Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի…
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:

Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:

Էս էն գիրն է, որի վերնագիրը՝ որպես գրառում Չարենցից է, տողերը՝ էլի Չարենցից, որպես նախաբան. մի սկիզբ պիտի ունենա իմ պատումը, ինչպես և մի ավարտ, նշված կար գրասեղանիս թղթերից մեկի վրա: Իմ տրամադրությունն էլ իր օրացույցն ունի. դեկտեմբերը ողջ Չարենցով արտահայտում ունեցավ. մտնենք նոր տարի՝ իր 2018-ի հունվարի օրացույցը տեսնենք ինչ խոսափող կունենա… Իմ գիրն ու ես իրար ձեռք կրակն ենք ընկել, առանց մեկս մյուսի չկանք, իրար հետ էլ հաշտ չենք՝ սպառնալիքով, մուննաթով հայկական… նվիրումով ու բարեխիղճ, իհարկե, որպես գործ: Այսպես, խաղաղվիր ու պատմիր. այս դեկտեմբերյան առտու-գիշերով քեզ խանգարող չկա…

2018-ը, ասել եմ, Արմինեի ու Դավթի հետ դիմավորելու, առաջին օրերը նոր տարվա անցկացնելու եմ Գյումրիում։ Հիմա տուն եմ փնտրում համապատասխան… Մինչ այդ Գյումրիում պիտի կայանա վրացերեն սովորողների առաջին պարարպմունքը… Ասել եմ: Ու սրա հետ՝ «Ուսումնական Գյումրի» նախագծով սեբաստացի պատանիների դեկտեմբերյան շրջայցը Գյումրիով, երիտասարդական պալատում մեր առաջին պարապմունքը… համատեղ ակումբի…

«Ուզում եմ թռչել» մոնոներկայացման փորձ:

Երեկ Ավագ դպրոցի ընթերցասրահում Մարթա Ասատրյանի, Քնարիկ Ներսիսյանի ու Կայ Խաչատրյանի նախաձեռնած հավաքի ջերմությունը (նախ՝ մեր ներսում խառնենք մեր մեկուսի գոյության չափարները), Գյումրիի երիտասարդական պալատի ռոք-խմբի այսօր սկսվող այցելությունը, Գյումրիի նախադպրոցական համակարգի դաստիարակների հերթական խմբի սիրահար վերաբերմունքը կրթահամալիրին իրականություն են հաղորդում Գյումրիի և Երևանի հայերի միասնական պատանեկան ակումբին, նրա բազմաբնույթ գործունեությունը՝ մեկ Երևանում, կրթահամալիրում, մեկ Գյումրիում, պալատում… Իրական թափառումով, համերգներով ֆոլք-ռոքի, թատերական-գրական անոնս-միջամտություններով… Մենք բաց ենք. կոչերը թողնենք 2017-ին, 2018-ին Հայաստանի տարբեր ազգագրական գոտիներում սկսենք համատեղ ուսումնական նախագծերի իրականացումը… Դեկտեմբերի օրացույցով Աշտարակում շարունակվող մեր աշխատանքը 2018-ի հունվարյան ճամբարներում կծնի Աշտարակի դպրոցների համատեղ տեխնոլոգիական ազգագրական լաբորատորիան… Հենց սրա համար է նաև իմ այս օրվա գործուղումը Աշտարակ, քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ իմ ծրագրված հանդիպումը… Ափսոս որ այս անգամ բաց եմ թողնելու «Ուզում եմ թռչել»   մոնոներկայացումը մեր ավագ դպրոցի Վանուհի Ազատյանի, ում թռիչքի մշտական մղումն ինձ հիացնում է. իսկական ճայ Լիվինգստոն…

