Իմ օր-գիր-պատումը ամբողջությամբ կարող էր բռնել երկարօրյա ուսուցման կազմակերպիչ Սեդա Վիրաբյանը՝ նշանավոր դարձող Սիդոնյա մանկավարժը… Խնդրեմ, հաշվեցի Հյուսիսում մեր, գեղարվեստի ուսումնական տանիքին հինգ տղա (ոչ մի աղջիկ) ինքնամոռաց ապրում են ինչպես նոր Կառլսոններ Բանգլադեշում, նկարում են, զննում Արարատն ու իր հովանու-հայացքի ներքո հառնող կրթական պարտեզը, դեպի Հյուսիսի բարձունք ձգվող Սարալանջով, գովերգում գարունը՝ մարտով, ծաղկազարդով, իրենց պաշտամունք-իրենց ստեղծած ծիլ-ծաղիկ-ծառը-խոտը, լանջն ու քարափը… Ո՞ւր եք, սեբաստացի տղաներ բոլոր տարիքների, կրթահամալիրի Բանգլադեշի անկյուններից, ստվերից, թաքստոցներից կենտրոն եկեք, Սարալանջը բռնեք, տանիք բարձրացեք…

Ծառզարդարի խորհրդի, նշանակության մասին էլ Սիդոնյայի երկարացված օրվա ճամբարական-երկրագործների պատումը-ուսումնասիրության արդյունքը ամենաամբողջականն է. բալենիներ են տնկում, իրենց կրթական պարտեզը ամեն  օր ուրախ խնամում…Իմ օրվա-գիր-պատումի, երեկվա կենտրոնը որտե՞ղ փնտրես… Մայր դպրոցի Մարմարյա սրահո՞ւմ՝ ամենուրբաթյա համերգով, որ այս անգամ մեր Արևմուտքի դպրոց-պարտեզն էր բերել… Իմոնցից, որքան էլ բոլորդ իմն եք, բացարձակ (աբսոլյուտ) լսողություն ունեն Լիլիթը Բլեյան, իր եղբայր Դավիթն ու իր աղջիկ Սոնան… Շատ ափսոս, որ Լիլիթը կրթական մեր համայնքի երեկվա համերգին-տոնախմբությանը ներկա չէր։ Էս մի թերությունն ուներ, զարմանալի քույր իմ Սոֆյա, երեկվա իմ տեսածը-լսածը-ապրածը, մեկ էլ՝ դաշնամուրային-իլոնային նվագակցությունը, որի կարիքը իսկի չկար… Մի անգամ էլ հավաքվենք, միայն կենդանի երգեցողությամբ… այսպիսի համերգը ինչո՞ւ մի անգամով լինի…

Արևմտյան դպրոցի մեդիաուրբաթյան քրոնիկոն:
Լուսանկարները՝ Փառանձեմ Գրիգորյանի

Դավիթը Բլեյան, որ ողջ համերգին Մարմարյա սրահի բեմի վրա պառկած անցկացրեց, իր քույր Սոնայի ոտքերի տակ ու Ադրիանա ընկերուհու թիկունքին, ո՜նց էր կենդանացել դաշնամուրի անհատական պարապմունքին, Լիլիթ Առաքելյան ուսուցչի ծնկներին, հետո էլ իսկական շվի նվեր ստացել, առել ու մտել Սեբաստիա համերգասրահ, Մարիամ Մնացականյանի «Սեբաստիո» նվագարանային համույթի պարապմունքին… Կուզեմ, Մարիամ ջան, որ Դավիթն իր շվիով-սրինգով-դափով, ձայնով, աբսոլյուտ լսողությամբ միշտ ձեզ հետ լինի… Շուշան Բլեյանը հրես Վիեննայից գալիս է արձակուրդի ուսումնական. առանց իրեն այդպիսի կարևոր որոշումները չեն կայանա, քննարկենք՝ կիմանաս… 2018-ը զուլում տարի է Սեբաստիո կյանքում, հենց Մարիամ Մնացականյանի… Իմ սրտով, օրհնությամբ սեբաստացի բոլոր աղջիկների կյանքում 2018-ը նշանավոր լինի։

Սարերը ման եմ եկել,
Դաշտերը բան եմ եկել.
Ասին՝ աղբերդ եկել ա,
Գըժի նըման եմ եկել:

Իմ երեկը Արմինե Թոփչյանի ֆոտոօբյեկտիվում էր, նրանից լավ-ամբողջը ո՞վ կարող է պատմել-ներկայացնել… Էդքան նկարված չկայի ու լուսանկարներս թարմացրած… Որոշեցինք կենդանի տեսապատումի շարք անել բացօթյա, մարտի մեր խնդիրները ներկայացնել. սկսեցինք, ու անձրևը վերջում խանգարեց, ժամանակի պակասը՝ մեջտեղում, նաև՝ Արմինեի նշանավոր ֆոտոապարատի լիցքի պակասը… Մնաց:

Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարը ջերմոց-լաբորատորիայում: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Այսօր, գիտեք, նախագծային խմբերով Գյումրիում է մեր աշխատանքը… 2018-ը վճռական է դառնում մեր հեղինակած մանկավարժության տարածման, սեբաստացի ցանցի ստեղծման առումով, և Աշտարակը, Գյումրին կարևոր հանգույցներ են… Պիտի սովորենք արտագնա-մոբիլ-ստեղծական կազմակերպմանը մեր աշխատանքի, որպեսզի կարողանանք մանկավարժորեն սպասարկել ողջ ցանցը՝ մեր Երևանից սկսած: Մեր լավագույն որակները կդրսևորվեն-կզարգանան հենց այսպիսի ցանցային-նախագծային աշխատանքում…

Մեկ է. և՛ առաջիկա օրերի, և՛ երեկվա իրադարձությունների, իմ պատումի-գրի թիրախում մեր մեծ Սարալանջն է՝ իր բացահայտումներով, նոր մարդկային կապերով, նախաձեռնություններով-դրսևորումներով… Մարիետ Սիմոնյանը իր չաչանակների՝ 6-րդցիների -10-րդցիների գրական թատրոնի խմբերով երկար աշխատանք արեց, հայտնագործեց-անցավ Սարալանջի քարափով, հիացավ-զարմացավ խաղողի դարավանդով, թմբային ու ու թարմայի խաղողներով՝ աղբի միջից հանկարծ  դուրս տնկած… Քոլեջի տղաները՝ անբաժան Անահիտ Մելքոնյանից ու Էլյայից, լանջերից-քարափից, երեկ մի մեծ բեռնատար աղբ հանեցին լանջերից-քարափից, այսօր՝ էլի… Աշտարակից էլ հատուկ Սարալանջի համար տնկիներ են ուղարկել բալենու ու սալորի։ Նելի Փիլոյանն իր առաջին համերգը-պարապմունքն անցկացրեց Սարալանջի աստիճաններին։ Գոհարի, Վարդի, Մարալի սիրտը չի կտրվում Սարալանջից, անձրև լինի, թե արև…
Ու ըստ Մարիետ Սիմոնյանի՝
— Լավ կապվեցինք էս Սարալանջին, դարձավ մարտի օրերի բոլորիս չարչարանքի գնահատականը…

Արևմտյան դպրոցի վեց տարեկան պարտիզպանները:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի։

Իսկ դիմացը կրթահամալիրի մշտական բարեկամներ-ներկաներ Տիգրան Հայրապետյանի ու Համլետ Խաչատրյանի ծննդյան-հիշատակի օրերն են՝ իրենց արձագանքներով Սարալանջի… Գոհար Եղոյանի աղջիկների խումբն այսօր Արագածոտնի լանջերից նոր կանաչ բանջար կհավաքի Ծառզարդարին նախատեսած-խոստացած մատաղ-բրդուճների համար… Մեծ, ընթերցողական տիտիկի է պատրաստվում Կրթական պարտեզի Սարալանջը:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1331

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդիկ ափի մեջ… Ու երանության մասին է գիրը…

Որպես տանտեր-տիար՝ դիմավորեցի մեծ խումբ մարդկանց՝ Հայաստանի տարբեր քաղաքների-գյուղերի մանկապարտեզների դաստիարակներ բոլոր կարգի, կրթահամալիրի հեղինակած հնգօրյա ուսուցման ծրագրով եկած… 50-ի չափ մեծահասակների կրթության կամավորներ, ի՞նչ սպասելիքներով… Օր առաջին, մայր դպրոց, մարմարյա սրահ.

Ես, իհարկե, երջանիկ հայր եմ…

1999թ. մայիսի 13-ին դուրս եկա Մայր դպրոցից` Մամուլի տանը ժամը 14:00-ին նախօրոք հայտարարված ասուլիսն անցկացնելու համար… Ինձ մոտեցան հատուկ հագնված սևազգեստավորներ և խնդրեցին նստել իրենց մեքենան… Ես չուզեցի տեսարան սարքել,

Մայիս ամիսն է հեծանվով մեր քաղաքում, ու ամառն է ժամանել…

— Ինչպե՞ս են ուղտերը Եգիպտոսի անապատներում ապրում, մարդկանց տեղափոխում… — Ինչո՞ւ են գառներին-ոչխարներին մետաղի ցանցի մեջ առել. իրար վրա են, իրար ո՞նց չեն հրմշտում, պապ… Ինչքա՞ն պիտի այդպես մնան… —