Մահն այս ի՜նչ եղավ, զոռբա այսքան, որ գտավ Մարիին կյանքով-գործով լեցուն մի շրջանում, բաց չթողեց, տանջեց՝ քիչ է, ու տոկուն, զարմանք առաջացնելու աստիճանի տոկուն մեր սիրելիին փորձեց՝ քիչ է, հաղթեց… Հաղթե՞ց՝ հարցնում եմ: Ո՞ւմ… մուսալեռցի հայրենադարձ Գաբանյանների-գյումրեցի մայրիկի աղջկա՞ն, Աղավնաձորի խոնարհ հարսի՞ն, Ռաֆիկի սիրելի ամուսնո՞ւն, Արևիկ-Արմինե-Ալվինա-Արտյոմի՝ հայտնի ժպիտով-հումորով մայրիկի՞ն, Մարիա-Մոնիկա-Միլենա սեբաստացի թոռնիկների հեքիաթասաց տատիկ-կրկնակի մայրիկի՞ն, որ բոլորին, թվում է, նորից ինքն է բերել… Գրադարանաստեղծ աշխատավորի՞ն անխոնջ, գրադարանի իր աղջիկներով, ընթերցավարներով, Նոնայով-Մարգարիտով, մրցանակներով, սեբաստացիական օրացույցի զարդը կազմող նախաձեռնություններով, միով բանիվ՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանով՝ իր ֆիզիկական ու մեդիա ընթերցողական միջավայրերով, որ սեբաստացի աշխատավոր Մարիի առաջնեկը եղավ, ում մայրություն-հայրություն արեց, չկիսեց այս իրավունքը որևէ մեկի հետ՝ դրսևորելով իր ընթերցողին-ընթերցանությանը-գրքին սիրո-ծառայության-նվիրումի ողջ ուժը այսպիսի խանդով… Ով միակն էր, որ մրցում էր, հավակնում ինձ հետ հավասար հանրահայտ սեբաստացի լինելու…

Մարի ջան, ասում եմ, եղավ այդպիսի օր, իրար աչքերի մեջ նայեցինք, տեսանք միասին, թևաթափ եղանք ու բաժանվեցինք, գրադարանից «Տիգրան Հայրապետյան», նրա Մարմարյա սրահի ընթերցարանից, կրթահամալիրի յոթ հրաշալիքներից որերորդից… քռքաշ գնացիր, ու քեզ մենակ թողեցինք քո ամենասիրելիների հետ, քո ու քո ամուսնու, ընտանիքի այնքան դժվար-վաստակով ստեղծած՝ Բանգլադեշի հայտնի բնակարանում… Մեր բաժանումի այդ օրվանից քո ընկերների քանի՜ աչք այդ բնակարանին, քո սենյակին, մահճակալին էր… Մահը զոռբա եղավ այսքան ու տարավ քեզ:

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի արխիվից:

Մարի ջան, կատակո՞վ եմ ասել «Սեբաստացի պանթեոնի» մասին՝ հաշտ Աստծու ստեղծած աշխարհի ծնունդ-մահի, աշխարհ գալու-գնալու, սրանց մեջ մեր հարատևող կրթահամալիրի սեբաստացիներին՝ հիվանդության-մահի հաղթելու-տանելու իրողության հետ… Կատա՞կ ընկալվեց՝ Տիարն ուզում է սրբազան մեռելներին, իր սիրելիներին մի հողի վրա՞ հավաքել… Երբե՜ք… Տիարի համար հեշտ չէ. ես ուժազուրկ եմ լինում, աշխարհի կործանման մի շփոթ է ինձ համակում, երբ ես անելիքս, ինչպես քո հետ մահի գործած այս զոռբայության դեպքում, չեմ իմանում… Ես անհրաժեշտ եմ համարում «Սեբաստացիական պանթեոն» ուսումնական նախագծի ստեղծումը, որ կարողանանք սեբաստացի աշխարհից հարատևություն գնացող աշխատավորներին ճանապարհել-հանգրվանի բերել…

Մարտի 2-ին…

Ու Մարիին մեր եկեք, հուղարկավորման կարգից հետո, շնորհքով-խոնարհումով ճանապարհենք «Սեբաստացի պանթեոն»՝ Հակոբ Հակոբյանի, Վահան Ասատրյանի, Աիդա Պետրոսյանի, մեր Տիգրան Հայրապետյանի, Համլետ Խաչատրյանի, Սեյրան Ավագյանի հետ իրենց անմահ կյանքը մեզ բաշխելու, մեզ հետ մի կյանքով ապրելու համար… Երբ զոռբա մահի բոթը հասավ, երբ շփոթված էինք, Մարի, այնքան որ այսօրվա մեդիաուրբաթ-համեգի օրը տեղափոխեցինք մարտի 7, Սուսան Մարկոսյան ընկերդ հիմնավորեց դա խաղաղության ու խոնարհումի օրվա խորհրդով, Գևորգ Հակոբյան ընկերդ զարմացավ.
— Բա որտե՞ղ, ե՞րբ ենք Մարիին ծափահարելու…
Մարտի 7-ին, առավոտ 9.00-ից թող հնչեն սեբաստացիական բոլոր ընդհանուր պարապմունքները, թող միջին դպրոցի ու Գոհար Եղոյանի խելացի սարալանջյան նախաձեռնությունը «Մարի Գաբանյան» ընթերցողական կենտրոնական պուրակ դառնա, ու սեբաստացիական աշխարհով մեկ «Մարի Գաբանյան» ընթերցողական պուրակների հիմնադրման ծեսով շարունակվի մարտի 7-ը ուսումնական։ Իսկ ժամը 15.00-ից հավաքվենք Մայր դպրոցում, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, Մարի ջան, ինձ լսի՝ քեզ ծափահարելու, քեզ արժանի ցնծությամբ Սեբաստացի պանթեոն ճանապարհելու:

Կրթական պարտեզի սարալանջում…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1316

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պոզիտիվը՝ որպես մանկավարժության ուղիղ ճանապարհ

Եվ իմ գիրը՝ որպես մեր միջի պոզիտիվի և շրջակա միջավայրի կապ։ Կրթահամալիրի զարգացման ծրագրին կրթահամալիրի հիմնադիր Հայաստանի կառավարության մասնակցության (ձևի, չափի, ժամանակի) հարցն իմ օրակարգում է, ու ես օրը սկսում

Աշուն է, ճտերը հաշվելու ժամանակը․․․

Մարիետ Սիմոնյանի հրապարակումից ու Յուրա Գանջալյանի քոմենթից հետո գրելս չի գալիս․․․ Օրագրային գրառումների, թե պարզապես օրագրերի որոշակի պարբերական քանակից հետո կրթահամալիրի տնօրենը գրելու, մանկավարժական հարցադրումներ անելու կարիք-պատվեր-պահանջ, տո, իրավունք էլ

Դադարները մեր ճամփորդության ամենախոսո՞ւնն էին…

Դավիթ Բլեյանի մահճակալը մեծ-բարձր-թանկարժեք ներքնարկ ունի, որ հատուկ ընտրվեց ամիսներ առաջ… Վստա՞հ ենք, որքան թանկ, այնքան առողջարար-որակյալ: Տեսնենք: Մտածում էինք՝ իր սենյակի-անկյան հետ մահճակալն էլ կհավաքվի… Ձգձգվում է: Հինգ տարեկանին,