

Կարևոր է ծնողների պահանջկոտությունը, նրանց պահանջների կոնկրետությունը, հետևողականությունը և աջակցությունը։ Դուք դրա լավ օրինակը ցույց տվեցիք։ Ես եմ շնորհակալ Ձեզ, ձեր ընտանիքին, մեր Շուշիին։

Իսկ աջակցության կարիք միշտ ունենք. ծավալուն գործ է, կգրեմ Ձեզ։

Կհանդիպենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աստղիկ Ռստակյանին

Աստղիկ Ռստակյան. — Բարեւ Ձեզ, պրն. Բլեյան: Վերջերս բավական հաճախ եք մասնակցում տարբեր հեռուստաեթերների: Երեկ նայում էի «Ազատ գոտին» Ձեր մասնակցությամբ եւ հիացած եմ: Ամեն անգամ Ձեզ լսելիս հաճույք եմ ստանում:

Բանգլադեշ-Ֆլորենցիա. նամակագիր՝ Ավետիսով…

Իմ այս գրով Ձեզ ներկայացվող նամակն Իտալիայի Սիենայից է, Մասիմո Լիպիից*՝ քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխայի հայր։ Մասիմո Լիպին  մեր գործընկեր Վիգեն Ավետիսի միջոցով իր համար հայտնաբերել է

Էլեկտրոնային փոստից

Բարև Ձեզ, պարոն Բլեյան, ինչպե՞ս եք: Պարոն Բլեյան, մի բան եմ ուզում խնդրել. հնարավոր չէ՞ երեխաների ընդհանուր պարապմունքը նորից սսկսվի առավոտյան՝դասերից առաջ, ոչ թե 12.15-ին: Ծնող՝ Հասմիկ Թադևոսյան