Տեսա՞ք դեկտեմբերյան օրացույցով մեր ուսուցչական հավաքն ու ամանորյա հավաքը որոշված է անցկացնել Ագարակում… Խորեն Հազարումյանի հետ, որպես ընդունելություն-տոնական հացով սեղանի պատասխանատուներ փութաջան պատրաստության մեջ ենք… Մեկ-երկու ամսվա, մեկ-երկու տարվա ասած-չարածը պիտի մեկ-երկու շաբաթում ավարտի բերենք: Եվ կբերենք. օրացույցը հենց սրա համար է ստեղծված, որպես կազմակերպիչ…

Դեկտեմբերի օրացույցով է և Աիդա Պետրոսյանի անվան հետ կապվող «Ատամհատիկ» ծիսական հավաքը… կրթահամալիրի գեղարվեստում… Երեկ Հյուսիսի դպրոց-պարտեզում ես փարատեցի՞ բոլոր կասկածները, որոշակի դարձա՞վ օրը, կազմը, կապը… Մայրական արձակուրդում գտնվող սեբաստացիները բոլոր, ընտանիքներով, ոչ միայն հրավիրված են, այլև ծեսի-օրվա ստեղծողներ… Ասել եմ, արհմիություն ու գեղարվեստ-հյուսիս ջան:

Մենք, կրթահամալիրի Արևելքում-Քոլեջում լուրջ ենք պատրաստվում նաև դեկտեմբերի օրացույցով որոշված կրթահամալիրի մասնաժողովի արտագնա հավաքին… Տեսել եք՝ ի՜նչ արագությամբ-հետևողական-նախագծային քոլեջը ներսով-դրսով ուրիշ է դառնում… Սրա մեջ և՛ քոլեջ-գեղարվեստ-մեդիա անցումն է, քոլեջի ագարակի չորս կողմերը, շենքի ամանորյա միջավայրը, և՛ հունվարյան ճամբարի, մասնագիտական ուսուցման՝ 2018-ի նախագծի ներկայացումը… և՛ ջեռուցման ներքին համակարգի կարգավորումը…

Պուրակների ամանորյա ձևավորում. Հյուսիսային դպրոց-պարտեզ:

Կրթահամալիրը մեծ տնտեսություն է, իր ութ կաթսայատներով՝ մի իսկական փորձություն ինձ համար Ձմեռ 2018-ը… Ահա ինչու երեկ «Սեբաստիա» համերգասրահից Ձմեռ պապին հարավի-հյուսիսի-արևելք-արևմուտքի սովորող լրագրողների միջոցով ես փոխանցում էի՝ սիրելի Ձմեռ պապ, դու միայն շատ, փափուկ ճերմակ ձյուն բեր կրթահամալիրի Բանգլադեշին ու հավեսի լրացուցիչ բաժին, մնացածը՝ յուրաքանչյուրի սրտով նվերները, առողջությունը… խաղաղությունը… չաղ ու բախտավորը՝ ես կապահովեմ… Իսկական ձյունով ձմեռ ու… հավես: Ասել եմ:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1238

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վշտանալ, այո, բայց հանկարծ չհուսահատվեք. ստեղծագործական երևակայության ֆլեշմոբ մեր օրերի հասարակության համար

Ջանի Ռոդարին ունի ստեղծագործական երևակայության խթանիչ-առաջադրանքներ երեխաների համար, այսպիսին օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե աշխարհից հանկարծ անհետանար շաքարը… Պատկերացրի՞ք անշաքար պաղպաղակը, շոկոլադը… Երեխաները, չգիտեմ, բայց մեծահասակները միանգամից կոգևորվեի՞ն, Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ճա՞ք

Ես միշտ պատկերացրել եմ, որ դրախտը լինելու է…

Չէ, սիրելի Նելլի ու անգամ Աննա Գսպոյաններ, քույրիկներ-աղջիկներ սեբաստացի գրադարանի, ես ամենաընթերցասերը չեմ: Գիտեք, ես ձեր` շատերիդ, ուզենանք, որ այդպես լինի, յուրաքանչյուրիդ Տիարն եմ… Ու որպես Տիար, պիտի իմանայի ու